30.1 C
Yerevan

Հայաստան-Եվրո­պա Համա­ժո­ղո­վի Հռչա­կա­գիր

Պահանջում ենք նաեւ անզի­ջում, համարժեք եւ վճռա­կան պայքար տանել Հայաստա­նի ինքնիշխա­նության եւ ժողովրդա­վա­րության դեմ Կրեմլից եւ կրեմլահպա­տակ ուժե­րի կողմից տարվող պրո­պա­գանդիստա­կան արշա­վը խափա­նե­լու նպա­տա­կով:

Մենք, «Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան ապա­գան» Հայաստան-Եվրո­պա համա­ժո­ղո­վի մասնա­կիցներս Հայաստա­նի Հանրա­պե­տության Եվրո­պա­յին ինտեգրվե­լու հեռանկա­րը հռչակո՛ւմ ենք ռազմա­վա­րա­կան։

Մենք ջատա­գո­վե­լու ենք Եվրա­միությա­նը Հայաստա­նի համա­պարփակ ինտեգրմա­նը, առա­ջա­տար նորա­րա­րա­կան տեխնո­լո­գիա­նե­րի երկուստեք եւ փոխշա­հա­վետ փոխա­նակմանն ու զարգացմա­նը, տնտեսվարման մշա­կույթի, փորձի եւ հմտություննե­րի փոխառմա­նը, եվրո­պա­կան շուկա­ներ Հայաստա­նի արտադրողնե­րի մուտք գործե­լուն եւ դեպի Հայաստան եվրո­պա­կան ներդրումնե­րի հոսքի ծավալմա­նը։

Մենք նաեւ հետա­մուտ ենք լինե­լու, որպեսզի Հայաստա­նի իշխա­նություննե­րը շարունա­կեն եվրաինտեգրմա­նը միտված քաղա­քա­կա­նությունը՝ իրա­կա­նացնե­լով մարդու հիմնա­րար իրա­վունքնե­րի և ազա­տություննե­րի գերա­կա­յության վրա հիմնված ժողովրդա­վա­րա­կան բարե­փո­խումներ։ Ժողովրդա­վա­րության, խոսքի ազա­տության, կոռուպցիա­յի դեմ պայքա­րի մասով Հայաստա­նի ունե­ցած այսօրվա բարձր ցուցա­նիշնե­րը պետք է համարվեն մեկնա­կետ։ ՀԸԳՀ‑ն (CEPA)-ն անհրա­ժեշտ է օր առաջ ամբողջա­պես կիրարկել եւ ձգտել ավե­լիին՝ ԵՄ ավե­լի խորը ինտեգրման հաջորդ փուլե­րին՝ ընդհուպ մինչև ԵՄ անդա­մությա­նը։ Այդ առումով առաջնա­յին կարեւո­րություն ունեն  դատաի­րա­վա­կան բարե­փո­խումնե­րը, համա­պարփակ եւ ամբողջա­կան լյուստրա­ցիան եւ վեթինգը, ինչպես նաեւ արտա­քին առեւտրա­յին կապե­րի դիվերսիֆի­կա­ցիան, ինստի­տուտնե­րի ամբողջա­կան համա­պա­տասխա­նե­ցումը ժողովրդա­վա­րության պահանջնե­րին։

Հայաստա­նը պետք է ԵՄ‑ի հետ օր առաջ կնքի առանց վիզա­յին ռեժի­մի մասին համա­ձայնա­գի­րը, ինչը հնա­րա­վո­րություն կտա նաեւ Հայաստա­նից Ռուսաստա­նում արտագնա աշխա­տող ՀՀ քաղա­քա­ցի­նե­րին ուղղորդել դեպի ԵՄ։  

Անվտանգա­յին ասպա­րե­զում Հայաստա­նի ուղին եվրատլանտյան ինտեգրումն է, ՆԱՏՕ‑ի երկրնե­րի, ինչպես նաեւ Հնդկաստա­նի հետ երկկողմ կամ բազմա­կողմ անվտանգա­յին եւ ռազմա­կան համա­պարփակ համա­գործակցության ծավա­լումը։ Այդ առումով, մենք ողջունում ենք արդեն հիմնադրված ռազմա­կան եւ անվտանգա­յին համա­գործակցությունը Ֆրանսիա­յի, Գերմա­նիա­յի, Նիդերլանդնե­րի, Լիտվա­յի, Չեխիա­յի հետ, ինչպես նաեւ ժողովրդա­վա­րա­կան արժեքներ դավա­նող այլ երկրնե­րի հետ, որոնց թվում՝ Հնդկաստա­նի, Հարա­վա­յին Կորեա­յի, Ճապո­նիա­յի եւ այլն։   

Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստա­նը թիրա­խա­վորվել է բռնա­պե­տություննե­րի կողմից՝ ժողովրդա­վա­րա­կան ճանա­պարհի իր ընտրության, ազատ եւ ինքնիշխան ապրե­լու իր կամքի համար։ Սակայն Հայաստա­նի քաղա­քակրթա­կան ապա­գան ժողովրդա­վար եւ մարդա­սի­րա­կան արժեքներ դավա­նող երկրնե­րի ընտա­նի­քում է եւ մենք լի ենք վճռա­կա­նությամբ՝ պայքա­րել այդ ապա­գա­յի համար։

Համա­ժո­ղո­վում հավաքվածնե­րը հռչա­կում են իրենց կամքը՝ նպաստե­լու, որպեսզի Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտում գերակշռեն ժողովրդա­վար, հանուն Հայաստա­նի ինքնիշխա­նության պաշտպա­նության պայքար մղե­լու կամք ցուցա­բե­րող եւ Ռուսաստա­նի բռնաճնշումնե­րի թոթափմա­նը ջատա­գով ուժե­րը։  

Մենք զորակցություն ենք հայտնում Արցա­խից (Լեռնա­յին Ղարա­բա­ղից) բռնի տեղա­հանված, հայրե­նազրկված արցա­խա­հա­յությա­նը եւ պահանջում ենք Ալիեւի բռնա­պե­տա­կան ռեժի­մից անհա­պաղ ապա­ռազմա­կա­նացնել Արցա­խը, թույլ տալ այնտեղ ՄԱԿ մանդատ ունե­ցող խաղա­ղա­րար ուժե­րի եւ միջազգա­յին կազմա­կերպություննե­րի գրա­սենյակնե­րի տեղա­կա­յում, եւ Արցա­խի հայե­րի լիարժեք ինքնա­վա­րության իրա­վունքի ճանա­չում, որից հետո հնա­րա­վոր կդառնա մարդկանց վերա­դարձը իրենց պատմա­կան բնօրրան։

Մենք դատա­պարտում ենք Ռուսաստա­նի ռազմա­կան ներխուժումը Ուկրաի­նա­յի ինքնիշխան տարածքներ, պահանջում ենք դադա­րեցնել ինքնիշխան երկրի դեմ Կրեմլի սանձա­զերծած պատե­րազմը եւ դուրս բերել նրա տարածքից օկուպա­ցիոն զորքե­րը։ Կոչ ենք անում Հայաստա­նի իշխա­նություննե­րին՝ միա­նալ Ղրի­մի պլատֆորմին։

Մենք պահանջում ենք Հայաստա­նի իշխա­նություննե­րին դուրս բերել Հայաստա­նը ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, իսկ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը շարունա­կել բացա­ռա­պես երկկողմ ձեւա­չա­փով: Պահանջում ենք նաեւ անզի­ջում, համարժեք եւ վճռա­կան պայքար տանել Հայաստա­նի ինքնիշխա­նության եւ ժողովրդա­վա­րության դեմ Կրեմլից եւ կրեմլահպա­տակ ուժե­րի կողմից տարվող պրո­պա­գանդիստա­կան արշա­վը խափա­նե­լու նպա­տա­կով:

Կոչ ենք անում Եվրո­պա­կան Միությա­նը ականջա­լուր լինել Հյաստան-Եվրո­պա համա­ժո­ղո­վի մշա­կած առա­ջարկություննե­րին, որոնք ամբողջա­կան տեսքով կուղարկվեն Եվրո­պա­կան հանձնա­ժո­ղո­վի եւ Եվրո­պա­կան խորհրդա­րա­նի համա­պա­տասխան հանձնա­ժո­ղովնե­րին։ Միա­ժա­մա­նակ կոչ ենք անում Եվրո­պա­կան Միությա­նը՝ հետեւո­ղա­կան եւ պահանջա­տեր լինել ՀՀ իշխա­նություննե­րի՝ ԵՄ հետ պարտա­վո­րություննե­րի  կատարման հարցում:

Մենք մտա­դիր ենք Հայաստան-Եվրո­պա համա­ժո­ղո­վը դարձնել Հայաստա­նի եւ Եվրո­պա­յի քաղա­քա­կան ուժե­րի եւ պետա­կան պաշտոնյա­նե­րի, քաղա­քա­ցիա­կան դերա­կա­տարնե­րի եւ փորձա­գի­տա­կան հանրության հանդիպման եւ երկխո­սության մշտա­կան գործող հարթակ։

Ուստիեւ՝

Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան ապա­գան Եվրո­պա­կան Միությա­նը լիի­րավ անդա­մակցությունն է․

Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան ապա­գան եվրատլանտյան անվտանգա­յին համա­կարգին ինտեգրումն է․

Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան ապա­գան ժողովրդա­վա­րության զարգա­ցումն է եւ պաշտպանված մարդու հիմնա­րար իրա­վունքնե­րը․

Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան ապա­գան քաղա­քա­կիրթ ազգե­րի ընտա­նի­քին մաս կազմելն է։

10 նոյեմբե­րի 2023թ, Բրյուսել

Առնչվող Հոդվածներ