Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցը, որին Էրդողանը սպասում է տարեսկզբից, հետաձգվել է: Մինչ այդ, հնարավոր է, Էրդողանը կհյուրընկալվի Սպիտակ տանը: Իլհամ Ալիեւը Պուտին-Էրդողան բանակցությունների միջնորդություն կստանձնի՞: Ավելի ճիշտ՝ Ռուսաստանի նախագահը դրա կարիքն ունի՞:
Վահրամ Աթանեսյան
Ապրիլի 22-ին «մեկ ազգ՝ երկու պետության» գլուխները՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները, պաշտոնական ուղեւորության են մեկնում. Իլհամ Ալիեւը «հրավիրված է» Մոսկվա, իսկ Ռեջեբ Թայիբ Էրդողանը 2011թ. ի վեր առաջին անգամ ուղեւորվում է Բաղդադ: Այդպես ծրագրվա՞ծ էր, թե՞՝ ոչ, կարելի է միայն ենթադրություններ անել: Էրդողանի Իրաք այցի մասին խոսվում էր անցյալ տարեվերջից: Ըստ երեւույթին, դիվանագիտական խոչընդոտները հաղթահարված են:
Թուրքական մամուլը վստահաբար գրում է, որ կողմերը մի շարք համաձայնագրեր կստորագրեն, ինչպես նաեւ՝ հարաբերություններն ռազմավարական համագործակցության հասցնելու մասին արձանագրություն: Ծրագրվում է Իրաքից Թուրքիա ավտոմայրուղի եւ երկաթուղի կառուցել, ինչպես նաեւ վերագործարկել արդեն տասը տարի պարապուրդի մատնված նավթատարը: Թուրքիայի համար ամենասզկբունքային՝ Քրդական բանվորական կուսակցության դեմ հաամտեղ պայքարի հարցում, կարծես, վերջնական համաձայնություն դեռեւս չկա:
Իրաք Էրդողանի այցից մեկ օր առաջ թուրքական օդուժն սկսել է «ահաբեկչական խմբավորումների հենակայանների» ռմբակոծությունը: Ըստ երեւույթին, դա «վերջնագիր է». Անկարան հասկացնում է, որ «ամեն դեպքում ռազմական գործողություն սկսելու է եւ Բաղդադին ոչինչ չի մնում, քան՝ ընդունել գետնի վրա իրողությունները»: Թուրքիան մտադիր է ռազմագործողություն իրականացնել նաեւ Սիրիայի հյուսիսում: Այստեղ արդեն առանց Մոսկվայի հետ համաձայնության բարդ կլինի:
Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցը, որին Էրդողանը սպասում է տարեսկզբից, հետաձգվել է: Մինչ այդ, հնարավոր է, Էրդողանը կհյուրընկալվի Սպիտակ տանը: Իլհամ Ալիեւը Պուտին-Էրդողան բանակցությունների միջնորդություն կստանձնի՞: Ավելի ճիշտ՝ Ռուսաստանի նախագահը դրա կարիքն ունի՞: Irna գործակալությունը խմբագրական է հրապարակել, որի թերեւս ամենակարեւոր շեշտադրումն այն է, որ Իսրայելի դեմ օդային հարձակումը «բացահայտել է թշնամու հնարավորությունները եւ բավարար տեղեկություն տվել Իրանի եւ Ռուսաստանի հետախոիզությանը»:
Դիվանագիտական վստահելի աղբյուրը Tasnim գործակալությանն ասել է, որ Իրանը Միացյալ Նահանգների հետ «ուղղակի բանակցություններ չի վարում, պատժամիջոցների չեղարկման օրակարգը չի փոխվել, դիվանագիտական շփումները համակարգում է փոխարտգործնախարար Բաղերին»: Ի՞նչ է ակնարկում Թեհրանը, երբ մի կողմից խոսում է Ռուսաստանի հետ հետախուզական համագործակցության, մյուս կողմից՝ Վաշինգտոնի հետ բանակցությունների մասին: Իրանը դիտարկում է սցենար, երբ Մերձավոր Արեւելքում կման ռուս-թուրքական պայմանավորվածությունների դեմ միայնա՞կ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։