16.6 C
Yerevan

Պետա­կա­նության Իմաստի Վտանգա­վոր Ունայնա­ցումը

Պետա­կա­նության ընթացքը հայտա­րա­րե­լով ըստ էության անի­մաստ, ըստ էության ձեւա­վորվում է մի ահռե­լի մտա­ծո­ղա­կան, հոգե­բա­նա­կան վակուում, որովհե­տեւ նախորդը հայտա­րա­րե­լով անի­մաստ, անհրա­ժեշտ է հայտա­րա­րել նոր իմաստի մասին: Իսկ նոր իմաստ չկա, որովհե­տեւ տնտե­սա­կան բարե­կե­ցությունը չի կարող լինել պետա­կա­նության իմաստ:

Հակոբ Բադալյան

Հայաստա­նի անկախ պետա­կա­նության երեք տասնամյա­կի ընթացքը ուղղված է եղել մի անլուծե­լի խնդրի, ՔՊ անդամնե­րի հետ հանդիպմա­նը հերթա­կան անգամ ասել է Նիկոլ Փաշինյա­նը, խոսե­լով արցախյան խնդրի, Արցա­խի լուծարման անխուսա­փե­լիության մասին, որն ըստ Նիկոլ Փաշինյա­նի՝ կանխո­րոշված ընթացքում է հայտնվել առնվազն 2016 թվա­կա­նից: Մի կողմ թողնենք Արցա­խի բանակցա­յին գործընթա­ցի վերա­բերյալ հերթա­կան գնա­հա­տա­կա­նը, որի ընդհա­նուր տրա­մա­բա­նությունն այն է, ինչ Հայաստա­նի վարչա­պե­տը եւ նրա թիմը պարբե­րա­բար կրկնում է 2020 թվա­կա­նից հետո՝ էապես հակոտնյա դիրքո­րո­շումներ արտա­հայտե­լով 44-օրյա պատե­րազմից առաջ իր ունե­ցած ելույթնե­րի հանդեպ: 

Իսկ տրա­մա­բա­նությունը, որ պատե­րազմից հետո առաջ է մղվում, այն է, որ Արցա­խի հարցում տեղի ունե­ցա­ծը այն ծանր ժառանգությունն էր, որ մնա­ցել էր նախկին իշխա­նությունից: Հերթա­կան անգամ չմտնենք նախկիննե­րի եւ ներկա­նե­րի փոխա­դարձ մեղադրանքի դաշտ, երբ ամենկողմ մյուսին է մեղադրում Արցա­խը հանձնե­լու համար: Անդրա­ղառնանք հայտա­րա­րություննե­րին, որոնք ըստ էության «խաչ» են քաշում, անի­մաստ են գնա­հա­տում Հայաստա­նի երրորդ հանրա­պե­տության ընթացքը, այն համա­տեքստով, որ դրա հիմնա­կան ջանքը եղել է Արցա­խի պաշտպա­նությունը, իսկ դա եղել է անհե­ռանկար գործ եւ միայն հանգեցրել է նրան, որ հանուն այդ խնդրի Հայաստա­նը հայտնվել է Ռուսաստա­նի գերազդե­ցության ներքո: Իհարկե չի ասվում բառա­ցի այդպես, սակայն խոսվում է շատ թափանցիկ ձեւով: Մի բան պարզ է, որ անկախ պետա­կա­նության ընթացքը եղել է չափա­զանց բարդ, այդ պետա­կա­նությունն իր ձեւա­վորման եւ հիմնադրման օրից գործել է ծանր պատե­րազմա­կան, աշխարհա­քա­ղա­քա­կան պայմաննե­րում, ստիպված է եղել հաշվի առնել իրո­ղություններ ու հանգա­մանքներ, որոնք գուցե ցանկա­լի է, որ չլի­նեին, սակայն եղել են եւ հետեւա­բար պահանջել են անհրա­ժեշտ մոտե­ցումներ: 

Այդ ընթացքում հաղթա­հարվել են ծանր խնդիրներ, լուծվել են գրեե անլուծա­լեի թվա­ցող ռազմա­կան, տնտե­սա­կան, դիվա­նա­գի­տա­կան, սոցիա­լա­կան հաարցեր: Այժմ, ընդա­մե­նը ներքա­ղա­քա­կան նկա­տա­ռումնե­րից ելնե­լով այդ ամե­նի վրա գիծ քաշելն ու այդ ամե­նը ըստ էության անի­մաստ ընթացք հայտա­րա­րե­լը մեղմ ասած առնվազն պարկեշտ չէ այն ռազմա­կան, քաղա­քա­կան, տնտե­սա­կան, դիվա­նա­գի­տա­կան գործիչնե­րի հանդեպ, որոնցից շատե­րը անգամ կյանքն են ներդրել Հայաստա­նի հանրա­պե­տության՝ առկա իրո­ղություննե­րով հանդերձ հիմնադրման, ձեւա­վորման, կայացման, ընթացքի ապա­հովման համար: Այո, դրան զուգա­հեռ եղել է նաեւ այդ ամե­նը քայքա­յող երեւույթը՝ կոռուպցիան, իր թե ֆիզի­կա­կան, թե հոգե­բա­նա­կան ծանրա­գույն հետեւանքով: Բայց, այդտեղ է եղել բուն խնդի­րը, եւ ոչ թե հայկա­կան պետա­կա­նության բնույթը, տրա­մա­բա­նությունն ու ընթացքը, ձեւա­վորված նպա­տակներն ու դրանց սպա­սարկմանն ուղղված ջանքե­րը: Դա ոչ միայն պարկեշտ չէ տասնյակ եւ նույնիսկ հարյուրա­վոր գործիչնե­րի, նրանցից շատե­րի հիշա­տա­կի հանդեպ, այլ վտանգա­վոր է ներկա­յումս հանրա­յին հոգե­բա­նության տեսանկյունից: 

Պետա­կա­նության ընթացքը հայտա­րա­րե­լով ըստ էության անի­մաստ, ըստ էության ձեւա­վորվում է մի ահռե­լի մտա­ծո­ղա­կան, հոգե­բա­նա­կան վակուում, որովհե­տեւ նախորդը հայտա­րա­րե­լով անի­մաստ, անհրա­ժեշտ է հայտա­րա­րել նոր իմաստի մասին: Իսկ նոր իմաստ չկա, որովհե­տեւ տնտեա­կան բարե­կե­ցությունը չի կարող լինել պետա­կա­նության իմաստ: Տնտե­սա­կան բարե­կե­ցությունը կարող է լինել միջոց՝ պետա­կա­նության իմաստը պահպա­նե­լու, սպա­սարկե­լու, պաշտպա­նե­լու համար: Սա փոքր ինչ պարզունա­կացված բնո­րո­շում է, սակայն ամբողջ հարցն էլ այն է, որ պետա­կա­նության գոյությունն ու իմաստը շատ ավե­լի բարդ երեւույթ է, պետության ղեկա­վա­րի դիրքե­րից, բայց ներքա­ղա­քա­կան մղումնե­րից ելնե­լով՝ ներկուսակցա­կան հավաքնե­րի ընթացքում պարզունակ եզրա­հանգումնե­րով նկա­րագրե­լու եւ ունայնացնե­լու համար:

https://www.1in.am/3360645.html

Առնչվող Հոդվածներ