20.7 C
Yerevan

Վեհա­ժո­ղովն Ուշա­նում Է

Պետության քաղա­քա­կան իրա­վուքի կարեւոր ասպեկտնե­րից է առա­վե­լա­գույնս շատ ընդհա­նուր շահե­րի միջա­վայրի ինստի­տուցիո­նա­լա­ցումը, դրա միջո­ցով ձեւա­վո­րե­լով երկա­րա­ժամկե­տության նախադրյալներ:

Հակոբ Բադալյան

Հայաստա­նի կարեւոր պայմա­նագրե­րը Հունաստա­նի եւ Կիպրո­սի հետ. բաց հարց

Հայաստանն ու Հունաստա­նը Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րի այցի շրջա­նա­կում ստո­րագրել են ռազմա-տեխնի­կա­կան գործակցության մասին պայմա­նա­գիր: Մանրա­մասնե­րը, թե ինչ է ենթադրում պայմա­նա­գի­րը, հայտնի չեն: Բայց, պայմա­նա­գիրն ինքնին թերեւս ենթադրում է, որ Հունաստա­նը սպա­ռա­զի­նություն կմա­տա­կա­րա­րի Հայաստան: Ինչ ծավա­լի եւ տեսա­կի, գուցե ինչ որ բան պարզ լինի մոտ ապա­գա­յում: Թեեւ, կա նաեւ հարցի մյուս կողմը՝ թերեւս առա­վել նախընտրե­լի է, որ մանրա­մասնե­րը ի հայտ գան միայն հնա­րա­վոր որեւէ սպա­ռա­զի­նության Հայաստան գալուց հետո միայն: Կարեւոր եւ առանցքա­յին է այն, որ Հայաստա­նը հնա­րա­վո­րինս արագ եւ հնա­րա­վո­րինս արդյունա­վետ կերպով համալրի իր սպա­ռա­զի­նության պաշա­րը, ձեւա­վո­րե­լով նաեւ ռազմա­վա­րա­կան ռեզերվ: 

Նկա­տե­լի է, որ Հայաստա­նը փորձում է ձեւա­վո­րել մատա­կա­րա­րումնե­րի տարբեր աղբյուրներ: Դրանց կառուցվածքն ու համադրումը անշուշտ Հայաստա­նի ԶՈՒ ղեկա­վա­րության պլա­նա­վորման ենթա­կա, հանրա­յին քննարկումնե­րի ոչ ենթա­կա հարց է եւ դրա արդյունքի պատասխա­նատվությունը հենց ԶՈՒ ղեկա­վա­րության վրա է, բայց աղբյուրնե­րի բազմա­զա­նությունը անշուշտ ունի թե ռազմմա­կան, թե քաղա­քա­կան կարեւո­րություն: Տվյալ պարա­գա­յում հատկանշա­կան է, որ Հայաստա­նը ռազմա-տեխնի­կա­կան գործակցության համա­ձայնա­գիր ստո­րագրում է Հունաստա­նի եւ Կիպրո­սի հետ: Պաշտպա­նության նախա­րար Պապիկյա­նը Հունաստան է այցե­լում Կիպրոս այցից հետո, որտեղ եւս ստո­րագրվել էր համանման պայմա­նա­գիր: Հայաստանն անշուշտ իրացնում է ինքնա­պաշտպա­նության, պետա­կան պաշտպա­նության իր ինքնիշխան իրա­վունքը, որը չի կարող լինել որեւէ քննարկման առարկա: Միա­ժա­մա­նակ, ռազմա-տեխնի­կա­կան գործակցությունը նաեւ պետության քաղա­քա­կան իրա­վունքի իրացման միջոց է: Իսկ պետության քաղա­քա­կան իրա­վուքի կարեւոր ասպեկտնե­րից է առա­վե­լա­գույնս շատ ընդհա­նուր շահե­րի միջա­վայրի ինստի­տուցիո­նա­լա­ցումը, դրա միջո­ցով ձեւա­վո­րե­լով երկա­րա­ժամկե­տության նախադրյալներ: 

Այյդ առումով, վերստին արդիա­կան է հարցը, թե ի՞նչ հանգրվա­նում է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռա­կողմ ֆորմա­տի նախա­ձեռնությունը, որ Երեւա­նը սկսեց 2019‑ի մարտին, բայց որը մինչ այժմ չի հասել երեք երկրնե­րի Վեհա­ժո­ղով անցկացնե­լու աստի­ճա­նի: Ընդհանրա­պես, այդ իմաստով թերեւս ուշադրության է արժա­նի մի հանգա­մանք՝ Հայաստա­նը վերջին ամիսնե­րին կամ տարվա ընթացքում դրսեւո­րում է բավա­կա­նին բազմա­զան եւ ինտենսիվ դիվա­նա­գի­տա­կան աշխուժություն, սակայն դրա­նում կարծես թե բավա­կա­նին սուղ է պետություննե­րի ղեկա­վարնե­րի մակարդա­կով երկկողմ կամ բազմա­կողմ ձեւա­չա­փե­րի ծավա­լումը: Սա նկա­տե­լի բաց է, որը թերեւս պահանջում է ուշադրություն եւ աշխա­տանք:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ