30 C
Yerevan

Նիկոլ Փաշինյա­նի Սխալնե­րը

Մաս 1

Նիկոլ Փաշինյա­նը ոչ թե պիտի սպա­սի՝ ՀԱՊԿ‑ը ե՞րբ է Հայաստա­նից հեռա­նա­լու, այլ պաշտո­նա­պես դուրս գա ՀԱՊԿ-ից՝ իր իսկ քանիցս բարձրա­ձայնած հիմնա­վո­րումնե­րով:

Անա­հիտ Ադամյան

Իսկզբա­նե ասեմ, որ Արցա­խին չեմ անդրա­դառնա­լու, հիմք ընդունե­լով Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րությունը, որ ինքը Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պետն է: Թեպետ տարանջա­տել Հայաստանն ու Արցա­խը գործնա­կան հողի վրա անհնար է:
2018–2023 մենք ունե­ցել ենք մի քանի Նիկոլ Փաշինյան: 2018–2020, 2020–2021, 2021–2023՝ մի հպանցիկ հայացքը այս տարի­նե­րին ի հայտ է բերում հայտա­րա­րություննե­րի ու գործո­ղություննե­րի տարբե­րություննե­րը, մեկ անխախտ ընդհանրությամբ՝ Նիկոլ Փաշինյա­նը չի անում (չի ցանկա­նում կամ չի կարո­ղա­նում՝ էական չէ) ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԸ, իմա՝ նա ունակ չէ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ: Եվ այդ անվերջ հապաղման հետև­անքով կուտա­կում է ոչ թե ձեռքբե­րումնե­րի կապի­տալ, այլ՝ կորուստնե­րի (ստեղծված իրա­վի­ճա­կում շատ ավե­լի ռիսկա­յին է ռիսկի չդի­մե­լը), որ այսօր գուցե ակնհայտ չեն, բայց մեկ տասնամյակ հետո ապա­վի­նե­լու է հայի վերջին խելքին, որ դարձյալ չաշխա­տեց ու սկսե­լու է արդա­րա­նալ՝ ինչու՞ ժամա­նա­կին չարեց անհրա­ժեշտ քայլե­րը՝ իրա­վի­ճակ փոխե­լու համար:
Նիկոլ Փաշինյա­նը պարբե­րա­բար հայտա­րա­րում է, որ Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նությունը իր համար գերա­կա արժեք է: Իսկ ի՞նչ է անում այդ գերա­կա արժե­քի համար:
Ապահովե՞լ է ՀՀ ռազմա­կան անվտանգությունը:
Ապահովե՞լ է ՀՀ տնտե­սա­կան անվտանգությունը:
Ապահովե՞լ է ՀՀ ժողովրդագրա­կան անվտանգությունը:
Ակնհայտո­րեն Նիկոլ Փաշինյա­նը չունի ժամա­նա­կի զգա­ցո­ղություն՝ աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րը, աշխարհում ու տարա­ծաշրջա­նում ընտրություննե­րի ու ընտրություննե­րով պայմա­նա­վորված՝ խաղա­ղության միջա­կայքը լիարժեք օգտա­գործե­լու անխուսա­փե­լիությունը նրա համար թեա­կան է: Այլա­պես վաղուց (արդեն՝ 2020-ից հետո) պետք է ձևա­վորված լիներ ընկա­լումը, որ աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րի շրջագծում Ռուսաստա­նը Հայաստա­նի ոչ թե բարե­կա­մը, այլ՝ թշնա­մին է, որովհետև Ռուսաստա­նի շահե­րից է բխում բարե­կա­մությունն Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի հետ: Եվ ակնկա­լել Ռուսաստա­նից որևէ քայլ, որ դեմ կլի­ներ Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի շահե­րին, անի­մաստ է: Այս ընկա­լումից պետք է արվեր առանցքա­յին եզրա­կա­ցությունը՝ քաղա­քա­կան դուա­լիզմի ժամա­նա­կը սպառվել է, պետք է կատա­րել գլխա­վոր ընտրությունը՝ դեպի անցյալ ու ինքնիշխա­նության կորու՞ստ, թե՞ դեպի ապա­գա ու զարգա­ցում: Նա միայն կարգա­խոսնե­րի մակարդա­կում է ընդունում, որ պետք է անհա­պաղ դիվերսիֆի­կացնել ոչ միայն ռազմա­կան անվտանգությունը, այլև՝ տնտե­սա­կան ու քաղա­քա­կան, իսկ ռեալ պոլի­տի­կում անում է կամ հակա­ռա­կը, կամ ոչինչ չի անում:
Նիկոլ Փաշինյա­նը ոչ թե պիտի սպա­սի՝ ՀԱՊԿ‑ը ե՞րբ է Հայաստա­նից հեռա­նա­լու, այլ պաշտո­նա­պես դուրս գա ՀԱՊԿ-ից՝ իր իսկ քանիցս բարձրա­ձայնած հիմնա­վո­րումնե­րով: Ձերբա­զատվե­լով ՀԱՊԿ‑ի կաշկանդումնե­րից՝ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը հնա­րա­վո­րություն է ստա­նա­լու ավե­լի մեծ ծավալնե­րի ու ավե­լի բարձր որա­կի զենքեր ձեռքբե­րե­լու ու ավե­լի արագ վերա­կանգնե­լու ռազմա­կան հավա­սա­րակշռությունը տարա­ծաշրջա­նում: Ձերբա­զատվե­լով ՀԱՊԿ‑ի կաշկանդումնե­րից՝ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը ոչ թե վտանգում է իր անվտանգությունը (դե ֆակտո ՀԱՊԿ‑ը ՀՀ‑ի համար սպառնա­լիք է), այլ՝ ստեղծում նախադրյալներ միա­նա­լու աշխարհում ձևա­վորվող անվտանգա­յին նոր ճարտա­րա­պե­տությա­նը՝ Արևմուտքի հետ: Ու այս պարա­գա­յում բնավ պետք չէ, որ անգլիա­կան տանկե­րը բարձրա­նան հայկա­կան լեռնե­րը, բավա­րար են ռազմա­քա­ղա­քա­կան համա­ձայնագրե­րը, որոնց շրջա­նակնե­րում էլ՝ հայկա­կան բանա­կի վերա­զի­նումն ու ռազմա­վա­րության փոփո­խությունը:
Միանշա­նակ պետք է հրա­ժեշտ տալ ԱՊՀ-ին ու ձերբա­զատվել ՌԴ սահմա­նա­պահնե­րից, որ Հայաստա­նում իբր ՙպաշտպա­նում են՚ ԱՊՀ սահմա­նը: ՀՀ ինքնիշխա­նությունը պահանջում է վերա­նա­յել ՌԴ‑ի հետ հին համա­ձայնագրե­րը, որ կորցրել են արդիա­կա­նությունը: Մեր տարածքում ազատ տեղա­շարժի մեր իրա­վունքը ռուս սահմա­նա­պահնե­րը չպի­տի կաշկանդեն, մեր օդա­նա­վա­կա­յա­նում ՀՀ պաշտոնյա­նե­րը պետք է լինեն: Երբ ՌԴ նախա­գա­հը հայտա­րա­րում է, որ Ռուսաստա­նը պետք է լինի ինքնիշխան պետություն, որպեսզի գոյություն ունե­նա, դա նշա­նա­կում է՝ ՌԴ‑ն պիտի վերա­կանգնի կայսրությունը, իմա՝ վերացնի նախկին խորհրդա­յին տարածքում ձևա­վորված հանրա­պե­տություննե­րի անկա­խությունը: Սա չհասկա­նա­լը այսօր, վաղը պետության կորուստ արձա­նագրե­լու պատճառ է դառնա­լու: Եվ առա­ջի­նը պետք է հասկա­նա իշխա­նությունը:

Առնչվող Հոդվածներ