16.6 C
Yerevan

Միա­կողմա­նիությունը Վտանգա­վոր Է

Պետք չէ սպա­սել, թե ամե­րի­կա­ցի­նե­րը շուտով կգան և ռուսնե­րին մեկ օրում կհե­ռացնեն այստե­ղից: Նա ռուսնե­րը այստե­ղից չեն հեռա­նա, այն էլ մեկ օրում և բացի դրա­նից՝ կամ-կամի քաղա­քա­կա­նությունը շատ վտանգա­վոր է ու ոչ կիրա­ռե­լի:

Ստե­փան Ասդուէ­րեան

1inTV‑ն զրուցել է գիտնա­կան, Բերկլիի համալսա­րա­նի Հայա­գի­տա­կան ամբիո­նի երկա­րամյա վարիչ, ներկա­յումս Երև­ա­նում Ամե­րիկյան համալսա­րա­նի դասա­խոս Ստե­փան Ասդուրեա­նին:

Զրույցն ընթա­ցել է Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության, հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի տեսլա­կա­նի և աշխարհա­քա­ղա­քա­կան դրության մասին:

Ստե­փան Ասդուրեա­նը նախ նշեց, որ ինչ որ բանից ակնկա­լիք ունե­նա­լը նախ և առաջ կախված է ապա­գա­յին նայե­լու տրա­մա­բա­նությունից, այսինքն, թե հայե­րը ինչ են մտա­ծումա­պա­գա­յի մասին, ինչ տրա­մադրվա­ծություն ունեն, որն է հայկա­կան պետության հայե­ցա­կարգը: Երբ գիտես, թե ինչ ես ուզում, ուր ես ուզում գնալ, ավե­լի հեշտ է դառնում նաև ապա­գա­յի ծրագրեր կազմելն ու ակնկա­լիքներ ձևա­վո­րե­լը: Ռազմա­վա­րություն է պետք, նկա­տեց Ասդուրեա­նը, դա է կարև­որ, ոչ թե մանր իրա­դարձա­յին դեպքե­րի հետև­ից գնալ և արձա­նագրել, թե ով եկավ, ով գնաց, ով ինչ ասաց: Դա իմաստ չունի: Պետք է հասկա­նալ, թե ինչ է լինե­լու տասը, քսան, հիսուն տարի հետո և որո­շել գիտակցել, թե դու այդ աշխարհում ինչ տեղ ես ունե­նա­լու, ինչ տեղ ես կարո­ղա­նա­լու հաստա­տել քո համար:

Անդրա­դառնա­լով կոնկրետ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րին, Ասդուրեա­նը նախ ասաց, որ այդ հարա­բե­րություննե­րը այն տեսքը չունեն, ինչ մենք ենք պատկե­րացնում: ԱՄՆ‑ը իր հարա­բե­րություննե­րը չի կառուցում միայն մի երկրի հետ՝ նրա կարո­ղություննե­րին համա­պա­տասխան: ԱՄՆ‑ը արտա­քին քաղա­քա­կա­նությունը ամբողջ տարա­ծաշրջաններ ընդգրկող երև­ույթ է և Հայաստա­նը դրա մի մասն է միայն: Մենք իզուր ենք կարծում, թե ԱՄՆ‑ը կարող է սիրել կամ չսի­րել հայե­րին, դա քաղա­քա­կա­նության հետ կապ չունի: ԱՄՆ‑ը իր քաղա­քա­կա­նությունը մշա­կում է ոչ թե ըստ վարչա­կարգե­րի, այլ իր պետա­կան կենսա­կան շահեից ելնե­լով և որպես կանոն՝ դրանք փոփո­խա­կան չեն: Բացա­ռություններ են այն դեպքե­րը, երբ որևէ նախա­գահ հանկարծ կարող է որևէ կտրուկ բան անե­լու շեղվել դասա­կան հավա­սա­րակշիռ պահվածքից, ինչպես օրի­նակ Թրամփը կամ Բուշը: 

Ամե­րիկյան քաղա­քա­կա­նությունը հասկա­նա­լու համար հարկա­վոր է ճանա­չել Ամե­րի­կան: Ստե­փան Ասդուրեանն ասաց, որ ԱՄՆ-ում կան բազմա­թիվ ուղե­ղա­յին վերլուծա­կան կենտրոններ, որոնք սովո­րա­բար ամեն տարի զեկուցում են Սենա­տին իրենց արդյունքնե­րի մասին: Այդ վերլուծություննե­րը սովո­րա­բար հրա­պա­րակվում են, ամեն մարդ կարող է կարդալ և ծանո­թա­նալ դրանց բովանդա­կությա­նը: Բնա­կա­նա­բար այդ վերլուծա­կան կենտրոննե­րից շատե­րը փորձում են իրենց վճա­րողնե­րի պատվերնե­րը կատա­րել և ըստ այդմ՝ իրա­կա­նացնել նրանց ձեռնտու վերլուծություն:

Ստե­փան Ասդուրեա­նը, անդրա­դառնա­լով հայկա­կան սպա­սե­լիքնե­րին և հայկա­կան արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը, նշեց, որ պետք չէ սպա­սել, թե ամե­րի­կա­ցի­նե­րը շուտով կգան և ռուսնե­րին մեկ օրում կհե­ռացնեն այստե­ղից: Նա ռուսնե­րը այստե­ղից չեն հեռա­նա, այն էլ մեկ օրում և բացի դրա­նից՝ կամ-կամի քաղա­քա­կա­նությունը շատ վտանգա­վոր է ու ոչ կիրա­ռե­լի: Ավե­լի նախընտրե­լի է հավա­սա­րակշռության քաղա­քա­կա­նության որդեգրումը և բոլո­րի հետ լեզու գտնե­լու սկզբունքը:

Գնա­հա­տե­լով ընդհա­նուր աշխարհա­քա­ղա­քա­կան իրադրությունը և այս տարա­ծաշրջա­նում ԱՄՆ քաղա­քա­կան կեցվածքը, Ասդուրեանն ասաց, որ իր կարծի­քով ԱՄՆ‑ը շահագրգռված չէ, որ Հարա­վա­յին Կովկասն ամբողջությամբ անցնի Թուրքիա­յի և որ էլ ավե­լի անհա­վա­նա­կան է՝ Ադրբե­ջա­նի գերիշխա­նության տակ: Ըստ ամե­նայնի, ԱՄՆ‑ը շահագրգռված է, որպեսզի տարա­ծաշրջա­նում խաղա­ղություն լինի, քանի որ դրա­նից են բխում մեծ տնտե­սա­կան շահեր և մենք պիտի հասկա­նանք, որ այդ մեծ քաղա­քա­կա­նության ոչ թե կենտրոնն ենք, այլ միայն մի մասը ու փորձենք ապա­հո­վել մեր տեղը ապա­գա­յում:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ