30 C
Yerevan

Ի՞նչ Է Լինե­լու Պետերբուրգում

Հայաստա­նի համար ոչ միայն նպա­տա­կա­հարմար չէ, այլ նաեւ խիստ վտանգա­վոր է կառուցել որեւէ ուղղությամբ դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանք, որը կենթադրի որո­շա­կի «պարտա­վո­րություններ» կամ «անհրա­ժեշտություններ» ընդդեմ Ռուսաստա­նի:

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյա­նը մեկնեց. ինչ է սպասվում Սանկտ-Պետերբուրգում

Նիկոլ Փաշինյանն աշխա­տանքա­յին այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ բարձրա­գույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ տարե­վերջյան ոչ պաշտո­նա­կան վեհա­ժո­ղո­վին: Մինչ այդ, պաշտո­նա­կան Երեւանն այդպես էլ չէր բարձրա­ձայնում՝ մեկնե­լու՞ է Նիկոլ Փաշինյա­նը, թե՞ ոչ: Սա նշանակու՞մ է, որ քննարկումնե­րը ընթա­ցել են մինչեւ վերջին պահն ու մինչեւ վերջին պահը եղել է մեկնե­լու հարցում անո­րո­շություն, թե՞ Երեւանն ուներ որո­շում, պարզա­պես «սրում» էր ինտրիգ՝ ինչ-ինչ նկա­տա­ռումնե­րից ելնե­լով: Ըստ ամե­նայնի, Նիկոլ Փաշինյա­նը որո­շեց չգնալ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րության այնպի­սի սրացման, որը կարող էր ենթադրել որո­շա­կիո­րեն «անշրջե­լիության» կամ «անկշռության» կետ, որից հետո վերա­դարձը «ելման դիրք» կլի­ներ չափա­զանց բարդ ու խննդրա­հա­րույց:

Միեւնույն ժամա­նակ, հարկ է նկա­տել մի նրբե­րանգ: Իր վերջին հարցազրույցում Հայաստա­նի վարչա­պե­տը խոսում էր այն մասին, որ պետք է կատարվեն բրյուսելյան ձեւա­չա­փի պայմա­նա­վորվա­ծություննե­րը, որ պետք է լինի հավա­տարմություն դրանց հանդեպ: Այս արտա­հայտություննե­րը հարկ է դիտարկել ոչ միայն Ադրբե­ջա­նի ուղղությամբ, այլ նաեւ Բրյուսե­լի, Արեւմուտքի, եւ գուցե հենց առա­ջին հերթին Արեւմուտքի: Բաքուն չի գնում արեւմտյան հարթակ բանակցության, դնե­լով պահանջներ: Արեւմուտքը գործնա­կան մակարդա­կում չի անում քայլեր, որոնք կփո­խեն իրա­վի­ճա­կը եւ Ադրբե­ջա­նը կբե­րեն «հավա­տարմության» դաշտ:

Եթե դուք չեք բերում Ադրբե­ջա­նին, չեք ապա­հո­վում նրա ներկա­յությունն ու պայմա­նա­վորվա­ծություննե­րի շարունա­կությունը, ըստ էության ասում է թերեւս Երեւա­նը, ապա մենք էլ կմասնակցենք Սանկտ-Պետերբուրգում տարե­վերջյան քննարկումնե­րին: Կասկա­ծից վեր է, որ՝ հրա­պա­րա­կավ, թե ոչ, բայց քննարկումներ հայ-ադրբե­ջա­նա­կան թեմա­յով կլի­նեն: Անշուշտ, դա ամե­նեւին չի նշա­նա­կում, որ հենց այդ հանգա­մանքով է պայմա­նա­վորված Նիկոլ Փաշինյա­նի՝ մեկնե­լու մասին որո­շումը: Իրա­վի­ճա­կը թե հայ-ռուսա­կան երկկողմ հարա­բե­րության, թե լայն իմաստով ռեգիո­նալ անվտանգության ու միջազգա­յին հարա­բե­րություննե­րի տեսանկյունից այնպի­սին է, որ Հայաստա­նից պահանջում է պատշաճ աշխա­տանք բոլոր ուղղություննե­րով, այդ թվում բնա­կա­նա­բար Ռուսաստա­նի:

Այդ իմաստով, Հայաստա­նի համար ոչ միայն նպա­տա­կա­հարմար չէ, այլ նաեւ խիստ վտանգա­վոր է կառուցել որեւէ ուղղությամբ դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանք, որը կենթադրի որո­շա­կի «պարտա­վո­րություններ» կամ «անհրա­ժեշտություններ» ընդդեմ Ռուսաստա­նի: Անշուշտ, նույնը պետք է գործի նաեւ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րության պարա­գա­յում, այն չպետք է «խարսխվի» որեւէ այլ ուղղության դեմ: Սա իհարկե բավա­կա­նին բարդ, խրթին իրա­վի­ճակ է՝ միջազգա­յին հարա­բե­րություննե­րի ներկա­յիս լույսի տակ, բայց դրանց ներկա­յիս տրա­մա­բա­նությունն առա­վել եւս պահանջում է հարա­բե­րություննե­րը «ըստ դարակնե­րի» բաժա­նե­լու կամք եւ կարո­ղություն:

https://www.1in.am/3366523.html

Առնչվող Հոդվածներ