31.2 C
Yerevan

Քոչարյա­նի Ամե­նա­ծանր Հանցանքը

Քոչարյա­նը երրորդ հանրա­պե­տությա­նը այնպի­սի մեծ վնաս է հասցրել, որը այսօր թույլ չի տալիս մեզ ոտքի կանգնել, թույլ չի տալիս մեզ դուրս գալ ռուսա­կան լծի տակից, խանգա­րել է նրա հաջորդնե­րին՝ Սերժ Սարգսյա­նին և Նիկոլ Փաշինյա­նին, որպեսզի նրանք կարո­ղա­նա­յին գլուխ հանել իրա­վի­ճա­կից և թույլ չտան որ մեզ հետ կատարվեն այն աղետնե­րը, որոնք կատարվե­ցին մեզ հետ Ռուսաստա­նի թեթև ձեռքով:

Դավիթ Ստե­փանյան

Քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյանն 1inTV‑ի տաղա­վա­րում անդրա­դարձել է նախօ­րեին ՀՀ երկրորդ նախա­գահ Ռ. Քոչարյա­նի նկատմամբ քրեա­կան հետապնդումը դադա­րեցնե­լու լուրե­րին:


Ստե­փանյա­նի խոսքե­րով՝ նա իրա­կա­նում տեսնում էր բոլոր հիմքե­րը, որ վաղ թե ուշ այս որո­շումը կայացվե­լու  էր: Երկրորդ նախա­գահ Քոչարյա­նի նկատմամբ քրեա­կան հետապնդումը դադա­րեցվել է նրան վերագրվող արարքի վաղե­մության ժամկետն անցած լինե­լու պատճա­ռով: Հենց այդպի­սի որո­շում է կայացրել Աննա Դանի­բեկյա­նի նախա­գա­հությամբ գործող դատա­րա­նը: Դավիթ Ստե­փանյանն ասաց, որպեսզի բոլո­րի պարզ դառնա որ զբա­ղեության ժամկետն անցած լինե­լը բոլո­րո­վին չի նշա­նա­կում որ քրեա­կան հետապնդումը պիտի դադա­րեցվի: Դա քրեա­կան հետապնդում դադա­րեցրու ոչ արդա­րացնող հիմք է:  Ինչո՞ւմ է մեղադրվում երկրի երկրորդ նախա­գա­հը: Քոչարյա­նը ի սկզբա­նե մեղադրվում է 2018 թվա­կա­նի սահմա­նադրա­կան կարգը տապա­լե­լու, (մարտի 1‑ի իրա­դարձնե­րի մասին է խոսքը) և գործա­րար Սիլվա Համբարձումյա­նից  կաշառք ստա­նա­լու մեջ: 2019 թվա­կա­նին սահմա­նադրա­կան կարգը տապա­լե­լու հոդվա­ծով քրեա­կան հետապնդումն արդեն իսկ դադա­րեցվել էր, քանի որ սահմա­նադրա­կան դատա­րա­նը հակա­սահմա­նադրա­կան է ճանա­չել այդ հոդվա­ծը իսկ կաշառքի մասին քննությունը շարունակվում է և մենք տեսնում ենք որ երեկ դադրեցվեց նաև այն: 

Քաղա­քա­գետն ասաց, որ Քոչարյա­նը Հայաստա­նի նորա­գույն պատմության մեջ այն քաղա­քա­կան գործիչն է, որն ամե­նա­մեծ վնասն է հասցրել մեր երկրրին: Եթե Գարե­գին Նժդե­հը պետա­կա­նության կայացման մեծա­գույն գործիչն է, ապա Քոչարյա­նը՝ ամե­նա­մեծ վնաս տվա­ծը: 

Նա ասաց, որ կարող է նշել, Քոչարյա­նը երրորդ հանրա­պե­տությա­նը այնպի­սի մեծ վնաս է հասցրել, որը այսօր թույլ չի տալիս մեզ ոտքի կանգնել, թույլ չի տալիս մեզ դուրս գալ ռուսա­կան լծի տակից, խանգա­րել է նրա հաջորդնե­րին՝ Սերժ Սարգսյա­նին և Նիկոլ Փաշինյա­նին, որպեսզի նրանք կարո­ղա­նա­յին գլուխ հանել իրա­վի­ճա­կից և թույլ չտան որ մեզ հետ կատարվեն այն աղետնե­րը, որոնք կատարվե­ցին մեզ հետ Ռուսաստա­նի թեթև ձեռքով:

 Շատ կարև­որ է վերա­դառնալ նրա նախա­գահ դառնա­լու իրո­ղություննե­րին և նշել, թե  Քոչարյա­նը  ե՞րբ է վերջին անգամ ընտրվել: Նա, ո՛չ  Արցա­խում, ոչ էլ Հայաստա­նում չի ընտրվել, այլ նշա­նակվել է: Նշա­նակվել է և անկախ նրա­նից, թե նշա­նա­կող իր ընկեր Պուտինն է եղել, թե այլ ազգա­նունով որևէ մեկը, դա նշա­նա­կում է, որ Քոչարյա­նը պիտի սպա­սարկեր իրեն նշա­նա­կո­ղի շահե­րը և օրա­կարգը:

Դավիթ Ստե­փանյա­նը տարօ­րի­նակ է համա­րում, որ դադա­րեցվում է քրեա­կան հետապնդումը մի մարդու նկատմամբ, ով տարի­ներ շարունակ զբաղվել է երկրի ինքնիշխա­նությունը վաճա­ռե­լով: Նույնիսկ մարտի 1‑ի իրո­ղությունն այնքան ծանր չէ, որքան երկրի անկա­խությունը ուրի­շին հանձնե­լը: Եվ տարօ­րի­նակ չէ արդեն, որ այդ հարցը չի քննվում, որովհետև, եթե քննվի, ապա պետք է հարց առա­ջա­նա, թե ո՞ւմ է վաճա­ռել: ԵՎ այդ դեպքում բոլոր կարմիր թելե­րը տանե­լու են դեպի Ռուսաստան:

Ընդ որում Ստե­փանյանն ասաց, որ միայն Քոչարյա­նը չէ, որ վաճա­ռել է Հայաստա­նի ինքնիշխա­նությունը, այլ նա ունե­ցել է տասնյակ հանցա­կիցներ, որոնք շարունա­կել են նրա գործը:  Նաև զարմա­նա­լի է ու չես հասկա­նում ի՞նչ ասել հայաստանյան ընդդի­մության հասցեին, որ շարունա­կում են ներկա­յացնել ու պաշտպա­նել նրան:

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ