19.3 C
Yerevan

Գնդա­կը Մեր Դաշտում Է

Սա շատ փոքր քայլ էր, տասնյակ հարյուրա­վոր քայլե­րից մեկն էր, մենք դեռ շատ մեծ ճանա­պարհ ունենք անցնե­լու դեպի ԵՄ, բայց այսպի­սի քայլերն անհրա­ժեշտություն են, մենք սա պարտա­վոր ենք անել՝ և՛ քաղհա­սա­րա­կության մակարդա­կով, և՛ փորձա­գի­տա­կան մակարդա­կով, և՛ իշխա­նության մակարդա­կով:

Դավիթ Ստե­փանյան

Ես հերթա­կան անգամ համոզվե­ցի, որ գնդա­կը մեր դաշտում է. Եվրո­պա­յում կան մարդիկ, որոնք պատրաստ են ընդա­ռաջ քայլեր անել, բայց առա­ջին քայլե­րը պետք է մենք անենք. Ստե­փանյա­նը՝ բրյուսելյան համա­ժո­ղո­վի մասին

Նոյեմբե­րի 9–10‑ը Բրյուսե­լում տեղի ունե­ցավ «Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան ապա­գան. Հայաստան-Եվրո­պա» առա­ջին համա­ժո­ղո­վը՝ «ԵՄ-Հայաստան հարա­բե­րություննե­րի խորա­ցում. նոր մարտահրա­վերներ և անսահմա­նա­փակ հնա­րա­վո­րություններ» կարգա­խո­սի ներքո:

Համա­ժո­ղո­վը նախա­ձեռնել էին Արև­ելյան գործընկե­րության քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ֆորումի Հայաստա­նի ազգա­յին պլատֆորմը և Եվրո­պա­յում հայե­րի միությունը՝ ԵՄ-Հայաստան Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության պլատֆորմի և Ազգե­րի զարգացման ինստի­տուտ հիմնադրա­մի աջակցությամբ:

Նշենք, որ համա­ժո­ղո­վին մասնակցում էր նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրի­գորյա­նը:

Zarkerak.am-ի հետ զրույցում համա­ժո­ղո­վի մասնա­կիցնե­րից քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ համա­ժո­ղո­վի անցկա­ցումը հայ փորձա­գի­տա­կան հանրության և եվրո­պա­կան փորձա­գի­տա­կան հանրության ու քաղա­քա­կան գործիչնե­րի միջև մերձեցման հերթա­կան քայլն էր. «Ես կարծում եմ, որ համա­ժո­ղո­վը ստացված էր, եկել էին եվրա­պառլա­մենտի պատգա­մա­վորներ, որոնք ելույթներ ունե­ցան, որոնք ցույց տվե­ցին իրենց աջակցությունը Հայաստա­նին, մենք հասկա­ցանք, որ իրա­կա­նում ունենք բավա­կա­նին շատ բարե­կամներ Եվրո­պա­յում, որոնց հետ մենք կարող ենք աշխա­տել և որոնք տեսնում են Հայաստա­նը որպես Եվրո­պա­յի մաս: Ես՝ որպես համա­ժո­ղո­վի մասնա­կից, հերթա­կան անգամ համոզվե­ցի, որ գնդա­կը մեր դաշտում է, որովհետև մենք ունենք աշխա­տանքի դաշտ և պետք է աշխա­տենք, մենք Եվրո­պա­յում ունենք մարդիկ՝ պաշտոնյա­ներ, պատգա­մա­վորներ, որոնք պատրաստ են ընդա­ռաջ քայլեր անել, բայց առա­ջին քայլե­րը պետք է մենք անենք: Բոլոր ելույթնե­րը բարենպաստ էին, մարդիկ իրե­րը կոչում էին իրենց անուննե­րով, խոսում էին Արցա­խում էթնի­կա­կան զտման մասին, Հայաստա­նի համար եվրաինտեգրումը նշում էին որպես հրա­մա­յա­կան և ուղղա­կի նշվում էր, որ սրա համար պետք է առա­ջինն աշխա­տենք մենք, պետք է գնանք դեպի Եվրո­պա, պետք է դիմենք կոնկրետ քայլե­րի, որպեսզի մարդիկ ընդա­ռաջ քայլեր անեն: Սրանք համա­ժո­ղո­վի հիմնա­կան մեսիջներն էին: Այն նպա­տակնե­րը, որոնք կազմա­կերպիչնե­րը դրել էին իրենց առջև, կարծում եմ՝ իրա­կա­նա­ցան»:

Քաղա­քա­գե­տի խոսքով՝ համա­ժո­ղո­վի անցկա­ցումը ևս մեկ փոքր քայլ էր ՀՀ-ԵՄ հարա­բե­րություննե­րի խորացման համա­տեքստում. «Սա շատ փոքր քայլ էր, տասնյակ  հարյուրա­վոր քայլե­րից մեկն էր, մենք դեռ շատ մեծ ճանա­պարհ ունենք անցնե­լու դեպի ԵՄ, բայց այսպի­սի քայլերն անհրա­ժեշտություն են, մենք սա պարտա­վոր ենք անել՝ և՛ քաղհա­սա­րա­կության մակարդա­կով, և՛ փորձա­գի­տա­կան մակարդա­կով, և՛ իշխա­նության մակարդա­կով»: 

Անդրա­դառնա­լով համա­ժո­ղո­վին ԱԽ քարտուղար Արմեն Գրի­գորյա­նի մասնակցությա­նը՝ Ստե­փանյանն ասաց. «Արմեն Գրի­գորյա­նի ներկա­յությունը ցույց տվեց, որ մեր գործող Կառա­վա­րությունն ընդունում է այս քաղա­քա­կա­նությունը, որ նա գնում է դեպի եվրո­պա­կան մերձե­ցում, նրա արած հայտա­րա­րություննե­րը դրա հերթա­կան վկա­յությունն են: Այն, որ կարծես թե մեր Կառա­վա­րությունը հանձնա­ռու է գնալ այդ ճանա­պարհով, այն, որ այսօր մեր Կառա­վա­րությունը տեսնում է Եվրո­պա­յի ներքո ՀՀ‑ի անվտանգության երաշխա­վո­րությունը, որը դեռ փաստաթղթա­վորված չէ, բայց դե ֆակտո արդեն գործում է‘ դա կարծում եմ կարե­լի է արդեն ֆիքսել և նշել որպես փաստ: Իհարկե, Գրի­գորյա­նը բավա­կա­նին զգուշա­վոր խոսեց և դա հասկա­նա­լի է, ընդհա­նուր առմամբ կարիք չկա իրա­վի­ճա­կը թեժացնե­լու»:

Խոսե­լով ՀՀ‑ի ԵՄ-ին հնա­րա­վոր անդա­մակցության մասին՝ Դավիթ Ստե­փանյա­նը նշեց. «Անդա­մակցությունը միանշա­նակ իրա­տե­սա­կան է, դրա համար պարտա­դիր երեք պայման կա, առա­ջի­նը՝ քաղա­քա­կան կամք, որպեսզի մենք շարժվենք դեպի այդ անդա­մակցությունը, երկրորդը՝ միանշա­նակ ժամա­նակ, այդ ամե­նին հասնե­լու համար և երրորդը՝ աշխա­տանք, մենք պետք է արժա­նի դառնանք այդ անդա­մակցությա­նը: Ցավոք սրտի‘ Հայաստանն այսօր այն երկիրն է, որն այդ հնա­րա­վո­րությունը չունի, մենք մեծ աշխա­տանք ունենք անե­լու մինչև այդ անդա­մակցությունը, եթե մենք այդ աշխա­տանքն անենք, եթե մեր ղեկա­վա­րությունը քաղա­քա­կան կամք ունե­նա, որո­շա­կի ժամա­նակ հետո այո, դա հնա­րա­վոր է»:

Անդրա­դառնա­լով հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման գործընթա­ցում ԵՄ‑ի միջնորդա­կան դերին՝ մեր զրուցա­կի­ցը նշեց. «Եվրա­միությունն ամեն ինչ անում է, որպեսզի կարգա­վո­րումը լինի, ԵՄ‑ն ամեն ինչ անում է, որպեսզի լինի խաղա­ղության պայմա­նա­գիր, որպեսզի մեր տարա­ծաշրջա­նում արյուն չթափվի: ԵՄ‑ն հետաքրքրված է, որպեսզի մեր տարա­ծաշրջա­նում լինի խաղա­ղություն և այստեղ նրանք ուղղա­կի խնդիրներ են ունե­նում Ռուսաստա­նի դիրքո­րոշման հետ, Ադրբե­ջա­նի դիրքո­րոշման հետ, սա է խնդի­րը, որ Գրա­նա­դա­յի ու Բրյուսե­լի հանդի­պումնե­րը տապալվե­ցին, Ադրբե­ջա­նը չգնաց և չստո­րագրեց այն թուղթը, որը պետք է ստո­րագրեր: Եվրա­միությունն այսօր շատ լուրջ գործոն է մեր տարա­ծաշրջա­նում խաղա­ղություն ապա­հո­վե­լու առումով: Հիմա ԵՄ‑ի դիտորդա­կան առա­քե­լությունն է բավա­կա­նին մեծ աշխա­տանք տանում, որ մեր տարա­ծաշրջա­նում պատե­րազմ չլի­նի, որ Ադրբե­ջա­նը հերթա­կան ագրե­սիա­յի չդի­մի: ԵՄ‑ի տարբեր երկրներ արդեն սկսել են մեզ զենք մատա­կա­րա­րել, սրա­նից ավել այս պայմաննե­րում, երբ մենք ՀԱՊԿ‑ի անդամ ենք, ԵԱՏՄ‑ի անդամ ենք, սպա­սե­լը ԵՄ-ից՝ կլի­նի միամտություն: Նրանք անում են առնվազն այնքան, որքան կարող են անել այս պահին»:

Ստե­փանյանն ընդգծեց, որ նեկա­յումս մեր հասա­րա­կության հիմնա­կան  մասը միտված է եվրաինտեգրման գաղա­փա­րին. «Մեր քաղա­քակրթա­կան ուղին դա է, մենք այլ տարբե­րակ չունենք, մենք այսքան տարի սխալ ուղով շարժվե­ցինք դեպի Ռուսաստան և տեսանք, թե ինչ եղավ մեզ հետ հերթա­կան անգամ, մենք այս պահին այլընտրանք չունենք»:

Ինչ վերա­բե­րում է Բրյուսե­լում նախա­պատրաստվող Փաշինյան-Միշել-Ալիև եռա­կողմ հանդիպմա­նը՝ Դավիթ Ստե­փանյա­նը նշեց. «Դիվա­նա­գիությունում ամեն ինչ թույլատրվում է և ամեն ինչ հնա­րա­վոր է: Նախա­պատրաստումը գնում է, ամեն ինչ կախված է նրա­նից, թե Ալիևը որքան ռեսուրս կունե­նա ճնշմա­նը դիմադրե­լու համար, եթե նրա ռեսուրսը հերի­քեց, եթե նա ՌԴ-ից և Թուրքիա­յից ստա­ցավ քաղա­քա­կան օգնություն, ապա նա կարող է նորից խուսա­փել այդ հանդի­պումից, եթե չստա­ցավ, ապա կգնա Բրյուսել»:

Առնչվող Հոդվածներ