25.7 C
Yerevan

Ռուսաստա­նը Ոչ Թե Փաշինյա­նին Է Պատժում, Այլ Հայ Ժողովրդին

Ռուսաստա­նը հենց նույն կերպ պատժում է հայ ժողովրդին, որովհետև հայերն ի վերջո մի կողմ դրին ռուսա­կան հրա­մաննե­րը և սեփա­կան ընտրությունն արե­ցին: Այստեղ խոսքը չի կարող վերա­բերվել Քոչարյա­նին կամմ Փաշինյա­նին, այլ ընտրե­լու ազա­տության սկզբունքին: Ընդ որում Ռուսաստա­նը մեզ պատժում է մի բանով, սպառնում է մի բանով, որը մենք վաղուց ենք տեսել ու դիմա­ցել դրան՝ տնտե­սա­կան բարդություններ:

Ռուբեն Բաբա­յան

Factor.TV‑ը զրուցել է ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յա­նի հետ: Զրույցն ընթա­ցել է անկա­խության, պետա­կա­նության գաղա­փա­րի, ազա­տության, այն ընկա­լե­լու և պաշտպա­նե­լու մասին:

Ռ. Բաբա­յա­նը նշեց, որ Հայաստա­նի խորհրդայնա­ցումը ոչ բոլո­րի կողմից է ընդունվել որպես օկուպա­ցիա, հակա­ռակ դեպքում Խորհրդա­յին Հայաստա­նը չէր կոչվի երկրորդ հանրա­պե­տություն, այլ համարժեք գնա­հա­տա­կա­նի կարժա­նա­նար: Բայց քանի որ տեղի ունե­ցա­ծը նորմալ չարժև­որվեց, չարժև­որվեց նաև անկա­խությունը: Ի տարբե­րություն խորհրդա­յին ճամբա­րի մի շարք երկրնե­րի, որոնք մինչև խորհրդայնա­ցումը ունեին անկա­խություն՝ մեկը հինգ տարի, մյուսը տասը տարի և այլն, նրանք խորհրդա­յին շրջա­նի ավարտից հետո հայտա­րա­րե­ցին իրենց մինչխորհրդա­յին իրա­կա­նության վերա­կանգնում, իսկ մենք, բացի մեկ երկու ատրի­բուտա­յին գործո­ղություննե­րից, ուրիշ բան չարե­ցինք: Մենք վերցրինք առա­ջին հանրա­պե­տության դրո­շը, զինանշա­նը, օրհներգ և վերջ: Սահմա­նա­փակվե­ցինք դրա­նով և անկա­խացման գործընթա­ցը հենց տեղում կանգնեց: 

Ռ. Բաբա­յա­նը նշեց, որ հենց այդ պատճա­ռով էլ մենք մինչև հիմա լիարժեք չհասկա­ցանք անկա­խության ու պետության արժեքն ու նշա­նա­կությունը: Հայ ժողո­վուրդը, ով հերո­սա­բար դիմա­ցավ անկա­խացման բարդ իրադրությա­նը, տնտե­սա­կան ծայրա­հեղ վատ պայմաննե­րին, հետո մոռա­ցավ, թե հանուն ինչի էր ինքը պայքա­րում, մինչդեռ հենց այդ գիտակցումն էր լինե­լու այն մեկնարկա­յին կետը, որը թույլ էր տալու կայացնել ու պաշտպա­նել պետությունը:

Ռեժի­սո­րի կարծի­քով ոչ թե անկախ պետությունն է կերտում ազատ քաղա­քա­ցու, այլ ազատ քաղա­քա­ցին է կերտում անկախ պետություն: Ուրի­շի լծի տակ ապրե­լու սովոր մարդը չի կարող ազատ ու անկախ պետություն ունե­նալ, որովհետև իր գաղա­փա­րում դա չկա:

Խոսե­լով ազա­տության և պետության մասին, Ռ. Բաբա­յա­նը նաև անդրա­դարձավ Ռուսաստա­նին: Այդ երկի­րը հարյուրա­վոր տարի­ներ ունի անկա­խություն, բայց չունի ազատ քաղա­քա­ցի, ազատ հասա­րա­կություն: Ռուսաստա­նի իշխա­նություննե­րը երբեք չէին կարո­ղա­նա անել այն, ինչ հիմա անում են, եթե հանրա­յին լայն աջակցություն կամ գոնե լուռ հավա­նություն չստա­նա­յին ժողովրդի մեծ մասից: Ու հենց այս ազա­տության մերժումն է Ռուսաստա­նին դրդում հարձակվել իր եղբայր ժողո­վուրդ ուկրաի­նա­ցի­նե­րի վրա, ճնշել հայե­րին կամ մյուսնե­րին: Ռուսաստա­նը Զելենսկուն կամ Փաշինյա­նին չի պատժում, այլ ժողովրդին: Եթե համե­մա­տության համար վերցնենք Հայաստա­նը և Ուկրաի­նան, կարող ենք տեսնել, որ 2013թ. եվրաա­սո­ցացման շեմին կանգնած Հայաստա­նը մեկ օրում փոխեց իր ուղղությունն ու անդա­մակցեց ԵԱՏՄ-ին և հանրա­յին լայն դժգո­հություն կամ դիմադրություն չսկսվեց, մինչդեռ Ուկրաի­նա­յում երի­տա­սարդությունը դեմ ելավ իշխող վարչա­կարգին, չցանկա­ցավ նորից համալրել մեկուսա­ցած ուրվա­կան պետություննե­րի շարքը, ինչպի­սին Ռուսաստանն է: Եվ Ռուսաստա­նը հենց դրա համար է պատժում ուկրաի­նա­ցի ժողովրդին: Այն բանի համար, որ նա իր ընտրությունն է փորձում կատա­րել, չի ուզում ռուսա­կան ազդե­ցության տակ մնալ: Ռուսաստա­նը հենց նույն կերպ պատժում է հայ ժողովրդին, որովհետև հայերն ի վերջո մի կողմ դրին ռուսա­կան հրա­մաննե­րը և սեփա­կան ընտրությունն արե­ցին: Այստեղ խոսքը չի կարող վերա­բերվել Քոչարյա­նին կամմ Փաշինյա­նին, այլ ընտրե­լու ազա­տության սկզբունքին: Ընդ որում Ռուսաստա­նը մեզ պատժում է մի բանով, սպառնում է մի բանով, որը մենք վաղուց ենք տեսել ու դիմա­ցել դրան՝ տնտե­սա­կան բարդություններ: Տնտե­սա­կան այդ դժվա­րություննե­րը, լոլի­կի կամ կարտոֆի­լի արտա­հանման-ներկրման խոչընդոտները…մենք այդ ամե­նը շատ ենք տեսել, դա մեզ համար նորություն չէ: Եվ եթե մենք ցանկա­նում են ի վերջո կայացնել սեփա­կան պետությունը, պետք է կարո­ղա­նանք հասկա­նալ ազա­տության անփո­խա­րի­նե­լի կարև­ո­րությունը: Ոչ միայն պետա­կան մասշտա­բով, այլև անձնա­կան մակարդա­կով, որովհետև ազատ պետություն ստեղծում է այն հասա­րա­կությունը, որը բաղկա­ցած է ազատ մտա­ծող մարդկա­ցից:

Ռ. Բաբա­յա­նը նաև օրի­նակ բերեց Վրաստա­նին: Որքան էլ այդ երկի­րը ղեկա­վա­րում են ոռւսա­մետ ուժեր, Վրաստա­նը չի կարող մերժել դեպի արևմուտք գնա­ցող իր ճանա­պարհը, որովհետև ժողո­վուրդն է պահանջում դա, իսկ երբ ժողո­վուրդն իրոք հասկա­նում է ինչ է ուզում, ինչու է ուզում, որն է իր նպա­տա­կը, որևէ իշխա­նություն չի կարող դեմ կանգնել դրան: Իսկ Ռուսաստա­նը պատժում է հենց ու միայն ժողովրդին:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

https://www.facebook.com/story.php?story_fbid=746565317513292&id=100064794908056

Առնչվող Հոդվածներ