Ինչպե՞ս պիտի որևէ գաղափարակիր, բայց գումար չունեցող կուսակցություն հավասարապես պայքարի միլիարդներ տիրապետող կուսակցության դեմ, որին ոչ ոք չի հարցնում, թե որտեղից նրան այդ հսկայական միջոցները: Ընդ որում այդ նույն ընդդիմադիր կուսակցություններից ոմանք ունեն իրենց հեռարձակվող հեռուստաալիքները, մեդիախմբերը, մինչդեռ մյուները հազիվ կարողանում են ֆեյսբուքյան մեկ էջ աշխատեցնել: Բնական է, որ այս իրավիճակում արդարություն չի պահպանվի:
Լեւոն Բարսեղյան
Բրյուսելում կայացած «Հայաստանի ռազմավարական ապագան» Հայաստան-ԵՄ համաժողովում լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ Լևոն Բարսեղյանը խոսել է ժամանակին ակնկալված լյուտրացիայի վեթինգի, դրանց չիրականացման, բայց նաև խիստ անհրաժեշտության մասին:
Լևոն Բարսեղյանն իր ելույթում նշեց, որ ինքն այլևս չի հավատում, որ այս իշխանությունները վեթինգ ու լյուստրացիա կանեն: Իշխանությունները բաց տեքստով ասում են, որ չեն անելու, իրենց նախընտրական ծրագրերում նման բան չկա գրված: Եվ դա հատկապես զարմանալի է, քանի որ հեղափոխությունը դատարկ տեղը չի արվել: Մարդիկ հեղափոխություն են արել արդարության հասնելու համար, իսկ հեղափոխության սկզբում Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարեց լյուստրացիայի ու վեթինգի մասին, շատերը իրոք հույս ունեցան, որ իշխանությունը հասկանում է այդ ամենի լրջությունը: Բայց անցավ ժամանակ և ոչինչ էլ չարվեց, ըստ էության հիմա էլ չի արվում: Մինչդեռ ժողովուրդը երկու անգամ մանդատ տվեց իշխանություններին, երբ ընտրեց նրանց, մանդատ տվեց իշխանություններին, երբ չընտրեց տարբեր, այլ քաղաքական ուժերի: Ընտրություն ասվածը միայն ընտրության օրը քվեարկելը չէ, այլ անընդհատ շարունակական գործընթաց է ու մարդիկ իրենց և՛ ընտրելով, և՛ չընտրելով իշխանություններին հնարավորություն են տվել կազմակերպելու վեթինգ և լյուստրացիա, որը տեղի չունեցավ:
Լևոն Բարսեղյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վարչապետը հայտարարել էր միայն դատավորների վեթինգի մասին, բայց շատերը հույս ունեին, որ ողջ րավապահ համակարգը վեթինգի կենթարկվի կամ երբ ասում են լյուստրացիա, դա ոչ միայն գործակալական ցանցի մասին պիտի հասկացվի, այլ ընդգրկի նաև տնտեսական, քաղաքական և այլ տեսակի լյուստրացիաները, որովհետև դրանց բացակայությունը շատ ծանր ազդեցություն ունի պետության վրա: Որոշ կուսակցություններ, որոնք սև կապիտալ ունեն և չեն լյուստրացվում, կապիտալիզացնում են իրենց փողերը, խմբակցություններ են ստեղծում և այդ կուսակցությունների պատվիրատու տերերը, որոնք էլ հենց հանդիսանում են լյուստրացիայի հիմնական թեկնածուները,որևէ պատիժ չեն կրել: Հիմա ինչ որ չափով անօրինական գույքի վերադարձի գործընթաց է գնում, բայց դա պետք է համընդհանուր և ընդգրկուն լինի:
Սա հատկապես էական է այն առումով, որ չլյուստրացված կուսակցությունները քաղաքական ողջ դաշտը վերցնու են իրենց ձեռքը, քանի որ ունեն գումար, իսկ բազմաթիվ կուսակցություններ, որոնք լավ գաղափարներ ունեն, բայց գրասենյակ պահելու գումար չունեն, ինքստինքյան դուրս են մղվում ասպարեզից: Լևոն Բարսեղյանն ասաց, որ իրենք հաշվել են և եկել այն եզրակացության, որ գրասենյակներ պահելու և նորմալ գործունեւություն իրականացնելու համար կուսակցությանը տարեկան կտրվածքով մոտ չորս-հինգ մլն ԱՄՆ դոլար է պետք: Ու ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչպե՞ս պիտի որևէ գաղափարակիր, բայց գումար չունեցող կուսակցություն հավասարապես պայքարի միլիարդներ տիրապետող կուսակցության դեմ, որին ոչ ոք չի հարցնում, թե որտեղից նրան այդ հսկայական միջոցները: Ընդ որում այդ նույն ընդդիմադիր կուսակցություններից ոմանք ունեն իրենց հեռարձակվող հեռուստաալիքները, մեդիախմբերը, մինչդեռ մյուները հազիվ կարողանում են ֆեյսբուքյան մեկ էջ աշխատեցնել: Բնական է, որ այս իրավիճակում արդարություն չի պահպանվի: Դրա համար է րոպե առաջ անհրաժեշտ վեթինգ և լյուստրացիա, բայց այլևս հույս չկա, որ այն կիրականացվի:
Խոսելով ԵՄ մասին՝ Լևոն Բարսեղյանը դատապարտեց երկակի ստանդարտները, երբ մարդու իրավունքների, ժողովրդավարության և արդարության, հավասարության մասին խոսող ԵՄ-ի համար մի կողմից նորմալ չէ դիկտատոր Պուտինից գազ ու նավթ գնել, մյուս կողմից լրիվ նորմալ է դիկտատոր Ալիևից նավթ ու գազ գնել: Սա պիտի բացառվի, պիտի դադարեցվի:
Մանրամասները՝