31.2 C
Yerevan

Թեհրա­նը Ուղիղ Հարցեր Է Տալու

Իրա­նի նախա­րա­րը Երեւան է ժամա­նում Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի ռուսաստանյան այցից հետո, որտեղ նա ըստ պաշտո­նա­կան տեղե­կատվության՝ ոչ պաշտո­նա­կան շփում է ունե­ցել Իլհամ Ալիեւի հետ։

Հակոբ Բադալյան

Աբդո­լա­հիա­նը Հայաստա­նում կքննարկի շատ կոնկրետ հարցեր

Այսօր Հայաստան կժա­մա­նի Իրա­նի արտգործնա­խա­րար Ամիր Աբդո­լա­հիա­նը, որը բանակցություն կվա­րի Հայաստա­նի քաղա­քա­կան ղեկա­վա­րության հետ: Հատկանշա­կան է, որ Երեւան այցից առաջ Իրա­նի արտգործծնա­խա­րա­րը հեռա­խո­սազրույց է ունե­ցել Ադրբե­ջա­նի նախա­րար Բայրա­մո­վի հետ, որի ընթացքում քննարկել է ինչպես երկկողմ ու բազմա­կողմ օրա­կարգի առնչվող հարցեր, այդպես էլ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ հարա­բե­րության, խաղա­ղության գործընթա­ցի թեման: Ընդ որում, այստեղ ուշադրության է արժա­նի նաեւ այն հանգա­մանքը, որ Իրա­նի արտգործնա­խա­րա­րը Բաքվի նախա­րա­րի հետ հեռա­խո­սազրույց է ունե­նում, եւ աշխա­տանքա­յին այցով Հայաստան է ժամա­նում այն բանից հետո, երբ պաշտո­նա­կան Երեւա­նը բարձրա­ձայնեց Ադրբե­ջա­նից խաղա­ղության պայմա­նագրի վերա­բերյալ հերթա­կան առա­ջարկնե­րը ստա­ցած լինե­լու մասին:

Մյուս հատկանշա­կա­նությունն այն է, որ Իրա­նի նախա­րա­րը Երեւան է ժամա­նում Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի ռուսաստանյան այցից հետո, որտեղ նա ըստ պաշտո­նա­կան տեղե­կատվության՝ ոչ պաշտո­նա­կան շփում է ունե­ցել Իլհամ Ալիեւի հետ, թեեւ հայտնի չէ, թե ինչ աստի­ճա­նի եւ ինչ բովանդա­կության է եղել այդ շփումը: Մեկ այլ հատկանշա­կան հանգա­մանք է այն, որ Իրա­նի արտգործնա­խա­րա­րի այցը հաջորդում է Հայաստա­նի վարչա­պե­տի եւ Իրա­նի նախա­գա­հի օրեր առաջ տեղի ունե­ցած հեռա­խո­սազրույցին: Եվ վերջա­պես, երկու օր առաջ Իրանն ու ԵԱՏՄ‑ն ստո­րագրե­ցին ազատ առեւտրի վերա­բերյալ ընդլայնված համա­ձայնա­գիր, որը փոխա­րի­նում է մինչ այդ կնքված եռամյա ժամա­նա­կա­վոր համա­ձայնագրին, որի ժամկե­տը լրա­նում էր 2022 թվա­կա­նին:

ԵԱՏՄ հետ ազատ առեւտրի ընդլայնված համա­ձայնա­գի­րը անշուշտ էական տնտե­սա-քաղա­քա­կան տարա­ծություն կարող է բացել Հայաստա­նի-Իրան հարա­բե­րության համար, հատկա­պես հաշվի առնե­լով այն, որ Հայաստանն Իրա­նի հետ ցամա­քա­յին սահման ունե­ցող ԵԱՏՄ միակ երկիրն է, թեեւ ինքը Հայաստա­նը չունի ԵԱՏՄ հետ ցամա­քա­յին սահման: Այդպի­սով, ակնա­ռու է, որ հայ-իրա­նա­կան գործակցության օրա­կարգը բավա­կա­նին ընդգրկուն է եւ բարդ է ասել, թե հատկա­պես ի՞նչ շեշտադրում ունի Իրա­նի նախա­գա­հի այցը: Այն կապված է Հայաստան-Ադրբե­ջան գործընթա­ցի՞ հետ աննմիջապե՞ս, թե՞ այդ գործընթա­ցը այսպես ասած ներառվում է հարցե­րի այն ավե­լի լայն շրջա­նա­կում, որ կարող էին քննարկած լինեն Նիկոլ Փաշինյանն ու Իբրա­հիմ Ռայի­սին օրեր առաջ տեղի ունե­ցած հեռա­խո­սազրույցի ընթացքում:

Բոլոր դեպքե­րում, կասկա­ծից վեր է, որ Իրա­նի նախա­րա­րի աշխա­տանքա­յին այցը Հայաստան ունի բավա­կա­նին կոնկրետ քննարկումնե­րի նպա­տակ եւ այցե­րի այդօ­րի­նակ ձեւա­չա­փե­րը գործնա­կա­նում ծառա­յում են հենց այդպի­սի անհրա­ժեշտություննե­րի: Միով բանիվ, Իրա­նի համար Կովկա­սում գլխա­վոր խնդի­րը թերեւս մեկն է՝ չունե­նալ անակնկալներ, հատկա­պես այն պարա­գա­յում, երբ Թեհրա­նը բավա­կա­նին նուրբ, բայց ինտենսիվ կերպով ներգրավված է մերձա­վո­րա­րեւելյան գոտում ծավալվող թեժ զարգա­ցումնե­րում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3367520.html

Առնչվող Հոդվածներ