20.7 C
Yerevan

Պուտի­նի Ակնարկը Եւ Բլինքե­նի Զանգը

Բաքուն հասկա­նում էր, որ առանց Ռուսաստա­նի հետ սերտ փոխգործակցության չի կարո­ղա­նա­լու հասնել տարա­ծաշրջա­նում իր ռազմա­վա­րա­կան նպա­տակնե­րին: Ի՞նչ գնով: Սեպտեմբե­րի դատարկված Արցա­խը Ռուսաստա­նը նվի­րա­բե­րեց Ադրբե­ջա­նին։

Վահրամ Աթա­նեսյան

Դեկտեմբե­րի 14-ին Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը քաղա­քա­ցի­նե­րի հետ ընդարձակ ուղիղ կապի ժամա­նակ կրկին հիշեցրել է, որ Ղրի­մը եւ Ուկրաի­նա­յի հարավ-արեւելքը ռուսա­կան հողեր են, նվաճվել են Թուրքիա­յի հետ պատե­րազմում:

Թուրքա­կան մամուլը Պուտի­նի այդ հայտա­րա­րության մեջ ենթա­տեքստ է դիտեարկել: Արդյո՞ք Պուտի­նը ցանկա­ցել է ասել, որ այդ տարածքնե­րի նկատմամբ Թուրքիան ավե­լի «իրա­վա­տեր» է, քան՝ Արեւմուտքը, թե՞ առա­ջարկել է «սիներգիա» կիրա­ռել նաեւ Սեւ ծովի ավա­զա­նում: Փաստ է, որ զուգա­հե­ռա­բար նա խոսել է տարեսկզբին Թուրքիա­յի նախա­գա­հի հետ հանդիպման մտադրությունից:

Հայտնի է դարձել, որ կայա­ցել է պետքարտուղար Բլինքե­նի եւ Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Ֆիդա­նի հեռա­խո­սազրույցը: Ֆիդա­նը, ինչպես թուրքա­կան լրատվա­մի­ջոցներն են փոխանցում, Բլինքե­նին առա­ջարկել է օգտա­գործել Իսրա­յե­լի նկատմամբ ազդե­ցությունը, հասնել կրա­կի դադա­րեցման, որից հետո Իսրա­յե­լը պետք է նստի բանակցություննե­րի սեղա­նի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգա­վո­րե­լու համար»: Քննարկվել են նաեւ F‑16 կործա­նիչնե­րի, ՆԱՏՕ-ին Շվե­դիա­յի անդա­մակցության, ռազմաարդյունա­բե­րության ոլորտում երկկողմ հարա­բե­րություննե­րի հետ կապված հարցեր:

Անցած շաբա­թասկզբին հեռա­խո­սազրույց է տեղի ունե­ցել Ռուսաստա­նի նախա­գա­հի եւ Իսրա­յե­լի վարչա­պե­տի միջեւ:

Խոսակցության մանրա­մասներ չեն հրա­պա­րակվել, բայց ընդհա­նուր տպա­վո­րություն է փոխանցվում, որ Պուտի­նը «կորցնում է Իսրա­յե­լը, որպեսզի ձեռք բերի իսլա­մա­կան աշխարհի աջակցությունը»:

Այդ տպա­վո­րությունը կապված է Արա­բա­կան միացյալ էմի­րություններ և Սաուդյան Արա­բիա՝ Պուտի­նի պատմա­կան որակված այցի, ինչպես նաեւ Իրա­նի նախա­գա­հի մոսկովյան ուղեւո­րության հետ, ինչից օրեր անց Թեհրա­նը հայտա­րա­րել է Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին միջանցքի Ռեշտ-Աստա­րա հատվա­ծի կառուցումը եկող տարեսկզբից մեկնարկե­լու մասին:

F‑16 կործա­նիչնե­րի, ռազմաարդյունա­բե­րության ոլորտում համա­գործակցության մասին Բլինքեն-Ֆիդան հեռա­խո­սազրույցի վերա­բերյալ տեղե­կատվության տարա­ծումը ենթադրու՞մ է, որ Վաշինգտո­նը որեւէ սկզբունքա­յին առա­ջարկություն է արել Թուրքիա­յին կամ մոտ ապա­գա­յում կանի, եթե Անկա­րան վավե­րացնի ՆԱՏՕ-ին Շվե­դիա­յի անդա­մության արձա­նագրությունը, ինչի դիմաց Թուրքիան պնդել է իսրա­յե­լա-պաղեստի­նայն կարգա­վորմանն իր ներգրավվա­ծությունը:

Թուրքիան համա­ռո­րեն փորձում է միջնորդել նաեւ ռուս-ուկրաի­նա­կան հարա­բե­րություննե­րում: Արդյո՞ք Պուտի­նի վերա­բերյալ ակնարկը չի նշա­նա­կում, որ Մոսկվան կընդունի Կիեւի հետ հնա­րա­վոր բանակցություննե­րում Անկա­րա­յի միջնորդությունը, եթե Էրդո­ղա­նը նունպես ընդունի, որ Ղրի­մը եւ Ուկրաի­նա­յի հարավ-արեւելյան մարզերն Օսմանյան Թուրքիա­յից Ռուսաստա­նը նվա­ճել է պատե­րազմով:

Բաքվի փորձա­գետնե­րը չափա­զանց զգուշա­վոր, բայց, այնուա­մե­նայնիվ, ենթադրում են, որ «Հայաստա­նը Միացյալ Նահանգնե­րին հետաքրքրում է Ադրբե­ջա­նի հետ կապվա­ծությամբ»: Ընդսմին, իշխա­նա­մերձ լրատվա­մի­ջոցնե­րից մեկը գրել է, որ Ալիեւը փոխպետքարտուղար Օ՛Բրայանի հետ բանակցություննե­րում «ցրել է կասկածնե­րը, թե Ադրբե­ջա­նը խոչընդո­տում է տարա­ծաշրջա­նում ԱՄՆ նոր էներգե­տիկ ծրագրե­րին»: Խորհրդա­յին շրջա­նում Լեռնա­յին Ղարա­բա­ղի եւ Հայաստա­նի տարածքով Նախի­ջեւա­նը սնուցող գազա­տար գործարկվել է: Ադրբե­ջա­նը կարո՞ղ է քննարկել այն վերա­կանգնե­լու եւ արդիա­կա­նացնե­լու տարբե­րա­կը: Թուրքիա­յի համար նախընտրե­լին Ղրի­մի եւ Սեւ ծովի առափնյա տարածքնե­րի ու Հարա­վա­յին Կովկա­սում արդեն իսկ առկա «սիներգիան» կլի­նի գրավի՞չ, թե՞ ԱՄՆ հետ ռազմաարդյունա­բե­րա­կան համա­գործակցությունը:

Ադրբե­ջա­նը կարո՞ղ է հաղթա­հա­րել 2022թ. փետրվա­րի 22-ին‘ Ուկրաի­նա՝ Ռուսաստա­նի ներխուժման նախորդ օրը ստո­րագրված Ադրբե­ջա­նի ու Ռուսաստա­նի նոր հռչա­կագրում տեղ գտած Ռուսաստա­նի հանդեպ էներգե­տիկ ծրագրե­րը համա­գործակցա­բար համա­ձայնեցնեցնե­լու պարտա­վո­րությունը: Հռչա­կագրի 31-րդ կետում ասվում է․

31․ Ռուսաստա­նի Դաշնությունը և Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տությունը, սերտո­րեն կհա­մա­գործակցեն միջազգա­յին էներգե­տիկ և գլո­բալ էներգե­տիկ հավա­սար և փոխշա­հա­վետ հիմունքնե­րով, կխո­րացնեն համա­գործակցությունը վառե­լի­քի և էներգե­տի­կա­յի ոլորտում։

Այդ հռչա­կա­գի­րը Ադդրբե­ջա­նի կողմից ուկրաի­նա­կան պատե­րազմից առաջ Հարա­վա­յին Կովկա­սում Ռուսաստա­նի դերն ու ազդե­ցությունը ճանա­չե­լու արդյունք է: Բաքուն հասկա­նում էր, որ առանց Ռուսաստա­նի հետ սերտ փոխգործակցության չի կարո­ղա­նա­լու հասնել տարա­ծաշրջա­նում իր ռազմա­վա­րա­կան նպա­տակնե­րին: Ի՞նչ գնով: Սեպտեմբե­րի դատարկված Արցա­խը Ռուսաստա­նը նվի­րա­բե­րեց Ադրբե­ջա­նին։ Արդյո՞ք Բաքուն համա­րում է, որ հասել է իր ռազմա­վա­րա­կան նպա­տակնե­րին և ի՞նչ գին է վճա­րել Բաքուն։
Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3363382.html

Առնչվող Հոդվածներ