Հայաստան

Պատմական Պահ Է Կողմնորոշվելու Համար

Քանի որ Արցախի հարցը միշտ եղել է հայությանը և ՀՀ-ին հուզող ամենակարևոր հարցը, մենք մտածել ենք, որ պետք չէ զայրացնել Ռուսաստանին, քանի որ Ադրբեջանի կողմից որևէ պատերազմական քայլի դեպքում ռուսական անվտանգությունը կարող է չաշխատել։ Հենց այդպես էլ եղավ, Ադրբեջանը պատերազմ սկսեց, իսկ ռուսական անվտանգությունը չաշխատեց, այժմ Արցախն ընկած է։ Պիտի կարողանանք ճիշտ գնահատել իրադրությունը։

Վիգեն Հովսեփյան

1inTV-ի հյուրն է ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանը։ Զրույցն ընթացել է հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների և Հայաստանի՝ արտաքին դաշտում ունեցած մարտահրավերների թեմայով։
Վիգեն Հովսեփյանն իր խոսքը սկզբում նշեց, որ թեև հիմա ընդհանուր ցուցանիշների համաձայն Ջո Բայդենը փոքր ինչ առավելություն ունի Դոնալդ Թրամփի նկատմամբ, բայց այդ առավելությունն այդքան քիչ է, որ ամեն պահ կարող է փոխվել։ Հիմա ոչ ոք միանշանակ չի կարող ասել, թե ընտրությունները ինչ ընթացք կստանան, ինչպես նաև անհնար է գուշակել, թե ինչ իրավիճակ կգրանցվի օրինակ երկու ամիս հետո։ Այնպես, որ դեռևս վաղ է խոսել թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի մասին։ Անձամբ քաղաքագետի կարծիքով Բայդենը գուցե փոքր ինչ առավելություն ստանա իր տնտեսական քաղաքականության ու ձեռբքերումների շնորհիվ, թեև ձեռքբերումների հետ կողք կողքի ընթանում է նաև Ուկրաինային ցուցաբերված օգնության հետևանքով Նահանգների քաղաքացիների կրած որոշակի դժվարություններ։ Ընդ որում այնպես չէ, որ ամերիկացի ընտրողն առաջնորդվում է աշխարհաքաղաքական իրողություններով, նա առաջւին հերթին ընտրում է անձամբ իրեն ձեռնտու թեկնածուին։ Այո՛, գուցե և որոշ երևույթներ կարող են ինչ ինչ դեր կատարել կողմնորոշման հարցում, բայց առաջնահերթ կարևորություն է ներկայացնում, թե որ թեկնածուն առավել համապատասխան կլինի իր ցանկություններինԼ
Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Վիգեն Հովսեփյանը համաձայնվեց, որ հիմա իսկապես հայ-ամերիկյան հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են գտնվում և որ այդ պահը անհրաժեշտ է լավագույնս հասկանալ ու օգտագործել։ Պատմական լավ պահ է ստեղծվել այդ հարաբերություններից առավելագույն օգուտ քաղելու համար։ Ավանդապես ԱՄՆ-ը Հարավային Կովկասին վերաբերվել է որպես ռուսական ազդեցության գոտու, իսկ հիմա Հայաստանն ամեն կերպ ցույց է տալիս, որ դուրս է գալիս ռուսական գոտուց և Ամերիկան լրջագույն օգնություն պետք է ցույց տա Հայաստանին՝ իհարկե նախ և առաջ իր շահերը հաշվիա առնելով։ հենց դրա մասին է խոսում այն, որ ԱՄՆ-ից Հայաստանից ցուցաբերվող ղօգնությունը կարող է հասնել ընդհուպ մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլարի։
Վիգեն Հովսեփյանը ֆանտաստիկ որակեց այդ թիվը՝ գտնելով, որ այդ գումարը Հայաստանի համար մեծ նշանակություն կունենա՝ միաժամանակ հավելելով, որ տարեկան մեկ մլրդ ԱՄՆ դոլար տրամադրով Նահանգները իրենց սպասելիքները ունեն Հայաստանից։ Նույնկերպ և ապրիլի հինգին Բրյուսելում սպասվող հանդիպումը ունի Հայաստանին օժանդակելու իր դրական կողմերն ու նշանակությունը։ Իհարկե կա նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները անհարկի ու կոպիտ կերպով չլարելու պահը, բայց դա ուրիշ թեմա և քննարկում է։ Մենք ընդհանրապես դեպի արևմուտք, թե դեպի Ռուսաստան հարցում առաջնորդվել ենք «կամ կամի» սկզբունքով։ Մինչդեռ իդեալական առումով պետք է գերակշռեր «և և»-ի քաղաքականությունը։ Քանի որ Արցախի հարցը միշտ եղել է հայությանը և ՀՀ-ին հուզող ամենակարևոր հարցը, մենք մտածել ենք, որ պետք չէ զայրացնել Ռուսաստանին, քանի որ Ադրբեջանի կողմից որևէ պատերազմական քայլի դեպքում ռուսական անվտանգությունը կարող է չաշխատել։ Հենց այդպես էլ եղավ, Ադրբեջանը պատերազմ սկսեց, իսկ ռուսական անվտանգությունը չաշխատեց, այժմ Արցախն ընկած է։ Պիտի կարողանանք ճիշտ գնահատել իրադրությունն ու կողմնորոշվել դեպի արևմուտք։
Խոսելով հայկական Սփյուռքի և մասնավորապես ամերիկյան Սփյուռքի մասին՝ Վիգեն Հովսեփյանը նշեց, որ այնպես չէ, որ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումով հարցը փակված է։ Ընդհանրապես պետք չէ Ցեղասպանության ճանաչման հարցով առաջնորդվել միայն պատմական բարոյագիտական մղումներով։ Օրինակ Իսրայելը մինչև հիմա շարունակում է Հոլոքոստի մասին խոսել ամենուր և ամեն օր։ Թեև աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ չեն ընդունել Հոլոքոստը և գրեթե բոլորն էլ համաձայն են, որ հրեաների հետ նման բան է տեղի ունեցել, դատապարտել են, բայց հրեական քաղաքականությունը թույլ չի տալիս, որ հոլոքոստի թեման թեկուզ և մեկ վայրկյան մոռացության մատնվի։ Հայոց ցեղասպանության ճանաչման թեման ևս պետք է ամենօրյա ռեժիմով շրջանառվի, մինչև որ Թուրքիան ևս ընդունի իր կատարածը ու նաև գործը հասնի փոխհատուցումներին։ Եվ Ցեղասպանության ճանաչմանը զուգահեռ պետք չէ մոռանալ նաև ՀՀ պետական շահերը, այդ թեմաները չպետք է միմյանց հակասեն, այլ պետք է շարունակեն մեկը մյուսին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *