31.2 C
Yerevan

ԱՄՆ‑ը Կխառնի՞ Բոլո­րի Հաշիվնե­րը

Քերմա­նի ահա­բեկչությունն, ըստ ամե­նայնի, Իրա­նին խիստ զգուշա­ցում է: Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը մոտ են, երկրի սոցիալ-տնտե­սա­կան վիճա­կը քիչ է ասել, թե բարվոք չէ: Ցանկա­ցած պահի կարող են կրկնվել կամ ավե­լի լայն թափ ստա­նալ բողո­քի զանգվա­ծա­յին ցույցե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

ԱՄՆ‑ը՝ Մեծ Եվրա­սիա­յի «գերեզմանափո՞ր»

ԵԱՏՄ Տնտե­սա­կան բարձրա­գույն խորհրդի նիստին ելույթում Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը տարվա ամե­նա­կա­րեւոր ձեռքբե­րում գնա­հա­տեց Իրա­նի հետ ազատ առեւտր համա­պարփակ համա­ձայնագրի ստո­րագրումը: Իրա­կա­նում խոսքը Ռուսաստան-Իրան ազատ առեւտրի մասին է. փաստա­թուղթն ստո­րագրել են ՌԴ փոխվարչա­պետ Օվերչուկը եւ Իրա­նի արդյունա­բե­րության, հանքե­րի եւ առեւտրի նախա­րար Ալիա­բա­դին, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն ընդա­մե­նը միա­ցել են:

Հունվա­րի 4‑ին նախա­տեսված էր Իրա­նի նախա­գահ Ռայի­սիի այցը Թուրքիա, որտեղ նա նախա­գահ Էրդո­ղա­նի հետ առանձնազրույցից զատ պետք է մասնակցեր առեւտրա-տնտե­սա­կան համա­գործակցության Բարձրա­գույն խորհրդի նիստին: Այդ այցը նոյեմբե­րին հետաձգվել էր: Ըստ երեւույթին, դա կապված էր Ռուսաստան-Իրան ազատ առեւտրի համա­պարփակ պայմա­նագրի հետ: Բայց Ռայի­սին Թուրքիա չմեկնեց: Ուղեւո­րության նախօ­րեին Քերմա­նում երկու կամ չորս պայթյուն որո­տաց, որ մոտ հարյուր մարդու կյանք խլեց:

Ասել, թե դա «Իսլա­մա­կան պետության» մահա­պարտ ահա­բե­կիչնե­րի կույր վրեժխնդրություն է՝ չափա­զանց պարզունակ է: Իրանն ինքը իսլա­մա­կան պետություն է, Մերձա­վոր Արեւելքում ԻԼԻՊ‑ի դեմ պատե­րազմին ուղղա­կի մասնակցություն չի ունե­ցել: Քերմա­նի ահա­բեկչությունն, ըստ ամե­նայնի, Իրա­նին խիստ զգուշա­ցում է: Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը մոտ են, երկրի սոցիալ-տնտե­սա­կան վիճա­կը քիչ է ասել, թե բարվոք չէ: Ցանկա­ցած պահի կարող են կրկնվել կամ ավե­լի լայն թափ ստա­նալ բողո­քի զանգվա­ծա­յին ցույցե­րը:

Այս համա­պատկե­րին ուշագրավ է, որ ԱՄՆ պետքարտուղա­րությունը Բլինքե­նի տարա­ծաշրջա­նա­յին այցի փոփոխված ժամա­նա­կա­ցույց է հրա­պա­րա­կել, ըստ որի՝ նա առա­ջի­նը կայցե­լի Թուրքիա: Բանակցություններն, ըստ պաշտո­նա­կան հաղորդագրության, տեղի կունե­նան Ստամբուլում: Բլինքե­նը կհանդի­պի ոչ միայն արտգործնա­խա­րար Ֆիդա­նի, այլեւ նախա­գահ Էրդո­ղա­նի հետ: Ավե­լի վաղ Բլի­քե­նի այցը Թուրքիա եւ իսրա­յե­լա-պաղեստինյան կարգա­վորման հարցով թուրքա­կան կողմի հետ բանակցություններ նախա­տեսված չէին:

Բլինքե­նը կայցե­լի նաեւ Հունաստան եւ Եգիպտոս, Հորդա­նա­նի արեւմտյան ափ, Սաուդյան Արա­բիա, Հորդա­նան, Արա­բա­կան միացյալ էմի­րություններ: Նա տարա­ծաշրջա­նում կմնա մինչեւ հունվա­րի 11‑ը: Ինչու՞ է նրա տարա­ծաշրջա­նա­յին այցի աշխարհագրությունը նման փոփո­խության ենթարկվել, ընդ որում՝ Քերմա­նում ահա­բեկչությունից անմի­ջա­պես հետո: Թուրքիա­յին ներգրա­վե­լով իսրա­յե­լա-պաղեստինյան կարգա­վորման բանակցություննե­րին, Վաշինգտո­նը խնդիր ունի չեզոքացնե՞լ թուրք-իրա­նա­կան հնա­րա­վոր համա­գործակցությունը: ԵԱՏՄ‑ի, փաստա­ցի Ռուսաստա­նի հետ ազատ առեւտրի համա­պարփակ պայմա­նա­գիրն Իրա­նի համար փորձությու՞ն է: ԱՄՆ‑ը ձգտում է տապալե՞լ Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին միջանցքի ծրա­գի­րը: Դա լրջա­գույն խնդիր կարող է լինել նաեւ Ադրբե­ջա­նի համար:

Հունվա­րի 10-ին ՆԱՏՕ‑ն անդամ երկրնե­րի դեսպաննե­րի ձեւա­չա­փով գումա­րում է Ուկրաի­նա­յի հետ Խորհրդի արտա­կարգ նիստ: Բելգո­րո­դի նահանգա­պե­տը մարզկենտրո­նի բնա­կիչնե­րին հորդո­րել է տարհանվել: Ուկրաի­նա­յում պատե­րազմը կհասնի՞ անդառնա­լիության կետի: Եթե Բլինքե­նին չհա­ջողվի կանխել Մերձա­վոր Արեւելքում պատե­րազմի թատե­րա­բե­մի ընդլայնումը կամ եթե ԱՄՆ իրա­կան նպա­տա­կը դա չէ, ապա ի՞նչ է սպասվում Իրա­նին:

Առնչվող Հոդվածներ