Հայաստան

Մոսկվան Գիտի, Բայց Դեռ Պիտի Բացահայտի

«Կրոպուս սիթի հոլում» ահաբեկչությունից երկու օր անց Ադրբեջանում երկու անձ է ձերբակալվել՝ Լենքորանի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձի կազմակերպման կասկածանքով: Նրանց միջեւ գաղտնալսված հեռախոսազրույցը տարածվել է, որտեղ ՌԴ Մուրմանսկ քաղաքից Ադրբեջան վերադարձած անձն ասում է, որ պետք է այցելի Լիբանան, հանդիպի «հայկական լոբբիի ներկայացուցիչներին»:

Վահրամ Աթանեսյան

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Բորտնիկովը համարում է, որ Մոսկվայում ահաբեկչությունը ծրագրել են «ինչպես իսլամ ծայրահեղականները, այնպես էլ նրանց բնականաբար աջակցել են արեւմտյան հատուկ ծառայությունները, Ուկրաինայի հատուկ ծառայությունները դրա հետ ուղղակի առնչություն ունեն»: Այդ մասին նա ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Բորտնիկովը ճշտում է արել, որ ահաբեկչության պատվիրատուն դեռեւս բացահայտված չէ, բայց «հատուկ ծառայությունները տեսնում են, թե ով է կազմակերպել եւ հավաքագրել անմիջական կատարողներին»: Բորտնիկովը միաժամանակ հավաստիացրել է, որ իր գլխավորած գերատեսչությունն ամեն ինչ կանի, որպեսզի «բացահայտի ահաբեկչության կազմակերպիչներին»:

Բորտնիկովը կրկնել է վարկածը, որ ահաբեկիչները մտադիր էին անցնել Ուկրաինա եւ ավելացրել, որ «այնտեղ նրանց սպասում էին իբրեւ հերոսների»: Նա ասել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները տեղյակ էին, որ Ուկրաինան «Մերձավոր Արեւելքում ահաբեկիչներ է հավաքագրում»: Այն դեպքում, երբ թուրքական մամուլը հայտնում է, որ ահաբեկիչներից երկուսը որոշ ժամանակ գտնվել են Թուրքիայում, որտեղ եկել էին Ռուսաստանից, ԱԴԾ տնօրենի ձեւակերպումը, որ Ուկրաինան «ահաբեկիչներ է հավաքագրել Մերձավոր Արեւելքում» բավական արտառոց է, ինչպես եւ նրա հավաստիացումը, որ Ռուսաստանը «բարեկամ երկրների հատուկ ծառայությունների հետ զբաղված է ահաբեկչության հետ առնչվող բոլորի բացահայտմամբ»:

Հստակ չէ՝ խոսքը վերաբերում կոնկրետ անձա՞նց, թե՞՝ ահաբեկիչների թիկունքում կանգնած կառույցներին, կազմակերպություններին կամ այն երկրներին, որոնց հատուկ ծառայություններն օժանդակել են ահաբեկիչներին եւ որո՞նք են Ռուսաստանի «բարեկամ երկրները»: Եթե ԱԴԾ տնօիրենը Մոսկվայի ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանք է ներկայացնում արեւմտյան հատուկ ծառայություններին, իսկ Ուկրաինային համարում «դրա հետ ուղղակի առնչություն ունոցող»-ապա պարզ է, որ «բարեկամ երկրների» շրջանակը շատ զգալիորեն սահմանափակվում է: Մի երկրի՝ Թուրքիայի, հետ Ռուսաստանի հատուկ ծառայությունների համագործակցությունը բացահայտված է, այդ մասին թուրքական մամուլը գրել է:

Ռուսաստանը եւ Տաջիկստանի միջեւ այս պահին համագործակցություն կա՞՝ հայտնի չէ: Թուրքիայում մի քանի տասնյակ անձ ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է: Մոսկվայում ահաբեկչությունից մոտ մեկ ամիս առաջ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները հայտնել էին Բաքվում, Գյանջայում եւ մի քանի շրջաններում «հավատացյալների զանգվածային ձերբակալությունների» մասին: Ահաբեկչության օրը Կիրգիզիայի պատկան մարմինները հայտնեցին Բիշքեկում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով Ադրբեջանի հինգ քաղաքացիների ձերբակալության մասին: Այլ տեղեկություն առայժմ հայտնի չէ:

Տաջիկստանը եւ Կիրգիզիան ՀԱՊԿ անդամ երկրներն են, որտեղ Ռուսաստանը լեգալ –պայմանագրային հիմունքներով ռազմական ներկայություն ունի, ինչը, բնականաբար, նշանակում է հետախուզական եւ հատուկ ծառայությունների ներգրավվածություն: Անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանը եւ Ռուսաստանը հատուկ տեղեկությունների փոխանակման համաձայնագիր են ստորագրել: «Կրոպուս սիթի հոլում» ահաբեկչությունից երկու օր անց Ադրբեջանում երկու անձ է ձերբակալվել՝ Լենքորանի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձի կազմակերպման կասկածանքով: Նրանց միջեւ գաղտնալսված հեռախոսազրույցը տարածվել է, որտեղ ՌԴ Մուրմանսկ քաղաքից Ադրբեջան վերադարձած անձն ասում է, որ պետք է այցելի Լիբանան, հանդիպի «հայկական լոբբիի ներկայացուցիչներին»:

Ընդ որում, այդ տեղեկատվությունը տարածվել է մեկ օրվա ընթացքում Ալիեւ-Պուտին երկրորդ հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում կողմերը հավաստիացրել են, որ «ահաբեկչության դեմ հաամատեղ պայքարում պատրաստակամ են»: Այս քարոզչությունը ծավալվում է Տավուշում հայ-ադրբեջանական «սահմանազատում իրականացնելու» շուրջ չափազանց սրված տեղեկատվական դիմակայության համատեքստում, որ արժանացել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարի ուշադրությանը:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շատ կոշտ է արձագանքել ադրբեջանական մամուլում Հայաստանի դեմ սպառնալիքների վերաբերյալ Կլաարի դիտարկմանը: Փաստացի նա այդ քարոզչությունը «միանգամայն արդարացի» է որակել: Բաքվի մամուլը «Մարտական եղբայրություն» կառույցին վերագրել է Տավուշում «զինված դիմադրություն կազմակերպելու նպատակադրվածություն»: Ըստ ԱԴԾ տնօրենի՝ Մոսկվան «գիտի ահաբեկիչների հովանավորներին, բայց դեռ պետք է բացահայտի նրանց»:

Հոդվաղը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3402709.html

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *