18.5 C
Yerevan

Ազատվել Բռնա­պե­տություննե­րից

Ադրբե­ջա­նը անկեղծ չէ:Նա հերթով չեղարկում է իր իսկ կողմից համա­ձայնեցված հանդի­պումնե­րը և ցանկա­նում է, որպեսզի հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րը վերածվեն ռուս-թուրքա-ադրբե­ջա­նա­կան հարձակման հայե­րի վրա:

Գուրգեն Սիմոնյան

ԼՈՒՐԵՐ‑ը զրուցել է քաղա­քա­կան գիտություննե­րի թեկնա­ծու Գուրգեն Սիմոնյա­նի հետ: Զրույցն ընթա­ցել է Հայաստա­նի հետ ուղիղ բանակցե­լու Բաքվի առա­ջարկության նպա­տա­կի, նոր ռազմա­կան էսկա­լա­ցիա­յի հավա­նա­կա­նության, Հայաստա­նի վերա­բերյալ արևմուտքից և Ռուսաստա­նից հնչող հայտա­րա­րություննե­րի մասին:

Խոսե­լով այն մասին, որ Բաքուն, ի պատասխան Հայաստա­նի առա­ջարկություննե­րին, հակընդդեմ առա­ջարկ է ներկա­յացրել ուղիղ բանակցե­լու, այդ թվում և սահմա­նին, Գուրգեն Սիմոնյանն ասաց, որ Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նի հետ սերտա­ճած պետություն է և այդ ուղիղ բանակցություննե­րը ենթադրում են ռուս-ադրբե­ջա­նա­կան դաշինք ընդդեմ Հայաստա­նի: Ադրբե­ջանն ամեն կերպ ցանկա­նում է վիժեցնել խաղա­ղության օրա­կարգը և այն ենթարկել իր շահե­րին: Ադրբե­ջա­նը բանակցություննե­րը հարգող պետություն չէ: Սկսած 2020թ. կեղծ պատե­րազմից ու նոյեմբե­րի 9‑ի կեղծ համա­ձայնագրից, Ադրբե­ջանն ու Ռուսաստա­նը ամեն կերպ ձգտում են խանգա­րել խաղա­ղության պայմա­նագրի կնքումը: Եթե Ադրբե­ջա­նը իրոք անկեղծ է ուղիղ բանակցություննե­րի հարցում, ապա, ըստ քաղա­քա­գե­տի, ոչ թե պետք է գնալ ու իբրև թե Մոսկվա­յում բանակցել, որն ուղղա­կիո­րեն նշա­նա­կում է միայնակ մնալ Ռուսաստա­նի ու Թուրքիա­յի դեմ, այլ դեսպա­նություններ բացել և փորձել այդ կերպ զրուցել: Քաղա­քա­գե­տը օրի­նակ բերեց Ռուսաստա­նին ու Ճապո­նիա­յին, ասե­լով, որ նրանք բազմա­թիվ չլուծված հարցեր ունեն միմյանց մեջ, բայց դա չի խանգա­րում հանդի­պել, երկխո­սել, այնպես, որ եթե Ադրբե­ջանն անկեղծ է, ապա թող մի կողմ դնի ռուսա­կան շրջա­փուլե­րը և Հայաստա­նի հետ խոսի այդպես, կամ իրոք չեզոք չեզոք հարթակնե­րում, ինչպես օրի­նակ Արևմուտքն է: Բայց Ադրբե­ջա­նը անկեղծ չէ:Նա հերթով չեղարկում է իր իսկ կողմից համա­ձայնեցված հանդի­պումնե­րը և ցանկա­նում է, որպեսզի հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րը վերածվեն ռուս-թուրքա-ադրբե­ջա­նա­կան հարձակման հայե­րի վրա:

Փորձա­գե­տի կարծի­քով Հայաստա­նը պետք է ամե­նա­լուրջ ուշադրությունը դարձնի բանա­կին: Ադրբե­ջանցի­նե­րի ցանկությունը Հայաստա­նի Հանրա­պե­տության կործա­նումն է: Նրանց պատկե­րացմամբ՝ խաղա­ղությունն այն է, երբ Հայաստա­նը չկա:

Փորձա­գե­տը վստա­հեցրեց, որ Հայաստանն այս պահին շատ ավե­լի ուժեղ է, քան երեք տարի առաջ և միայնակ չէ: Հավա­քա­կան Արևմուտքը իր միասնա­կան դիրքո­րո­շումն ունի Հայաստա­նի նկատմամբ, ընդ որում դիրքո­րո­շումը ռազմա­վա­րա­կան մակարդա­կի է: Թուրքիա­յում հայտա­րա­րել են, որ ԱՄՆ‑ը պահանջել է Թուրքիա­յից դադա­րե­ցե­նել աջակցությունն Ադրբե­ջա­նին Արցա­խի հարցի լուծման հաշվով՝ ի հաշիվ ամե­րիկյան F‑16 ինքնա­թիռնե­րի, ինչ այս դեպքում խոսում է այն մասին, որ ինքնա­թիռնե­րը ռազմա­վա­րա­կան տրա­մադրվա­ծության մի մասն են:

Ինչպես նշեց Սիմոնյա­նը,. Հայաստա­նը մինչև դեկտեմբե­րի վերջ պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից՝ ռազմա­կան օգնության փաթեթներն ավե­լի ամբողջա­կան ստա­նա­լուհա­մար: Փորձա­գե­տը նկա­տեց, որ գարնա­նը խմո­րումներ են սպասվում և Հայաստա­նը պետք է պատրաստ լինի դրան: Հայաստանն այլևս այլընտրանք ուհետքայլի իրա­վունք  և հնա­րա­վո­րություն չունի, հիմա կամք է անհրա­ժեշտ բռա­պե­տություննե­րից վերջնա­կա­նա­պես ազատվե­լու համար:

Ավե­լի մանրա­մասն՝

Առնչվող Հոդվածներ