18.1 C
Yerevan

Հայաստա­նը, Թուրքիան Եւ Միջանցքնե­րը

(Մաս 1‑ին)

Սեպտեմբե­րի 19-ին Արցա­խի դեմադրբե­ջա­նա­կան «հակաա­հա­բեկչա­կան» որակված հարձակման «թիկունքը» ՄԱԿ-իԳլխա­վոր ասամբլեա­յի 78-րդ նստաշրջա­նիընթացքում ամրացրեց Թուրքիա­յի նախագահՌ.Թ.Էրդողանը՝ շեշտե­լով, որ «Ղարա­բաղնԱդրբե­ջա­նի տարածքն է, և այնտեղցանկա­ցած այլ կարգա­վի­ճակ անընդունե­լի է»:

Վահրամ Հովհաննիսյան

Միջանցքնե­րի հարցը Թուրքիա­յի իշխա­նություննե­րի խոսույթում. Վահրամ Հովհաննիսյան

Իրա­վի­ճա­կը «Լաչի­նի միջանցքում» (Արցա­խում). Անկա­րա­յի դիրքո­րո­շումը Գրե­թե 10-ամսյա շրջա­փա­կումից հետո Ստե­փա­նա­կերտ-Գորիս ավտո­մայրուղին, որը, համա­ձայն 2020թ. նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության, պետք է հանդի­սա­նար Արցա­խը Հայաստա­նին կապող անվտանգ ճանա­պարհ բոլոր տրանսպորտա­յին միջոցնե­րի համար, ի վերջո վերա­բացվեց, սակայն՝ միա­կողմա­նի երթև­ե­կության համար: Սեպտեմբե­րի 19–20‑ն ադրբե­ջա­նա­կան զորքե­րի կողմից Արցա­խի՝ ռուսա­կան խաղա­ղա­պահ զորախմբի պատասխա­նատվության գոտում գտնվող հայաբնակ բնա­կա­վայրե­րի, քաղա­քա­ցիա­կան օբյեկտնե­րի, Պաշտպա­նության բանա­կի ստո­րա­բա­ժա­նումնե­րի ու նրանց տեղա­կայման վայրե­րի վրա հարձա­կումը, ցեղասպա­նա­կան գործո­ղություննե­րը, գերե­վա­րումներն արցախյան կողմին՝ նորանշա­նակ ղեկա­վա­րությա­նը, պարտադրե­ցին ընդունել Բաքվի վերջնա­գի­րը՝ զենքը և զինտեխնի­կան հանձնե­լու, պետա­կան մարմիննե­րը լուծա­րե­լու և, փաստա­ցի, Ադրբե­ջա­նի գերիշխա­նությունն այդ տարածքում ընդունե­լու վերա­բերյալ:

Կապի­տուլյա­ցիոն այս հայտա­րա­րությունից հետո արցախցի­նե­րին, ըստ էության, առա­ջարկվեց ընտրել՝ մնալ, շարունա­կել բնակվել իրենց հայրե­նի­քում՝ ինտեգրվե­լով ադրբե­ջա­նա­կան «կյանքում», կամ հեռա­նալ դեպի Հայաստան: Ավե­լի քան հարյուր հազար մարդ, հրա­ժարվե­լով ցեղասպա­նության տարբեր դրսև­ո­րումնե­րի, առև­անգվե­լու, դաժա­նո­րեն սպանվե­լու և ունեզրկվե­լու սպառնա­լի­քից, չնա­յած Բաքվից և Անկա­րա­յից հնչող թվացյալ «մարդա­սի­րա­կան» ելույթնե­րին, փաստա­ցի ենթարկվեց էթնիկ զտման՝ նախընտրե­լով մազա­պուրծ կերպով հատել Հաքա­րիի կամուրջը, անցնել ադրբե­ջա­նա­կան անցա­կե­տը և դիմել Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության ու ժողովրդի հոգա­ծությա­նը: Սեպտեմբերյան այս իրա­դարձություննե­րի վերա­բերյալ թուրքա­կան պաշտո­նա­կան հայտա­րա­րություննե­րը զարմա­նա­լի չենք կարող համա­րել՝ աչքի առաջ ունե­նա­լով նախորդ տարվա դեկտեմբե­րի 12-ից հետո Անկա­րա­յից հնչող տեսա­կետնե­րը, որոնք ոչ միայն արդա­րացնում էին Բաքվի գործո­ղություննե­րը, այլև օժանդա­կում դրանց պաշտպա­նությա­նը միջազգա­յին հարթակնե­րում:

Մասնա­վո­րա­պես, սեպտեմբե­րի 19-ին Արցա­խի դեմ ադրբե­ջա­նա­կան «հակաա­հա­բեկչա­կան» որակված հարձակման «թիկունքը» ՄԱԿ‑ի Գլխա­վոր ասամբլեա­յի 78-րդ նստաշրջա­նի ընթացքում ամրացրեց Թուրքիա­յի նախա­գահ Ռ.Թ.Էրդողանը՝ շեշտե­լով, որ «Ղարա­բաղն Ադրբե­ջա­նի տարածքն է, և այնտեղ ցանկա­ցած այլ կարգա­վի­ճակ անընդունե­լի է»: Չնա­յած նա կարև­ո­րեց Ադրբե­ջա­նի տարածքում էթնիկ հայե­րի խաղաղ գոյակցության հնա­րա­վո­րությունը, սակայն շեշտեց տարածքա­յին ամբողջա­կա­նության ապա­հովման անհրա­ժեշտությունը՝ ըստ էության միջազգա­յին հանրությա­նը «տեղյակ պահե­լով» ժամեր անց սպասվող գործո­ղության մասին և փաստա­ցի ստա­նա­լով այդ հանրության մեծա­մասնության լուռ համա­ձայնությունը: Այս հայտա­րա­րությա­նը հետև­եց ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան Արցա­խի խաղաղ բնակչության և ինքնա­պաշտպա­նա­կան կոչված ստո­րա­բա­ժա­նումնե­րի դեմ, ապա՝ Ադրբե­ջա­նի նախա­գահ Ի.Ալիևի շնորհա­կա­լա­կան ուղերձն Էրդո­ղա­նին՝ իրեն ՄԱԿ ամբիո­նից սատա­րե­լու համար: Ռազմա­կան գործո­ղություննե­րի ընթացքում կայա­ցած հեռա­խո­սազրույցի ընթացքում նույնպես հնչե­ցին լիարժեք աջակցության և շնորհա­կա­լության խոսքեր՝ հաստա­տե­լով, որ տեղի ունե­ցողն իսկա­պես վայե­լում է Անկա­րա­յի հովա­նին, և որ Ալիևի գործո­ղություններն «ապա­հո­վագրված» են: Ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան շտա­պե­ցին պաշտպա­նել նաև Թուրքիա­յի արտա­քին գործե­րի («արդար քայլեր») և պաշտպա­նության նախա­րարնե­րը («ինչպես միշտ, աջակցում ենք Ադրբե­ջա­նին»): Սեպտեմբե­րի 22-ին, Նյու Յորքի «Թուրքա­կան տանը» պատասխա­նե­լով լրագրողնե­րի հարցե­րին, Թուրքիա­յի նախա­գա­հը նշեց, որ Ադրբե­ջա­նի գործո­ղություններն ուղղված են բացա­ռա­պես Ղարա­բա­ղի «հանցա­գործ խմբա­վո­րումնե­րի» դեմ և պայմա­նա­վորված են այնտեղ անցկացված նախա­գա­հա­կան ընտրություննե­րով, որոնք անհանգստացրել են Ադրբե­ջա­նին: Ապա Նախիջև­ա­նում Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի միջև մի շարք փաստաթղթե­րի ստո­րագրումից հետո Էրդո­ղա­նը, կրկին անդրա­դառնա­լով սեպտեմբե­րի 19–20‑ի դեպքե­րին, նշեց, թե «հակաա­հա­բեկչա­կան գործո­ղություննե­րը հպարտա­նա­լու առիթ են»: Շնորհա­վո­րե­լով ադրբե­ջանցի գործընկե­րո­ջը՝ Թուրքիա­յի նախա­գա­հը շեշտեց, թե «այդ գործո­ղության ընթացքում առա­վե­լա­գույնս հաշվի են առնվել քաղա­քա­ցիա­կան բնակչության իրա­վունքնե­րը» (էթնիկ զտումնե­րը, քաղա­քա­ցիա­կան անձանց սպա­նություններն ու խոշտանգումնե­րը մոռա­ցության մատնե­լով): «Լաչի­նի միջանցքի անվտանգ գործունեության» մասին Թուրքիա­յի նախա­գա­հը, այդ միջանցքի արգե­լա­փա­կումից ի վեր, խոսեց այն ժամա­նակ, երբ Արցա­խի բնակչության նկատմամբ բռնի տեղա­հա­նությունը մեկնարկել էր: Սեպտեմբե­րի 26-ին Էրդո­ղա­նը, անշուշտ քաջա­տեղյակ լինե­լով, որ այդ միջանցքը շուրջ տասը ամիս փակ լինե­լուց հետո վերջա­պես «գործարկվել է» միայն դեպի Կոռնի­ձոր ուղղությամբ, «Լաչի­նի» միջանցքն առա­ջարկեց դարձնել խաղա­ղության միջանցք: Իսկ 2020թ. Արցա­խի դեմ լայնա­ծա­վալ պատե­րազմի մեկնարկի օրվա առի­թով սեպտեմբե­րի 27-ին շնորհա­վո­րեց գործընկե­րո­ջը՝ «ադրբե­ջա­նա­կան տարածքներն ազա­տագրե­լու» համար՝ ընդգծե­լով՝ «Ղարա­բաղն Ադրբե­ջան է»:

[շարունա­կե­լի]


Աղբյուրը՝

https://www.aravot.am/2023/11/22/1384120/?fbclid=IwAR0i5boSi-cqCRgkWMoMaL0r_rTPBre1NoYWPsoE1BOfMAZmfbTb0cF2JwU

Առնչվող Հոդվածներ