19.3 C
Yerevan

Հայաստա­նի Բարե­կամն Ու Թշնա­մին

Հնդկաստա­նից մինչև Ֆրանսիա զենք են վաճա­ռում Հայաստա­նի, թեև Հայաստա­նը դե յուրե գտնվում է ՀԱՊԿ‑ի կազմում, բայց բոլորն են հասկա­նում, որ ՀԱՊԿ-ում լինե­լը խոշոր հաշվով ոչ մի գործնա­կան նշա­նա­կություն չունի: ԵՄ‑ը իհարկե կարող է Ադրբե­ջա­նին կոնկրետ սանկցիա­նե­րի տակ դնել, բայց դրա­նով ԵՄ‑ը այլևս չի կարո­ղա­նա որպես միջնորդ հանդես գալ և Հայսա­տա­նը որպես միջնորդ կունե­նա միայն Ռուսաստա­նին:

Ստե­փան Սաֆարյան

FactorTV-ին հյուրընկա­լել է ՄԱՀՀԻ հիմնա­դիր Ստյո­պա Սաֆարյա­նին: Զրույցն ընթա­ցել է հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորմանն ուղված գործո­ղություննե­րի և Ադրբե­ջա­նի հարուցած խոչընդոտնե­րի մասին:

Ստյո­պա Սաֆարյա­նը, անդրա­դառնա­լով Ադրբե­ջա­նի այն հայտա­րա­րությունե­րին, որ նրանք չեն պատրաստվում հարձակվել Հայաստա­նի վրա, դրանք լկտի սուտ որա­կեց: Ադրբե­ջա­նը վերջին ժամա­նակներս սկսել է հայտա­րա­րել, թե ոչ մի հարձա­կում էլ չի պլա­նա­վո­րում, նույնիսկ միջանցք բառի մասին խոսե­լով ասում էր, որ միջանցք ասե­լով նկա­տի ունեն ընդա­մե­նը ավտո­ճա­նա­պարհ: Անցյալ տարի սեպտեմբե­րի հարձա­կումից հետո Գրի­գորյան-Հաջիև-Սալի­վան, այնուհետև Բայրա­մով-Միրզո­յան, Պրա­հա­յում Միշե­լի և Մակրո­նի մասնակցությամբ տեղի ունե­ցած հանդի­պումնե­րը փորձում էր այդ հունով տանել և հայտա­րա­րել, որ Հայաստա­նից որևէ տարածքա­յին պահանջ չունի: Բայց ադրբե­ջա­նա­կան պահվածքը փոխվեց այն բանից հետ, երբ հայկա­կան կողմը նրան օկուպանտ կոչեց, երբ Ադրբե­ջա­նը հարձակվել էր ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և որոշ հատվածներ մինչև հիմա էլ պահում է իր ենթա­կա­յության տակ:  Ադրբե­ջա­նին հարցնում են, դու պահանջ ունե՞ս ՀՀ-ից, Բաքուն պատասխա­նում է, որ չունի և ճանա­չում է ՀՀ ինքնիշխա­նությունն ու տարածքա­յին ամբողջա­կա­նությունը: Այդ դեպքում հարց է առա­ջա­նում, թե նա ի՞նչ տարածքնե­րով է ճանա­չում այդ սահմաննե­րը:

Ադրբե­ջա­նը պատասխա­նում է, որ ինքը չի հարձակվել ՀՀ վրա, այլ ցանկա­նում է վերա­դարձնել այն հողե­րը, որոնք իրենն են և բացի այդ, հայտա­րա­րում է, որ քանի որ սահման ու հստակ քարտեզ չկա, վիճե­լի է, թե որը ում է պատասխա­նում: Միա­ժա­մա­նակ Ադրբե­ջանն անընդհատ փորձում է օրա­կարգ մտցնել այն թեզը, որ Երև­ա­նը ռևանշի է պատրաստվում:

Ստեղծված իրա­վի­ճա­կում ԵՄ‑ն ասաց, որ քանի որ փոխա­դարձ մեղադրանքներ կան միմյանց հասցեին, ապա դա ամբողջո­վին պարզե­լու և հասկա­նա­լու համար առա­ջարկում է երկու բան՝ առա­ջի­նը՝ դեմարկա­ցիա-դելի­մի­տա­ցիա և խաղա­ղության պայմա­նա­գիր, երկրորդ՝ տեղա­կայվում է դիտորդա­կան  խումբ, որը հստակ կարձա­նագրի, թե ով է խախտում պայմա­նա­վորվա­ծություննե­րը, և ով է լարվա­ծություն հրահրում: Հայկա­կան կողմը ամբողջո­վին համա­ձայնվել է, իսկ Ադրբե­ջա­նը, համա­ձայնվե­լով հանդերձ, բազմա­թիվ պայմաններ է առաջ քաշել, որոնք հարուցել են ԵՄ դիտորդնե­րի ու պառլա­մենտի պատգա­մա­վորնե­րի դժգո­հությունը: Նախա­պես որոշված էր, որ այդ ամբողջ գործընթա­ցը կտևի մոտ երկու ամիս և մինչև տարե­վերջ կկնքվի խաղա­ղության պայմա­նա­գիր: Ընդ որում ԵՄ դիտորդնե­րը ոչ միայն գալիս են նայե­լու և արձա­նագրե­լու, այլև դրա­նից հստակ հետև­ություններ անե­լու: Ըստ էության ԵՄ‑ն նաև համա­ձայն էր նրան, որ ռուսնե­րը տրա­մադրում են քարտեզ, իսկ ԵՄ‑ը օգնում է խորհուրդնե­րով:

Ադրբե­ջա­նը, սակայն արհեստա­կան խնդիրներ է առաջ քաշում, պահանջում, որ Երև­ա­նը չպի­տի իր հետ Արցա­խի հարցով ինչ որ բան պայմա­նա­վորվի: Դրա փոխա­րեն ԵՄ‑ը առա­ջարկեց Բաքու-Ստե­փա­նա­կերտ երկխո­սություն:  Բաքուն համա­ձայնեց, բայց ամեն ինչ արեց, որ դա տեղի չունե­նա: Գումարվում է նաև սահմաննե­րի ճշգրտման հարցը: Բրյուսե­լը քարտեզ է պահանջում: Ռուսնե­րը, որ նախօ­րոք հայտա­րա­րում էին, թե քարտեզներն իրենց մոտ է, հիմա կարծես թե ասում են, որ քարտեզ չկա: Ալիևը համա­ձայնվում է հանդի­պել Բրա­տիսլա­վա­յում, Սոֆիա­յում, Գրա­նա­դա­յում, Բրյուսե­լում և չի ներկա­յա­նում դրանցից ոչ մեկին: Ըստ Ստյո­պա Սաֆարյա­նի, այդ բոլոր հանդի­պումնե­րում Ալիևի առաջ հստակ հարցեր էին դրվե­լու, թե ինչու նա չի կատա­րում իր առջև դրված պահանջնե­րը, ինչու հրա­ժարվում իր իսկ ընդունած պայմաննե­րից: Բաքուն, որ մեղադրում է Հայա­սատնին 2020թ. նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը խախտե­լու մեջ, Ռուսաստա­նի հետ միա­սին խախտել են բոլոր հնա­րա­վոր կետե­րը: ԵՄ‑ը դրան արժա­նի որա­կում է տվել՝ կոնկրետ Արցախցի­նե­րի բռնա­գաղթը որա­կե­լով որպես էթնիկ զտման փորձ: Ալիևն այժմ վախվո­րած տեսք ունի, քանի որ նա իր չափն անցել է և ԵՄ‑ը կայուն քայլե­րով պատասխա­նում է դրան:  Այդ է վկա­յում և՛ ԵՄ և ԵՄ անհա­տա­կան պետություննե­րի բարե­կա­մա­կան տրա­մադրվա­ծությունը Հայաստա­նի հանդեպ: Հնդկաստա­նից մինչև Ֆրանսիա զենք են վաճա­ռում Հայաստա­նի, թեև Հայաստա­նը դե յուրե գտնվում է ՀԱՊԿ‑ի կազմում, բայց բոլորն են հասկա­նում, որ ՀԱՊԿ-ում լինե­լը խոշոր հաշվով ոչ մի գործնա­կան նշա­նա­կություն չունի: ԵՄ‑ը իհարկե կարող է Ադրբե­ջա­նին կոնկրետ սանկցիա­նե­րի տակ դնել, բայց դրա­նով ԵՄ‑ը այլևս չի կարո­ղա­նա որպես միջնորդ հանդես գալ և Հայսա­տա­նը որպես միջնորդ կունե­նա միայն Ռուսաստա­նին:

Ստյո­պա Սաֆարյա­նը հիշե­ցեց, որ 2021թ. սկսած Հայստա­նը մեկ անգամ չէ, որ դիմել է Ռուսաստա­նին, այնուհետև պաշտո­նա­պես դիմել է ՀԱՊԿ-ին, բայց պատասխան ստա­ցել է միայն ամիսներ անց, այն էլ կիսատ պռատ պատասխան, որ իրենք հստակ չգի­տեն սահմաննե­րը և չեն կարող ասել, թե Ադրբե­ջա­նը իրո՞ք խախտել է այդ սահմաննե­րը թե ոչ: Այդ ինչպե՞ս եղավ, որ Ռուսաստա­նը նոյեմբե­րի 9‑ին գիտեր սահմաննե­րը, իսկ հիմա չգի­տի: Սա հստակ ցույց է տալիս, թե մեր իբրև թե ռազմա­վա­րա­կան դաշնա­կիցն իրա­կա­նում ում շահերն է պաշտպա­նում: Ռուսներն աննա­խա­դեպ ստո­րություն են թույլ տալիս Հայաստա­նի հանդեպ: ԵՄ‑ը հասկա­նում է այդ ամե­նը: Եվ հենց Հայաստա­նի ժողովրդա­վա­րությունը պաշտպա­նե­լու համար է նաև­օգնում Հայաստա­նին:

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ