30 C
Yerevan

Մոսկվան Կովկա­սում Խաղա­ղություն Չի Ուզում

Պատե­րազմում պարտված հայկա­կան կողմի համար ռիսկա­յին է առանց միջնորդ կամ Մոսկվա­յի նման բացա­հայտ հակա­հայ միջնորդի մասնակցությամբ խաղա­ղության մասին բանակցե­լը:

Արեգ Քոչինյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է Անվտանգա­յին քաղա­քա­կա­նության հետա­զո­տա­կան կենտրո­նի նախա­գահ Արեգ Քոչինյա­նի հետ: Զրոուցի ընթացքում նրանք փորձել են ամփո­փոել 2023‑ը և հասկա­նալ, թե ինչի հանգեցրին տարա­ծաշրջա­նա­յին գործընթացներն ընթա­ցիկ տարում:

Այն հարցին, թե արդյո՞ք հնա­րա­վոր էր խուսա­փել Արցա­խի հայա­թա­փումից, Ա. Քոչինյանն ասաց, որ այո՛, հնա­րա­վոր էր խուսա­փել դեպքե­րի այս ամե­նա­վատ սցե­նա­րով զարգա­ցումից, եթե մենք փոքր ինչ ավե­լի իրա­տես լինեինք և փորձեինք Ադրբե­ջա­նի հետ ինչ-ինչ պայմա­նա­վորվա­ծություննե­րի գալ՝ կապված ինքնա­վա­րության տարբեր ձևա­չա­փե­րի առումով: Բայց մենք ընտրե­ցինք ամե­նա­սուր պահվածքը, իրա­կա­նացվեց պալա­տա­կան հեղաշրջումը, մի բան, որն Ադրբե­ջա­նը հայտա­րա­րեց, որ չի ընդունե­լու և եղավ այն, ինչ եղավ: Անդրա­դառնա­լով այն շրջա­նառվող տրա­մադրություննե­րին, որ Արցա­խի հարցում հարկա­վոր է գնալ մինչև վերջ, Ա. Քոչինյա­նը նկա­տեց, որ նախ հարկա­վոր է հասկա­նալ, թե ինչ է նշա­նա­կում այդ «մինչև վերջը» և նաև պետք է պարե­զել, թե «մինչև վերջ» գնա­լու կոչ անողնե­րը ինչու Արցա­խում չգնա­ցին մինչև վերջ, փոխա­րե­նը նստել են Երև­ա­նում և ապա­հով վիճա­կում ինչ որ հայտա­րա­րություններ են անում:

Արդյո՞ք արցախցի­նե­րը հետ կգնան Արցախ: Գուցե և գնան, բայց միայն այդ դեպքում, եթե նրանց երկա­թե երաշխիքներ տրա­մադրվի, առա­ջին հերթին կյանքի և գույքի անվտանգության առումով: Այս պահին այդ երաշխիքնե­րը միայն ռուսներն են տալիս, որոնց բնա­կա­նա­բար ոչ ոք, առա­ջին հերթին արցախցի­նե­րը չեն հավա­տում, որովհետև տեսել են ռուսա­կան խաղաղպահնե­րի անգործությունը: Եվ այս պահին հայտա­րա­րել մինչև վերջ գնա­լու մասին ու կոչ անել վերա­դառնալ Արցախ ու ապրել այնտեղ՝ լուրջ չէ: Գնան, որ ի՞նչ լինի: Նորից սպա­նություններ և բռնությո՞ւն:

Անդրա­դառնա­լով Արցա­խի հայա­թափման ռուս-ադրբե­ջա­նա­կան հնա­րա­վոր համա­գործակցության սցե­նա­րին, Ա. Քոչինյա­նը ենթադրեց, որ ռուսնե­րը թույլ տվին Ադրբե­ջա­նին ամբողջա­պես վերցնել Արցա­խը, որովհետև ունեն պարտա­վո­րություններ, պայմա­նա­վորվա­ծություններ: Ու այստեղ կարև­որ էլ չէ, թե հայե­րը կմնան այնտեղ, թե ոչ, որովհետև ռուսնե­րը նախ հասան այն բանին, որ իրենց խաղա­ղա­պահնե­րը մնա­ցին Արցա­խում և երկրորդ՝ չեն դադա­րում խոսակցություններն առ այն, որ Պաշտպա­նության Բանա­կի՝ ուտի­լի­զացվե­լու ենթա­կա զինտեխնի­կան ու զենքը Ադրբե­ջա­նի տարածքով գնում է Ռուսաստան և ուղարկվում ուկրաի­նա­կան ճակատ: Արցա­խում ավե­լի քան մեկ ու կես դիվի­զիա­յի զենք կա, իսկ ռուսնե­րին զենք հիմա շատ է պետք:

Գալով Հայաստան-ՀԱՊԿ հարա­բե­րություննե­րին, Քոչինյա­նը հաստա­տեց, որ այն քաղա­քա­կա­նությունը, որն իրա­կա­նացվում է ՀԱՊԿ հանդեպ, կոչվում է բոյկոտ ու ՀԱՊԿ‑ը լքե­լու դե ֆակտո պահվածք: Բայց եթե 2024-ին Հայաստա­նը օրի­նա­պես դուրս չգա ՀԱՊԿ-ից, նշա­նա­կում է, որ այս ութ-ինը ամիս ձգվող գործո­ղություններն ուղղա­կի  իմաստ չեն ունե­նա: Եթե մենք այսքա­նից հետո գնանք և նորից մասնակցենք ՀԱՊԿ աշխա­տանքնե­րին, մեզ լուրջ չեն ընդունի:

Քոչինյա­նը նաև խոսեց Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րից՝ նկա­տե­լով, որ կարե­լի է ինչ որ առումով տապալված համա­րել ԵՄ միջնորդությամբ խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումը, քանի որ այն այդպես էլ չկա­յա­ցավ: Ալիևը, չգնա­լով Բրյուսել ու Գրա­նա­դա, հսկա­յա­կան ծառա­յություն է մատուցում Մոսկվա­յին: Ռուսաստա­նը, ով սառած կոնֆլիկտնե­րի սիրա­հար է, հավա­նա­բար Արցա­խի վերջնա­կան գրա­վումը թույլ տվեց Ադրբե­ջա­նին նաև այն պատճա­ռով, որ Ալիև­ից ստա­ցավ երաշխիք այն մասով, որ խաղա­ղության պայմա­նա­գիր դեռևս չի ստո­րագրվի և դրան վերա­բե­րող ցանկա­ցած խոսակցություն ու հանդի­պում պիտի լինի միայն Մոսկվա­յում: Ալիևը Երև­ա­նին առա­ջարկում է հանդի­պել կա՛մ Մոսկվա­յում, ինչը նշա­նա­կում է, որ Հայաստա­նը կրկնա­կի ճնշման է ենթարկվե­լու, կա՛մ Թբի­լի­սիում: Դրանք վտանգա­վոր հեռանկարներ են, քանի որ պատե­րազմում պարտված հայկա­կան կողմի համար ռիսկա­յին է առանց միջնորդ կամ Մոսկվա­յի նման բացա­հայտ հակա­հայ միջնորդի մասնակցությամբ խաղա­ղության մասին բանակցե­լը:

Քոչինյա­նը հայտա­րա­րեց, որ ո՛չ թուրքերն են պատրաստվում այս տարա­ծաշրջա­նից հեռա­նալ, ո՛չ էլ հայե­րը, ուստի այստեղ ապրե­լու միակ տարբե­րա­կը մնում է խաղաղ համա­գործակցա­յին տարբե­րակներ գտնե­լը հարև­աննե­րի հետ: Իսկ դրան դեմ է Ռուսաստա­նը: Մոսկվան ամեն ինչ կանի, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը երբևէ չկարգա­վորվեն, քանի որ այդ դեպքում նրա՝ «փրկչի» դերը դառնում է ավե­լորդ ու անի­մաստ, մինչդեռ նա հենց «փրկչի» կերպա­րով է իրա­կա­նացրել  պղտոր ջրում ձուկ որսա­լու իր քաղա­քա­կա­նությունը:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ