31.2 C
Yerevan

Նիկոլ Փաշինյա­նի Սխալնե­րը

Մաս 2

Դե ֆակտո Հայաստա­նի տնտե­սությունը մնում է շինա­րա­րության ու ծառա­յություննե­րի հիմքի վրա, տնտե­սա­կան աճը՝ պատա­հա­կա­նություննե­րի, որ կարող են և չլի­նել: Հայաստա­նին պետք է արդյունա­բե­րություն, հանքա­հումքա­յին ռեսուրսնե­րի լիարժեք տիրա­պե­տում ու շահա­գործում, արտա­հա­նում ոչ թե հումքի, այլ ապրանքի տեսքով:

Անա­հիտ Ադամյան

Եթե Նիկոլ Փաշինյա­նը հավա­տում է իր իսկ հայտա­րա­րությա­նը, որ Հայաստա­նում տնտե­սա­կան հեղա­փո­խություն է անե­լու, ինչու՞ է շարունա­կում ՀՀ տնտե­սությունը գերկախման մեջ մնալ Ռուսաստա­նից: Ինչու՞ 2018–2023-ին քայլեր չեն ձեռնարկվել Հայաստա­նում վերացնե­լու ՌԴ մոնո­պո­լիան տնտե­սության մեջ՝ ինչու՞ է դեռ ՌԴ կոնցե­սիոն կառա­վարմա­նը հանձնված հայկա­կան երկա­թուղին: Բացի կոռուպցիոն սկանդալնե­րից այդ կառա­վա­րումը նշանավորվե՞լ է պայմա­նագրա­յին ներդրումնե­րով, թե՞ բավա­րար է ռուսա­կան հիմնա­վո­րումը, որ ՀՀ տարածքը խիստ փոքր է շահութա­բե­րության համար, իսկ այլ երկրնե­րի հետ հայկա­կան երկա­թուղին կապված չէ (բացա­ռությամբ Վրաստա­նը): Ինչու՞ այլընտրանք չի ստեղծվել ՙԳազպրո­մին՚, երբ ՌԴ‑ն գազն օգտա­գործում է իբրև քաղա­քա­կան ու տնտե­սա­կան շանտա­ժի միջոց: Ինչու՞ Հայաստա­նի հանքա­հումքա­յին ռեսուրսնե­րը մնում են կամ ռուսա­կան տնօ­րինման տակ, կամ չեն օգտա­գործվում: Ինչու՞ է շարունակվում նույն քաղա­քա­կա­նությունը, որ վարել են բոլոր նախկիննե­րը՝ գերա­կա համա­րե­լով օրվա խնդի­րը ու անտե­սե­լով պետա­կան երկա­րա­ժամկետ ծրագրե­րի անհրա­ժեշտությունը: Եթե վարչա­պե­տը հասկա­նում է աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րի վտանգնե­րը, վաղուց արդեն ՀՀ‑ն պետք է երկկողմ համա­գործակցության համա­ձայնագրեր՝ իմա իրա­վա­պայմա­նագրա­յին բազա ստեղծած լիներ ԱՄՆ‑ի, Ֆրանսիա­յի, Մեծ Բրի­տա­նիա­յի, Հնդկաստա­նի, Հունաստա­նի, Կիպրո­սի, Վրաստա­նի, այն երկրնե­րի հետ, որ տնտե­սության դիվերսիֆի­կացման ու ռազմա­կան անվտանգության հնա­րա­վո­րություններ են տալիս: Կփոխվե՞ն այդ երկրնե­րում իշխա­նություննե­րը, թե՞ ոչ, համա­ձայնագրե­րը գործե­լու են: Եթե ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտա­րա­րում՝ Հայաստա­նը վեկտոր չի փոխե­լու, որովհետև քաղա­քա­կա­նության հիմքում ազգա­յին շահն է, ո՞րն է ազգա­յին շահը նրա ընկալմամբ: ՙՆաի­րի­տի՚ ռեկուլտի­վա­ցիան ՙՌո­սա­տո­մին՚ հանձնե՞լը: Թե՞ Ամուլսա­րի վերա­գործարկումը ռուսա­կան բանկի հետ կապե­լը: Հայաստա­նում նոր աէկ‑ի հարցով ՌԴ‑ի հետ բանակցե՞լը: Օրի­նակնե­րը բազում են՝ ինչ չի արվել: Դե ֆակտո Հայաստա­նի տնտե­սությունը մնում է շինա­րա­րության ու ծառա­յություննե­րի հիմքի վրա, տնտե­սա­կան աճը՝ պատա­հա­կա­նություննե­րի, որ կարող են և չլի­նել: Հայաստա­նին պետք է արդյունա­բե­րություն, հանքա­հումքա­յին ռեսուրսնե­րի լիարժեք տիրա­պե­տում ու շահա­գործում, արտա­հա­նում ոչ թե հումքի, այլ ապրանքի տեսքով: Տեղապտույտից դուրս գալու ու որևէ քայլ անե­լու համար վերջա­պես պետք է կայացնել պետա­կա­նության պահպանման համար գլխա­վոր որո­շումը՝ կատա­րել քաղա­քակրթա­կան ընտրություն՝ հրա­ժեշտ տալ եվրա­սիա­կա­նությա­նը, որտեղ կուտակված են քաղա­քա­կան ու ռազմա­կան սպառնա­լիքնե­րը, տնտե­սությունը ընդա­մե­նը ալի­քի վրա պահե­լու, բայց ոչ զարգացնե­լու հնա­րա­վո­րություննե­րը, չեն լինե­լու ներդրումներ ու նոր տեխնո­լո­գիա­ներ, և վճռա­կան շարժվել դեպի Արևմուտք՝ իրա­կան անվտանգության, իրա­կան զարգացման նպա­տա­կով: Հակա­ռակ դեպքում՝ Նիկոլ Փաշինյա­նը դնե­լու է իր իշխա­նության վերջի սկիզբը:
Վաղուց պետք է քայլեր ձեռնարկվեին տնտե­սության դիվերսիֆի­կացման համար՝ նպա­տակ ունե­նա­լով ԵԱՏՄ-ից անցնցում դուրս գալը: Դա միայն պետության գործը չէ, պետությունն ու բիզնե­սը պետք է համա­տեղ գործեն՝ լոգիստի­կա­յի, սպառման շուկա­նե­րի ու արտադրության զարգացման համար: Զուգա­հեռ պետք է ձեռնարկվեն քայլեր թե արդյունա­բե­րա­կան ու գյուղատնտե­սա­կան արտադրանքի համար նոր շուկա­նե­րի բացման, թե նոր տեխնո­լո­գիա­նե­րի ներդրումով ապրանքնե­րի մրցունա­կության բարձրացման ու արևմտյան շուկա­ներ մուտքի հնա­րա­վո­րություննե­րի ստեղծման համար: Բայց այդ խնդրի լուծման համար նախև­ա­ռաջ պետք է կայացվի քաղա­քա­կան որո­շում, որ ձեռնարկվող քայլե­րը նպա­տա­կա­մետ ու համա­կարգված լինեն, ոչ թե արձա­գանքներ դրսից արվող առա­ջարկնե­րին, այլ ներսից նախա­ձեռնություններ ու համա­գործակցության առա­ջարկներ արևմտյան ընկե­րություննե­րին:
2050-ին Հայաստա­նում 5 միլիոն բնակչություն ունե­նա­լու մասին իր հայտա­րա­րությա­նը Նիկոլ Փաշինյա­նը հավատու՞մ է, թե՞ 2050-ին ոչ ոք չի լինի, որ հիշի … Եթե հավա­տում է ու եթե սոսկ կարգա­խոս չէ, ընդա­մե­նը 26 տարում բնակչությունը կրկնա­պատկե­լու ի՞նչ քայլեր են արվե­լու՝ կրթակա՞ն, առողջապահակա՞ն, բնապահպանակա՞ն, ներգաղթի՞, արտա­գաղթի կանխմա՞ն, միգրացիո՞ն, ծնե­լիության աճի՞, կա՞ ծրա­գիր: Խնդրի լուծումը տարբեր գերա­տեսչություննե­րի տարբեր բաժիննե­րի տնօ­րի­նությա­նը հանձնե՞լն է արդյունա­վետ, թե՞ մեկ կառույցում կենտրո­նացնե­լը: Հայաստա­նի Հանրա­պե­տության ժողովրդագրա­կան անվտանգությունը ազգա­յին անվտանգության կարև­ո­րա­գույն բաղադրիչ է՝ ինչպես բանա­կը, տնտե­սությունը, արտա­քին քաղա­քա­կա­նությունը: Եվ ժողովրդագրա­կան անվտանգության ապա­հովման համար կիսա­քայլե­րը, կամ մեկ քայլ առաջ, մի քանի քայլ աջ ու ձախը վստա­հա­բար ունե­նա­լու է հետև­անքներ, բայց ոչ արդյունքներ: Իսկ հետև­անքը մեկն է լինե­լու՝ չի ստացվե­լու:
Մենք շատ կարճ ժամա­նակ ունենք, ժամա­նա­կի կորուստը դառնա­լու է պետա­կա­նության կորուստ, եթե չարվեն անհրա­ժեշտ քայլե­րը:

Գրա­ռումը՝ Անա­հիտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ