18.1 C
Yerevan

Հայաստա­նի Անվտանգությունն Այլընտրանք Չունի

Հայաստա­նի համար բոլոր իմաստնե­րով թերի բանակցա­յին տրա­մա­բա­նության այս միտումը խախտե­լը մեզ թելադրում է խուսա­փել «3+3»-ի քողի տակ կարգա­վորման գործընթա­ցի տարա­ծաշրջա­նայնա­ցումից։

Դավիթ Ստե­փանյան

Հայաստա­նի շահե­րի պաշտպա­նության համար Արևմուտքում բանակցություններ վարե­լը այլընտրանք չունի


Հայաստա­նի շահե­րի պաշտպա­նության համար Արևմուտքում բանակցություններ վարե­լը այլընտրանք չունի


Հոկտեմբե­րի 29-ին նախա­տեսված՝ Եվրա­խորհրդի ղեկա­վար Շառլ Միշե­լի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյա­նի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդի­պումը «ժամա­նա­կի սղության պատճա­ռով» չեղարկե­լու մասին Բրյուսե­լի հայտա­րա­րությունից հետո Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև բանակցություններն ընկան հերթա­կան վակուումի մեջ։ Եվ դատե­լով անձամբ Փաշինյա­նի և երկրի ԱԳՆ ղեկա­վար Արա­րատ Միրզո­յա­նի հետա­գա հայտա­րա­րություննե­րից՝ «ժամա­նա­կը չհե­րի­քեց» հենց Ալիև­ին, որը մինչ այդ էլ «ժամա­նակ չունե­ցավ» մասնակցե­լու հոկտեմբե­րի 5‑ին Գրա­նա­դա­յում կայա­ցած հնգա­կողմ գագաթնա­ժո­ղո­վին։

«Ժամա­նա­կի սղության» պատճառնե­րը

Անմի­ջա­պես վերա­պա­հում անենք. Ալիև­ին իսկա­պես ժամա­նա­կը չի հերի­քում։ Հարցն այն է, թե ինչու։ Ենթադրվում է, թե արևմտյան հարթակնե­րում բանակցե­լուց Ալիևի հրա­ժարվե­լու իրա­կան դրդա­պատճառնե­րը հենց այս հարցի պատասխա­նի որոնման մեջ են։ Իսկ պատասխանն անուղղա­կիո­րեն տվել է Հայաստա­նի վարչա­պետ Փաշինյա­նը։ Նրա խոսքե­րով, Գրա­նա­դա­յի հանդիպման ողջ էությունը մի փաստաթղթի քննարկումն էր, որում, ի թիվս մի շարք այլ հարցե­րի, արձա­նագրվում էր Արցա­խում Բաքվի գործո­ղություննե­րի դատա­պարտումը, գերի­նե­րի և անհետ կորածնե­րի հարցե­րը լուծե­լու անհրա­ժեշտությունը։ Եվ ամե­նա­կարև­ո­րը՝ տարա­ծաշրջա­նում խաղա­ղության հաստատման հիմնա­կան սկզբունքնե­րը. Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության փոխա­դարձ ճանա­չում, Ալմա-Աթա­յի հռչա­կագրի հիման վրա սահմա­նա­զա­տում, հաղորդակցության ուղի­նե­րի ապաշրջա­փա­կում‘ ինքնիշխա­նության և փոխա­դարձության սկզբունքնե­րի հիման վրա։

Ըստ նույն Փաշինյա­նի՝ մինչև տարե­վերջ խաղա­ղության պայմա­նա­գիր կնքե­լու հավա­նա­կա­նությունը, եթե Ալիևը ստո­րագրեր Գրա­նա­դա­յի փաստաթղթե­րը, կգե­րա­զանցեր 70%-ը։ Միա­ժա­մա­նակ, Փաշինյա­նը համա­ձայնություն է հայտնել բրյուսելյան հանդիպմա­նը՝ ասե­լով, որ եթե այն կայա­նար, կնշա­նա­կեր, որ «կողմերն անկեղծո­րեն ուզում են գնալ խաղա­ղության, հակա­ռակ դեպքում Հայաստա­նը մտա­ծե­լու շատ բան կունե­նա»։ Եվ հիմա, ինչպես Գրա­նա­դա­յին, այնպես էլ Բրյուսե­լին մասնակցե­լուց Ալիևի հրա­ժա­րումից հետո, Երև­անն իսկա­պես մտա­ծե­լու բան ունի։

Ալիևի նման վարքագծի պատճառնե­րի մի քանի վարկած կա, սկսած նրա­նից, ըստ որի՝ Ալիևը «Պուտի­նի մարդն է», իսկ վերջինս խամա­ճի­կի պես խաղացնում է նրան՝ իր նպա­տակնե­րի և շահե­րի համար։ Իսկ վերջիններս, ինչպես հասկա­նա­լի է, ոչ մի կերպ չեն ենթադրում խաղա­ղության հաստա­տում բազմա­չարչար Հարա­վա­յին Կովկա­սում։ Առա­վել ևս, եթե այդ գործընթա­ցը Արևմուտքի միջնորդությամբ իրա­կա­նացվի։ Վերջացրած այն վարկա­ծով, թե Հայաստա­նի հետ խաղա­ղություն հաստա­տելն, իրա­կա­նում, Ալիևի պլաննե­րում չկա։ Պարզա­պես այն պատճա­ռով, որ նրա բռնա­պե­տա­կան ​​ռեժի­մը պահպանվում և նոր «ձեռքբե­րումներ» է արձա­նագրում հիմնա­կա­նում Ադրբե­ջա­նի թալանման երկա­րա­ժամկետ գործընթա­ցում նորա­մուծություննե­րով, առա­ջին հերթին՝ թշնա­մի հայի կերպար կերտե­լով։ Իսկ եթե Հայաստա­նի հետ խաղա­ղություն հաստատվի, Ալիևի համար գողա­նալն ու թալա­նե­լը, այսպես ասենք՝ ինչ-որ չափով կդժվա­րա­նա։

Ճշմարտությունը, ենթադրա­բար, այդ երկուսի մեջտե­ղում է։ Կարե­լի է ենթադրել, որ Ալիևը չի ցանկա­նում խաղա­ղություն կնքել Հայաստա­նի հետ, քանզի դեռ չի ստա­ցել այն ամե­նը, ինչ ուզում է ստա­նալ այդ «խաղա­ղությունից»։ Իհարկե, ոչ միայն իր սեփա­կան պատկե­րա­ցումնե­րին, այլև՝ «եղբայր» Էրդո­ղա­նի ու «բարե­կամ» Պուտի­նի պատկե­րա­ցումնե­րին համա­պա­տասխան. Սյունի­քի մարզով արտա­տա­րածքա­յին միջանցք, այսպես կոչված անկլավներ և, ուշադրություն, ադրբե­ջանցի­նե­րի Հայաստան «վերա­դառնա­լու» փաստագրված հնա­րա­վո­րություն։ Հենց այս երեք կետերն է Ալիևն ակտի­վո­րեն փորձում մտցնել Հայաստա­նի հետ խաղա­ղության համա­ձայնագրում։

«Եղբայրա­կան» և «բարե­կա­մա­կան» շահեր

Փորձենք հասկա­նալ, թե ինչո՞ւ է Ալիև­ին և նրա եղբայրնե­րին ու բարե­կամնե­րին այդ ամե­նը անհրա­ժեշտ։

Միջանցք։ Թուրքիա­յի համար Հայաստա­նի միջով, բայց Հայաստա­նի կողմից չվե­րահսկվող միջանցքը նշա­նա­կում է ևս մեկ քայլ ցնո­րա­կան «Մեծ Թուրա­նի» ճանա­պարհին։ Ռուսաստա­նի համար դա իր նկատմամբ քաղա­քա­կիրթ աշխարհի պատժա­մի­ջոցնե­րը շրջանցե­լու հերթա­կան սողանցքն է։ Ադրբե­ջա­նի համար դա Նախիջև­անն իրեն ավե­լի մերձեցնե­լու հնա­րա­վո­րություն է։ Իսկ Նախիջև­ա­նում, ի դեպ, վերջին տարի­նե­րին հետև­ո­ղա­կա­նո­րեն աճում է Իրա­նի ազդե­ցությունը։ Երե­քի համար, ընդհա­նուր առմամբ, միջանցքը Հայաստա­նի հաշվին ապրանքաշրջա­նա­ռության ծավալնե­րը մեծացնե­լու և տարա­ծաշրջա­նում սեփա­կան ազդե­ցությունը ամրապնդե­լու հնա­րա­վո­րություն է։.

Անկլավներ։ Անկլավնե­րը նույնպես պետք են բոլո­րին։ Ադրբե­ջա­նին, քանի որ դա թույլ կտա վերահսկել հաղորդակցության կարև­որ ռազմա­վա­րա­կան ուղի­նե­րը հյուսի­սում՝ Հայաստա­նը Վրաստա­նին կապող ճանա­պարհի Տավուշի հատվա­ծում, ինչպես նաև՝ Հայաստանն Իրա­նին կապող ճանա­պարհի Տիգրա­նա­շե­նի հատվա­ծը։ Ռուսաստանն այս բոլոր հատվածնե­րում արդեն ունի ռազմա­կան հենակետեր,որոնց տեղադրման նպա­տա­կը միայն առա­ջին հայացքից է անհասկա­նա­լի թվում։ Չէ՞ որ Տավուշի Վերին Ոսկե­պա­րի տարածքում ծածանվող ռուսա­կան դրո­շը հնա­րա­վո­րության դեպքում կարե­լի է շահա­վետ վաճա­ռել Ադրբե­ջա­նին։ Ինչպես վաճառվեց Սյունի­քի Տեղ գյուղի մոտ գտնվող սահմա­նի մի հատվա­ծը։ Այսպի­սով, «անկլավներն» ի սկզբա­նե էլ եղել են ռուս-ադրբե­ջա­նա­կան առևտրի, կնե­րեք՝ եղբայրության մի մասը։ Անկա­րան էլ, կոնկրետ այս դեպքում, մեծա­հո­գա­բար աջակցում է Բաքվի և Մոսկվա­յի ծրագրե­րին՝ կրկին ելնե­լով տարա­ծաշրջա­նա­յին ընդհա­նուր առևտրա­կան շահե­րից։

«Վերա­դարձ»: Առա­ջին անգամ ադրբե­ջանցի­նե­րին «իրենց նախնի­նե­րի երկիր», այն է՝ «Արևմտյան Ադրբե­ջան» վերա­դարձնե­լու անհրա­ժեշտության մասին Բաքվում ելույթներ հնչել են դեռևս մինչիլհամյան Ադրբե­ջա­նում՝ Հեյդար Ալիևի գահա­կա­լության փառա­վոր տարի­նե­րին։ 2003 թվա­կա­նին հոր գահին բազմե­լով՝ Իլհամ Ալիևը շատ ավե­լի մեծ եռանդով շարունա­կեց այդ քաղա­քա­կա­նությունը։ Եվ մինչև 2023 թվա­կա­նը նա զարգացրեց հոր գաղա­փարնե­րը՝ Բաքվին իրա­վունք վերա­պա­հե­լով պաշտո­նա­պես դիմե­լու ՄԱԿ՝ պահանջե­լով, ուշադրությո՛ւն, ճանա­չել 40-ական թվա­կաննե­րի ստա­լինյան բռնաճնշումնե­րի ժամա­նակ Հայաստա­նը լքած ադրբե­ջանցի­նե­րի իրա­վունքնե­րը: Իսկ նման գաղա­փարներն իրենց լսա­րա­նը գտնում են ՄԱԿ‑ի առնվազն համա­պա­տասխան պրոֆի­լա­յին հանձնա­ժո­ղովնե­րում։

Իհարկե, թուրք եղբայրներն ու ռուս բարե­կամներն ամենև­ին էլ դեմ չեն ադրբե­ջանցի­նե­րի՝ «Արևմտյան Ադրբե­ջան», ներո­ղություն՝ Հայաստան «վերա­դարձին»։ Պատճա­ռը պարզ է. եթե ​​Ալիև­ին, Ալիևի որդուն կամ Ալիևի թոռա­նը երբևէ հաջողվի հասնել այդ «վերա­դարձին», «հայրե­նա­դարձնե­րը» պարտա­դիր կհաստատվեն ոչ այլ տեղ, քան Սյունի­քում։ Որից հետո տեղի անհանդուրժող «հայ ազգայնա­կաննե­րը» նրանց դեմ անխուսա­փե­լիո­րեն «ագրե­սիվ տրա­մադրություններ» կառա­ջացնեն։ «Խնդի­րը» լուծե­լու միայն մեկ ճանա­պարհ կլի­նի՝ ռուս, սակայն առա­վել գերա­դա­սե­լի է՝ թուրք «խաղա­ղա­պահներ» բերել Սյունիք։ Թե ինչ ճակա­տա­գիր է սպասվե­լու Սյունի­քի հայ բնակչությա­նը դրա­նից հետո՝ կարող եք հարցնել էթնիկ զտումնե­րի ենթարկված արցախցի մեր հայրե­նա­կիցնե­րին։ Ըստ այդմ, կարե­լի է ենթադրել, որ «վերա­դարձի» գաղա­փա­րը յուրօ­րի­նակ դանդաղ գործո­ղության ռումբ է Ալիևի համար, որը նա արդեն փորձում է տեղադրել Հայաստա­նի տակ։

Իրա­կա­նությունը թաքցնող չակերտներ

Այս բոլոր սցե­նարնե­րում և կանխա­տե­սումնե­րում շատ չակերտներ կան: Շատե­րին դրանք կարող են անի­րա­տե­սա­կան, իսկ շատե­րին էլ՝ նույնիսկ ծիծա­ղե­լի թվալ: Չփորձե­լով անգամ փարա­տել այդ կասկածնե­րը, ես ուղղա­կի կներկա­յացնեմ անձամբ ինձ հայտնի մեկ փաստ. դեռևս ԽՍՀՄ տարի­նե­րին ղարա­բաղյան գյուղե­րից մեկում, ավե­լի ճիշտ՝ Ստե­փա­նա­կերտի արվարձա­նում, եթե չեմ սխալվում՝ Կրկժա­նում, բավա­կա­նին լավ ապրում էր միակ ադրբե­ջա­նա­կան ընտա­նի­քը՝ ծնողներ և հինգ-վեց երե­խա: Երե­խա­նե­րի մայրն աշխա­տում էր որպես հավա­քա­րար, ընտա­նիքն այլ եկա­մուտ չուներ։ Հարցին, թե ինչպես կարե­լի է նման եկա­մուտով գոյատև­ել, ընտա­նի­քի գործա­զուրկ հայրը մի անգամ իր համագյուղա­ցի­նե­րին ակա­մա խոստո­վա­նել էր. «Մեզ Բաքվից ամեն ամիս գումար են ուղարկում միայն այն բանի համար, որ մենք այստեղ ենք ապրում»:

Ինչպես տեսնում ենք, հայ-ադրբե­ջա­նա­կան ներկա­յիս հակա­մարտության հիմքե­րը դրվել են դեռևս ԽՍՀՄ օրոք։ Եվ խորհրդա­յին կայսրության քայքայման պահին դրանք ակտի­վո­րեն գործի դրվե­ցին։ Հայ ժողո­վուրդը միասնա­բար կարո­ղա­ցավ հաղթա­նակ տանել ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմում։ Ադրբե­ջա­նը հաղթեց երկրորդում և այժմ ակտի­վո­րեն փորձում է պայմա­նագրա­յին այնպի­սի պայմաններ առաջ քաշել, որոնք թույլ կտան ոչ միայն վերջ տալ հակա­մարտությա­նը, այլև դառնալ տարա­ծաշրջա­նա­յին հեգե­մոն և ապա­գա­յում Թուրքիա­յի աջակցությամբ պայմաններ թելադրել բոլո­րին, այլ ոչ միայն Հայաստա­նին՝ դարձյալ, գրե­թե անպա­տիժ, սպառնա­լով երրորդ պատե­րազմով։ Իսկ Հայաստա­նը, լավա­գույն դեպքում, վերա­ծել Թուրքիա­յից ու իրե­նից կիսաանկախ պետության։ Այս ծրագրում ադրբե­ջա­նա­կան ոճով Հայաստա­նին առա­ջարկվող խաղա­ղության ողջ էությունն է։ Եվ այստեղ գլխա­վորն այն է, որ «եղբայրնե­րի» և «բարե­կամնե­րի» միջև բոլոր հարցե­րը ենթադրվում է լուծել բացա­ռա­պես Հայաստա­նի հաշվին։

Հռե­տո­րա­կան հարց և վերջա­բան

Ադրբե­ջա­նա­կան «խաղա­ղությունը», ինչպես տեսնում ենք, Հայաստա­նին քիչ լավ բան է խոստա­նում։ Բայց խաղա­ղության օրա­կարգից հրա­ժարվելն է՛լ ավե­լի քիչ է խոստա­նում, այն է՝ պատե­րազմ։ Արագ պատե­րազմ։ Ինչը պետք չէ Հայաստա­նին, բայց պետք է Ադրբե­ջա­նին։ Կասկա­ծե­լի խաղա­ղության և անխուսա­փե­լի պատե­րազմի նման հեռանկա­րից Հայաստա­նի խուսա­փե­լու միակ ճանա­պարհը բանակցա­յին գործընթա­ցը Բաքվի շահե­րից բխող «եղբայրա­սի­րա­կան» տրա­մա­բա­նության շրջա­նակնե­րից վերջնա­կա­նա­պես դուրս բերելն է։ Տրա­մա­բա­նություն, որն արդեն հանգեցրել է Արցա­խում էթնիկ զտումնե­րի՝ ռուս խաղա­ղա­պահնե­րի ներկա­յությամբ։ Որից հետո Ալիևը բառա­ցիո­րեն փոխվեց և Գրա­նա­դա ու Բրյուսել չգնա­լու համար սկսեց Հայաստա­նին առա­ջարկել հանդի­պումներ Թեհրա­նում, Թբի­լի­սիում, նույնիսկ երկկողմա­նի հանդի­պում, ցանկա­ցած վայրում, բայց ոչ Եվրո­պա­յում կամ ԱՄՆ-ում։

Հայաստա­նի համար բոլոր իմաստնե­րով թերի բանակցա­յին տրա­մա­բա­նության այս միտումը խախտե­լը մեզ թելադրում է խուսա­փել «3+3»-ի քողի տակ կարգա­վորման գործընթա­ցի տարա­ծաշրջա­նայնա­ցումից, Մաշա Զախա­րո­վա­յի ջերմ մոսկովյան հրա­վերնե­րից և նույնիսկ իվա­նիշվի­լիա­կան Վրաստա­նի բանակցություննե­րից: Միակ հարթա­կը, համա­պա­տասխա­նա­բար, բանակցություննե­րի այն ձևա­չա­փը, որը հնա­րա­վո­րություն է տալիս գոնե ինչ-որ կերպ պաշտպա­նել Հայաստա­նի շահե­րը, այսօր տրա­մադրում է միայն Արևմուտքը։ Եվրա­միությունը և նրա հետև­ում կանգնած ԱՄՆ‑ը նույնպես փորձում են խուսա­փել Երև­ա­նի և Բաքվի միջև բանակցա­յին գործընթա­ցի տարա­ծաշրջա­նայնա­ցումից։ Եվ ընդհանրա­պես, նրանք ջանքեր են գործադրում տարա­ծաշրջա­նում ռուսա­կան ազդե­ցությունը վերացնե­լու համար։ Բրյուսե­լի և Վաշինգտո­նի շահե­րը համընկնո՞ւմ են Երև­ա­նի շահե­րին։ Հարց, որը հետարցախյան առկա իրո­ղություննե­րի պայմաննե­րում իսկա­պես հռե­տո­րա­կան է հնչում։

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի
(ՄԱՀՀԻ) ասո­ցացված փորձա­գետ
Երև­ան

Առնչվող Հոդվածներ