Հայաստան

Հայաստանը Պատասխանելու Է Ադրբեջանին

Կամ Բաքուն պիտի մի կողմ դնի իր կոշտ հռետորաբանությունը և ավելի զիջող տոն որդեգրի, կամ Հայաստանը վաղ թե ուշ պատասխանելու է Ադրբեջանին՝ կլինի դա ռազմապես, թե քաղաքական ձևաչափով։ Իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Հայաստանը հայտնվի անկյուն քշված գազանի, որն այլև նահանջելու կամ հարմարվելու տեղ չի ունենա։ Դա կլինի այն պահը, երբ Երևանը կպատասխանի, որովհետև կանգնած կլինի այն կարմիր գծերի առաջ, որն անցնել չի կարող։

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV-ը հյուրըընկալել էր քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանին։

Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից Ադրբեջանին փոծանցված քարտեզների նշանակությունը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում հնարավոր զարգացումները։

Ռոբերտ Ղևոնդյանը անհասկանալի է համարում Հայաստանի կողմից վարվող այն քաղաքականությունը, որով Երևանն ամեն կերպ փորձում է իրեն ցույց տալ որպես կառուցողական և պատրաստակամ։ Իհարկե հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը նման հեգնական տոնով արձագանքում քարտեզների փոխանցման լուրին։ Ադրբեջանի հեգնական և կիսառազմական կոշտ հռետորաբանությունը երկու նպատակ ունի։ Առաջին և հիմնականն այն է, որ ընտրություններին պատրաստվող Ալիևը նախ ցանկանում է ընտրությունների ընթացքում հաղթել հնարավորինս մեծ տոկոսով, որը նրան հնարավորոյթյուն կտա հանդես գալ որպես տարածաշրջանի կարևոր պետություն և երկրորդը՝ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանից քամել այն, ինչ հնարավոր է ընդհանրապես։ Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել կոշտ հռետորաբանությամբ՝ հայտարարություններ հնչեցնելով Սյունիքի, Գորիսի, Ջերմուկի մասին։ Առայժմ Հայաստանը չունի այն բավարար ուժը, որպեսզի Ադրբեջանին համարժեք պատասխան տա, բայց ամեն ինչ տանում է դրան։ Քաղաքագետի կարծիքով կամ Բաքուն պիտի մի կողմ դնի իր կոշտ հռետորաբանությունը և ավելի զիջող տոն որդեգրի, կամ Հայաստանը վաղ թե ուշ պատասխանելու է Ադրբեջանին՝ կլինի դա ռազմապես, թե քաղաքական ձևաչափով։ Իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Հայաստանը հայտնվի անկյուն քշված գազանի, որն այլև նահանջելու կամ հարմարվելու տեղ չի ունենա։ Դա կլինի այն պահը, երբ Երևանը կպատասխանի, որովհետև կանգնած կլինի այն կարմիր գծերի առաջ, որն անցնել չի կարող։

Քաղաքագետ Ռ․ Ղևոնդյանը նկատեց, որ քարտեզների տրամադրումը չի կապում ՀՀ վարչապետի՝ Թբիլիսի այցելեու հետ և առավել, որ այն պատճառ լինի Ադրբեջանի արձագգանքին։ Այդ այցի մասին վաղուց էր հայտարարվել։ Ղևոնդյանի կարծքով Երևանը և Թբիլիսին առանձին-առանձին չեն կարող իրենց առաջ կանգնած խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինել, բայց միասնաբար նրանք քաղաքական մեծ ռեսուրս ունեն, որը կարելի է կիրառել։ Առայժմ  Երևանը չի դիտարկում Թբիլիսին որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդային կետ։ Այս հարցով ևս կողմերը ունեն միմյանց բացառող և բացասող վերապահումներ։ Երևանն ավելի շատ Արևմուտքին է ներգրավում, իսկ Ադրբեջանը՝ Մոսկվային։ Անշուշտ այդ ամենն իր ազդեցությունն է ունենում հարաբերությունների վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *