16.6 C
Yerevan

Ադրբե­ջա­նի Անմարդկա­յին Հումա­նիզմը

Այսինքն, Ադրբե­ջա­նը համա­ձայնել է ազատ արձա­կել երե­սուներկու հայ զինծա­ռա­յո­ղի, բայց կոնկրետ ու՞մ՝ դեռեւս հստակ չէ՞: Բաքուն անհա­տա­կան մոտեցու՞մ է ցուցա­բե­րում, կան անձինք, որ ոչ մի պայմա­նով ազատ չեն արձակվի՞:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքուն փորձում է վիժեցնել նաեւ մարդա­սի­րա­կան համաձայնությու՞նը

Հայաստա­նի վարչա­պե­տի եւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի աշխա­տա­կազմի հաամտեղ հայտա­րա­րությունից օրեր են անցել, բայց իրա­կան քայլե­րի մասին տեղե­կատվություն առայժմ չկա: Բաքվում լրագրողներն այդ հարցով դիմել են Ադրբե­ջա­նի զինդա­տա­խա­զին: Նա ասել է, որ «Հայաստա­նում պահվող երկու ադրբե­ջանցի ռազմա­գե­րու վերա­դարձի համար ամեն ինչ կարվի»: Համա­տեղ հայտա­րա­րության մեջ ասվում է, որ Հայաստա­նը վերա­դարձնում է երկու ադրբե­ջանցի զինծա­ռա­յո­ղի, իսկ Ադրբե­ջա­նը՝ երե­սուներկու հայ զինծա­ռա­յո­ղի: Եթե սա վերջնա­կան համա­ձայնություն է, ապա Ադրբե­ջա­նի զինդա­տա­խազն ի՞նչ նկա­տի ունի, երբ ասում է, որ երկու ադրբե­ջանցի զինծա­ռա­յո­ղի վերա­դարձի համար ամեն ինչ կարվի:

Հայտա­րա­րության իմաստով՝ ամեն ինչ արված է: Ավե­լին, այդ համա­ձայնությունը ողջունել են միջազգա­յին հիմնա­կան դերա­կա­տարնե­րը, տարա­ծաշրջա­նի երկրնե­րը, այդ թվում եւ՝ Թուրքիան: Իսկ հայրե­նա­դարձություն չի իրա­կա­նացվել: Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Ալեն Սիմոնյա­նի մատուցմամբ՝ հարցը կարող է կարգա­վորվել առա­ջի­կա օրե­րին: Խնդիրն ինչի՞ մեջ է: Հայաստա­նում երկու ադրբե­ջանցի զինծա­ռա­յող կա, Ադրբե­ջա­նում՝ ավե­լին, քան համա­ձայնությամբ պետք է հայրե­նիք վերա­դառնան:

Այսինքն, Ադրբե­ջա­նը համա­ձայնել է ազատ արձա­կել երե­սուներկու հայ զինծա­ռա­յո­ղի, բայց կոնկրետ ու՞մ՝ դեռեւս հստակ չէ՞: Բաքուն անհա­տա­կան մոտեցու՞մ է ցուցա­բե­րում, կան անձինք, որ ոչ մի պայմա­նով ազատ չեն արձակվի՞: Ինչու՞ հատկա­պես այս իրա­վի­ճա­կում է Իլհամ Ալիեւը արտո­նել, որ գլխա­վոր դատա­խազն էլ խոսի Արցա­խի նախկին նախա­գահնե­րի եւ այլ պաշտոնյա­նե­րի, այդ թվում՝ բարձրաստի­ճան զինվո­րա­կաննե­րի դեմ հարուցած քրեա­կան գործից: Ընդ որում՝ այն շեշտադրմամբ, որ գործը միասնա­կան է:

Որեւէ կապ կա՞ Ադրբե­ջա­նի գլխա­վոր դատա­խա­զի հայտա­րա­րության եւ հայկա­կան մամուլում Արցա­խի դատա­խա­զության՝ քառա­սունչորսօրյա պատե­րազմի պարտության պատճառնե­րի բացա­հայտման հիմքով քրեա­կան վարույթի նյութե­րից ընտրո­վի արտա­հոսքե­րի միջեւ: Հատկա­պես որ շոշափվում է հիմնա­կա­նում «Գյանջա­յի ռմբա­կոծման հրա­մա­նի» դրվա­գը, որով Բաքուն մեղադրանք է առա­ջադրել Արցա­խի նախկին նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նին:

Մեր հանրության համար ռազմա­գե­րի­նե­րի վերա­դարձի հարցը չափա­զանց զգա­յուն է, բայց դա ամե­նից առաջ պետության արժա­նապտվության խնդիր է՝ դրա­նից մակա­բերվող ներքա­ղա­քա­կան կարեւո­րությամբ հանդերձ: Ավե­լին, հայ-ադրբե­ջա­նա­կան մարդա­սի­րա­կան համա­ձայնությունը գնա­հատվեց որպես խաղա­ղության հասնե­լու քաղա­քա­կան կամքի դրսեւո­րում: Գլխա­վոր դատա­խա­զին տալով Արցա­խի նախկին նախա­գահնե­րի դեմ քրեա­կան գործի մասին խոսե­լու արտո­նություն, Իլհամ Ալիեւն արդյոք չի՞ ասում, որ նրանց «արժա­նի դատա­վա­րությունն» իր համար կարմիր գիծ է:

Ադրբե­ջա­նի գլխա­վոր դատա­խազն ինչու՞ է հավաստիացնում, որ քրեա­կան վարույթի ընթացքի եւ դատա­վա­րության ժամկետնե­րի մասին «ադրբե­ջա­նա­կան ժողո­վուրդը պատշաճ կտե­ղե­կացվի»: Բաքվում կասկածներ կան, որ իշխա­նությունը կարող է Արցա­խի նախկին նախա­գահնե­րին արտահանձնե՞լ կամ որպես պահվող անձանց վերա­դարձնել Հայաստանի՞ն: Թե դա հերթա­կան սադրանք է, որ Բաքուն նախա­ձեռնում է, որպեսզի վիժեցնի նաեւ մարդա­սի­րա­կան համաձայնությու՞նը:

https://www.1in.am/3361228.html

Առնչվող Հոդվածներ