Ոչ միայն քաղաքակրթական, ռազմա-քաղաքական առումով էլ Ռուսաստանը եւ Ադրբեջանը հակոտնյա են, բայց Ալիեւը ,,դասավորվել է,, ռուսաստանյան ճամբարում: Ինչու՞ է նա ասում, որ Ռուսաստանը «Կովկասից երբեք չի հեռանալու»:
Վահրամ Աթանեսյան
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Լավատեղյակ ուսումնասիրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքում գրում է, որ Տավուշ-Ղազախ հատվածում «սահմանազատում է իրականացվում» այն գծով, որ հաստատվել է 1920թ. օգոստոսի 10-ի ռուս-հայկական զինադադարի մասին համաձայնագրով, որ ստորագրվել է Թիֆլիսում: Այդ պատերազմում Ռուսաստանը Հայաստանից օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը, որոնց կարգավիճակը որոշվել է 1921թ. մարտի 16-ի «Բարեկամության եւ եղբայրության մասին» Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով:
Այս առթիվ հիշվում է երկու նշանակալի իրադարձություն. 1991թ. մարտի 15-ին Մոսկվա այցելեց Թուրքիայի նախագահ Օզալը: Մեկ ամիս անց Մոսկվան սկսեց «Կոլցո» ռազմագործողությունը: 2011թ. նույն օրը Մոսկվայում էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Կարճ ժամանակ անց Իլհամ Ալիեւը Կազանում հրաժարվեց ստրագրել ԼՂ կարգավորման սկզբունքների մասին փաստաթուղթը, եւ բանակցային գործընթացը մտավ փակուղի:
Հայաստանի առաջին հանրապետության «մահախոսականը գրվել է» 1920թ. օգոստոսին Բաքվում անցկացված՝ Արեւելքի ժողովուրդների համագումարում, որտեղ մենք հռչակվել ենք «միջազգային իմպերիալիզմի գործակալ»: Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովի նախապատրստմանը նվիրված միջոցառմանն Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը կարող է վերածվել Ռուսաստանի եւ Արեւմուտքի գլոբալ առճակատման «թատերաբեմի»:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կուլեբայի գնահատմամբ՝ «օգնության ոչ մի փաթեթե ռուսներին չի կանգնեցնի, անհրաժեշտ է միասնական ճակատ»: Սա մոտալուտ պարտության անոնս չէ՞, որովհետեւ հակառակը՝ որ ՆԱՏՕ-ն պատերազմ հայտարարի Ռուսաստանին, առնվազն միամտություն է:
Ոչ միայն քաղաքակրթական, ռազմա-քաղաքական առումով էլ Ռուսաստանը եւ Ադրբեջանը հակոտնյա են, բայց Ալիեւը ,,դասավորվել է,, ռուսաստանյան ճամբարում: Ինչու՞ է նա ասում, որ Ռուսաստանը «Կովկասից երբեք չի հեռանալու»: Այն դեպքում, երբ ադրբեջանական հանրության բացարձակ մեծամասնությունը դեմ է Ադրբեջանում թեկուզ մեկ ռուս զինվորականի ներկայությանը: Նա Հայաստա՞նն է դիտարկում Կովկասում Ռուսաստանի «ռազմական պոլիգոն»:
Եթե պատմական զուգահեռների անցկացումը գոյության իրավունք ունի, ապա իրավիճակն ընդհանուր գծերով նման է բոլշեւիկյան Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի վերջին փուլին, երբ Արեւմուտքը ձեռնարկեց Դենիկինի բանակի կազմացրումը եւ տարհանումը: Հետեւեց Ադրբեջանի խորհրդայնացումը, Հայաստանի հանրապետության, ապա եւ՝ Վրաստանի անկումը: Ի՞նչ է կատարվում Վրաստանում, ի՞նչ իշխանություն կլինի այնտեղ աշնանը: Այս «մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երբ «միջազգային իմպերիալիզմը» եւ «ռաշաֆաշիզմը» համաձայնության կգան:
Հոդվածը՝ 1in.am կայքից։