16.6 C
Yerevan

Իսկ Մենք Կարո՞ղ Ենք

Որեւէ հակա­դարձում չհե­տեւեց, ոչ մի բացա­հայտում չարվեց: Ոչ ոք չհի­շեցրեց, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ յոթ տարածքնե­րից վեցը հայկա­կան վերահսկո­ղության է անցել Հեյդար Ալիեւի իշխա­նության օրոք:

Վահրամ Աթա­նեսյան

ASNA վերլուծա­կան կենտրո­նի ղեկա­վար Մեհման Ալիեւը կանխա­տե­սում է, որ արտա­հերթ ընտրություննե­րի հետ կամ մի փոքր ուշ, բայց ավե­լի վաղ, քան հայտնի կդառնա, թե ով է Սպի­տակ տան հաջորդ տերը, Ադրբե­ջա­նում նաեւ սահմա­նադրա­կան հանրաքվե կանցկացվի: 2025‑ը խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի տարի է, եւ ադրբե­ջանցի փորձա­գետնե­րի մեծ մասի կարծի­քով Ալիեւը խնդիր ունի, պատկե­րա­վոր ասած, ձեւա­վո­րել «պառլա­մենտա­կան միա­պե­տություն»:

Ադրբե­ջա­նում փաստա­ցի ալիեւյան իշխա­նություն է 1969 թվա­կա­նից, երբ ՊԱԿ‑ի հանրա­պե­տա­կան կոմի­տեի նախա­գահ Հեյդար Ալիեւն ընտրվել է կոմկուսի Կենտկո­մի առա­ջին քարտուղար: Ի՞նչ արեց 1993թ. հունի­սի 15-ին ֆորմալ իշխա­նության վերա­դարձած Հեյդար Ալիեւը: Ստո­րագրեց ԱՊՀ Հռչա­կա­գի­րը, պետա­կան անկա­խության վերա­կանգնման մասին սահմա­նադրա­կան ակտի նախա­բա­նից ջնջեց «Ադրբե­ջա­նը երկու անգամ՝ 1828 եւ 1920թվականին Ռուսաստա­նի կողմից օկուպացվել է» ձեւա­կերպումը, 1990թ. հունվա­րի 20‑ի գիշե­րը Բաքվում խորհրդա­յին զորքե­րի գործո­ղություննե­րի առթիվ հարուցված քրեա­կան գործով հետա­խուզվողնե­րի ցուցա­կից հանեց Եվգե­նի Պրի­մա­կո­վի անունը:

Միացյալ Նահանգնե­րի փոխպետքարտուղա­րին ընդունե­լուց, արտա­հերթ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի մասին հայտա­րա­րե­լուց հետո, Սերբիա ուղեւորվե­լուց առաջ Իլհամ Ալիեւը շատ խորհրդանշա­կան քայլ արեց. Ռազմա­կան հարցե­րով իր օգնա­կան, աշխա­տա­կազմի բաժնի պետ գենե­րալ Մահե­ռամ Ալիեւին ազա­տեց պաշտո­նից եւ նշա­նա­կեց Բելա­ռուսում արտա­կարգ եւ լիա­զոր դեսպան: Մինսկը ոչ պաշտո­նա­պես համարվում է ԱՊՀ մայրքա­ղա­քը, եւ հետխորհրդա­յին ԱՊՀ-ական երկրնե­րը Բելա­ռուսում իրենց դեսպաննե­րին լիա­զո­րում են նաեւ ԱՊՀ կանո­նադրա­կան եւ այլ կառույցնե­րում դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչություն իրա­կա­նացնել:

Բարձրաստի­ճան զինվո­րա­կա­նին Մինսկ դիվա­նա­գի­տա­կան ծառա­յության գործուղե­լու մեջ խորհրդանշա­կան ազդակ կա՞: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ այո: «Մենք չենք ձգտում դեպի Եվրա­միություն» – դեկտեմբե­րի 6‑ի բոլոր առումնե­րով ծրագրա­յին ելույթում հայտա­րա­րել է Իլհամ Ալիեւը: Սերբիա­յում նա կարեւո­րել է Եվրա­միության էներգե­տիկ անվտանգության ապա­հովման ծրագրին Ադրբե­ջա­նի ներդրումը: ASNA‑ի տնօ­րե­նը, որ, ի դեպ, ընդդի­մա­դիր համարվող «Մուսա­վաթ» կուսակցության հովա­նա­վորյալն է, համոզված է, որ Ալիեւի վերընտրության կամ Ադրբե­ջա­նում դինաստիա­կան իշխա­նա­փո­խության պարա­գա­յում Արեւմուտքը մի փոքր կաղմկի, բայց կատարված փաստը կընդունի:

Հոկտեմբե­րի 8‑ի ստե­փա­նա­կերտյան մենա­խո­սության մի զգա­լի հատված Իլհամ Ալիեւը նվի­րել էր 90-ականնե­րի սկզբնե­րին „Մուսա­վաթ„ եւ Ժողովրդա­կան ճակատ կուսակցություննե­րի «ազգա­յին դավա­ճա­նությա­նը» եւ առա­ջին պատե­րազմում Ադրբե­ջա­նի պարտության պատասխա­նատվությունը բարդել նրանց վրա: Որեւէ հակա­դարձում չհե­տեւեց, ոչ մի բացա­հայտում չարվեց: Ոչ ոք չհի­շեցրեց, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ յոթ տարածքնե­րից վեցը հայկա­կան վերահսկո­ղության է անցել Հեյդար Ալիեւի իշխա­նության օրոք:

Իսկ մենք կարո՞ղ ենք լռել, եթե ազգա­յին-պետա­կան շահն է պահանջում: Ոչ միայն չենք կարող եւ չենք կարո­ղա­նում, այլեւ մեզ թույլ ենք տալիս մամուլում քննարկել, թե 2020թ. հոկտեմբե­րի 4‑ին ո՞վ է տվել «Գյանջան ռմբա­կո­ծե­լու հրա­մա­նը»: Մինչդեռ եթե դա անգամ եղել է, ապա խոսքը Գյանջա­յի ռազմա­կան օդա­նա­վա­կա­յա­նի մասին էր: Այդ Ադրբե­ջա­նի գլխա­վոր դատա­խա­զության պաշտո­նա­կան վարկա­ծով է, որ «Գյանջան հրթի­ռա­կոծվել է, ինչի հետեւանքով տասնյակ քաղա­քա­ցիա­կան անձինք են սպանվել»…

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3360807.html

Առնչվող Հոդվածներ