18.1 C
Yerevan

ԵՄ Դռնե­րը Բաց Են, Հապա­ղել Պետք Չէ

Աշխարհն  ընդունում էր, որ Ռուսաստանն իր ուժի հաշվին կարող է դառնալ այն հսկիչ-մոդե­րա­տո­րը, որը թույլ չի տա, որ տարա­ծաշրջա­նում անցանկա­լի բարդություններ գրանցվեն, բայց Ռուսաստանն ինքը հարձակվեց, ինքը սկսեց ճնշել ուրիշնե­րին, դրա համար էլ Ռուսաստա­նի դերի ընկա­լումն այն չէ, ինչ որ տարի­ներ առաջ։

Հովսեփ Խուրշուդյան

Ներկա­յացնում ենք լրա­գորղ Նարեկ Կիրա­կոսյա­նի՝ տեսա­կա­պով հարցազրույցը Ազատ քաղա­քա­ցի ՀԿ ղեկա­վար Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։

Հիշեցնենք, որ օրերս տեղի ունե­ցավ Հայաստան-ԵՄ համա­ժո­ղով՝ Բրյուսե­լում, որի ժամա­նակ բազմա­թիվ հարցեր են քննարկվել, ինչպես անվտանգա­յին, այնպես էլ տնտե­սա­կան և քաղա­քա­կան։ 

Հովսեփ Խուրշուդյա­նը, ով հանդի­սա­նում էր նաև այդ հանդիպման կազմա­կերպիչնե­րից մեկը, բավա­կան բարձր է գնա­հա­տել համա­ժո­ղովն ու այդ ընթացքում կատարված աշխա­տանքնե­րը՝ միա­ժա­մա­նակ նշե­լով, որ դա թեկուզ և կարև­որ, բայց փոքր քայլ էր։ Հայաստա­նը բավա­կան պատկա­ռե­լի թիմով էր գնա­ցել հանդիպմա­նը, կային քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության, էքսպերտա­յին կարև­որ ներկա­յա­ցուցիչներ, տեղի են ունե­ցել բազմա­թիվ կարև­որ հանդի­պումներ, որոնք, ցանկա­լի է, որ շարունա­կա­կան լինեն։ ԵՄ կողմից ևս եղել են բազմա­թիվ ներկա­յա­ցուցիչներ, ինչպես օրի­նակ Եվրա­խորհրդա­րա­նի պատգա­մա­վորներ։ Նա հույս հայտնեց, որ առա­ջի­կա­յում Հայսաա­տա­նի պատվի­րա­կության կազմում կլի­նեն նաև ՀՀ օրենսդիր մարմնի ներկա­յա­ցուցիչներ։

Անդրա­դառնա­լով այն հարցին, թե իրա­կա­նում ի՞նչ կարող է տալ այդ համա­ժո­ղո­վը, որովհետև, ի վերջո որո­շում կայացնողնե­րը ոչ թե ՀԿ-ները կամ նախա­ձեռնություննե­րը և անձիք են, այլ կառա­վա­րություննե­րը, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ի տարբե­րություն դիկտա­տո­րա­կան երկրնե­րի, արևմուտքում երբեք որո­շումնե­րը կամա­յա­կան ձևով չեն կատարվում։ Այնտեղ միշտ խորհրդակցում են քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության հետ, ստա­նում են նրանց աջակցությունը և հետո նոր անցնում դրա իրա­գործմա­նը։ Նա նկա­տեց, որ դա կարև­որ էական մի երև­ույթ է, որին մենք դեռևս սովոր չենք, բայց այս համա­ժո­ղո­վը այն քայլե­րից է, որը Հայաստա­նին օգնե­լու է գնալ դեպի Եվրա­միություն։

Հովսեփ Խուրշուդյանն անդրա­դարձ կատա­րեց ԵՄ անդա­մակցության բարդություննե­րին, ինչպես նաև հիշեց Ուկրաի­նա­յի, Վրաստա­նի, Մոլդո­վա­յի օրի­նակնե­րը։ Խոսե­լով այդ երկրնե­րի օրի­նակնե­րի մասին, Խուրշուդյա­նը նշեց, որ եթե Հայաստանն այն ժամա­նակ փորձեր անդա­մակցել ԵՄ-ին, գուցե և Վրաստա­նի օրի­նա­կով, տարի­ներ տևեր միայն թեկնա­ծության հարցը, բայց աշխարհում շատ բան է փոխվել։ Եթե առաջ հավա­քա­կան արևմուտքը Ռուսաստա­նին ընդունում էր, որպես տարա­ծաշրջա­նում լեգի­տիմ ազդե­ցություն ունե­ցող երկիր, որի ներկա­յությունն  ու ներդրումը այն պիտի լիներ, որ ՌԴ‑ը ապա­հո­վեր խաղա­ղություն ու կայունություն, ապա հիմա դա այլևս չկա։ Առաջ Ուկրաի­նան ինչո՞ւ հանձնեց իր ատո­մա­յին զենքը Ռուսաստա­նին, հենց այդ պատճա­ռով, որ Ռուսաստա­նը երաշխիքներ տվեց, որ Ուկրաի­նա­յի վրա չի հարձակվի և աշխարհն էլ ընդունում էր, որ Ռուսաստանն իր ուժի հաշվին կարող է դառնալ այն հսկիչ-մոդե­րա­տո­րը, որը թույլ չի տա, որ տարա­ծաշրջա­նում անցանկա­լի բարդություններ գրանցվեն, բայց Ռուսաստանն ինքը հարձակվեց, ինքը սկսեց ճնշել ուրիշնե­րին, դրա համար էլ Ռուսաստա­նի դերի ընկա­լումն այն չէ, ինչ որ տարի­ներ առաջ։ Ինչ վերա­բե­րում է Հայաստա­նին, արևմուտքի կողմից հստակ ընկա­լում կա, որ Հայաստա­նը տարա­ծաշրջա­նի ժողովրդա­վա­րա­կան փարոսն է, ինչը հսկա­յա­կան նշա­նա­կություն ունի և որը պետք է պաշտպա­նել, որն էլ արվում է։ Վրաստա­նում այդպես չէ, այնտեղ ժողովրդա­վա­րա­կան ուժե­րը փորձում են կանխել ընտրություննե­րի կեղծա­րա­րություննե­րը, բայց ռեժի­մա­յին ճնշումնե­րը նկա­տե­լի են։

Հոփսեփ Հուրշուդյա­նը, բարձր գնա­հա­տե­լով Հայաստան—ԵՄ համա­ժո­ղո­վը, ասաց, որ իրենք այնուա­մե­նայնիվ կոշտ քննա­դա­տություններ ունեն ՀՀ իշխա­նություննե­րի հասցեին, քանի որ նրանց կողմից ԵՄ ինտեգրման տանող ճանա­պարհը շատ դանդաղ է ընթա­նում։ 

Կարև­որ էր, որ ՀՀ պատվի­րա­կության կազմում կային նաև պետա­կան պաշտոնյաններ, այնպես, ինչպես անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նը, որի ներկա­յությունը հստակ խոսում էր այն մասին, որ ՀՀ‑ը կամք է դրսև­ո­րում այդ հարցե­րում։ 

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև անդրա­դարձավ արտա­քին քաղա­քա­կա­նության վեկտո­րի փոփո­խության կյամ մերժման հարցե­րին, խոսեց այն մասին, որ Հայաստա­նի ներուժը լիո­վին բավա­րա­րում է, որ Հայաստա­նից դուրս բերվի ռուսա­կան ռազմա­բա­զան և փոխա­րինվի ՀՀ ՊՆ ստո­րա­բա­ժա­նումնե­րով և այլն։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ