Հայաստան

Ադրբեջանը Չափավորել Է Իր Ախորժակը, Մոսկվան Դժգոհ Է

Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը Ադրբեջանը բազմաթիվ անգամներ է խախտել, մինչդեռ այդ համաձայնագիրի տակ ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն էին ստորագրել, այլ նույնիսկ Ռուսաստանը։ Բա ինչո՞ւ Ադրբեջանը խախտեց, եթե հարցը միայն երաշխիքի մեջ է։

Հովսեփ Խուրշուդյան

NK News-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» հկ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցն ընթացել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման աշխատանքների, հասարակության արձագանքի և այլ հարակից թեմաներով։

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այս սահմանազատման աշխատանքները այն տեսքը չունեն, ինչ ներկայացնում են ադրբեջանցիները և ՀՀ ընդդիմադիրները։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում էր մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրանոց տարածություն, բայց չկարողացավ հասնել դրան, որովհետև Հայաստանն էլ իր հերթին իր պահանջներն է դրել՝ Արծվաշենի և այլ մասերով։ Ոչ ոք չի մոռացել, որ ադրբեջանցիները 2020թ․պատերազմից հետո տարբեր հատվածներում առաջ են եկել, որոշ տեղերում մի քանի կմ։ Հայաստանը հիմա Ադրբեջանին է զիջում 2․5 քառ/կմ տարածություն և այնպես չէ, որ ադրբեջանցիները հեշտ և հանգիստ կարողանալու են գալ և անել ինչ ուզում են։ Իրենց ստանալիք 2․5 կիլոմետրը շրջապատված է հայկական տարածքներով ու Ադրբեջանը ևս շահագրգռված է լինելու համաձայնության ու խաղաղության գալ, որովհետև այնտեղ իր բնակիչները պիտի ապրեն։

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը, ով առաջ ասում էր, որ իր ձեռքը կկտրի, բայց չի ստորագրի որևէ պայմանագիր, որով նախատեսում է տարածքների հանձնում, իսկ հիմա հենց ինքն է հանձնում, պայմանավորված է  նրանով, որ Ադրբեջանը առաջ պարտադրում էր ոչ թե 2․5 կմ, այլ մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ տարածք, Սյունիքի միջանցք և այլն, իսկ հիմա ստիպված է համայնվել նրան, ինչ պատրաստ է տալ հայկական կողմը։ Այն հարցին, թե որտե՞ղ է երաշխիքը, որ դրանից հետո պպատերազմ չի լինի, մանավանդ, որ հենց վարչապետ Փաշինյանն է հայտարարել, որ տարածքների վերադարձը խաղաղություն չի երաշխավորում, Խուրշուդյանը պատասխանեց, որ  հարյուր տոկոսանոց երաշխիք չի կարող լինել ոչ մի հարցում։ Ու կարևոր չի, թե ով կստորագրի, ինչ կստորագրի։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը Ադրբեջանը բազմաթիվ անգամներ է խախտել, մինչդեռ այդ համաձայնագիրի տակ ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն էին ստորագրել, այլ նույնիսկ Ռուսաստանը։ Բա ինչո՞ւ Ադրբեջանը խախտեց, եթե հարցը միայն երաշխիքի մեջ է։ Մինչդեռ պետք է հասկական, որ կա իրականություն, որը հնարավոր չէ չընդունել, անկախ նրանից, թե ով ես։ Սահմանազատումը պետք է Հայաստանին։ Պետք է, որ գոնե միջազգային ասպաեզում Հայաստանը պաշտոնական փաստաթուղթ ունենա որևէ հարցով դիմելիս կամ պահանջելիս, քանի սահման գծված չէ, Ադրբեջանի ձեռքում հնարավորություն կա ամեն վայրկյան իրավիճակը տաքացնելու, իսկ սահմանազատումը հենց իրենով հանդիսանում է այն սկզբունքը, որով ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն էլ է համաձայնվում։

Բնականաբար այս ամենից խիստ դժգոհ է Ռուսաստանը։ Շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ են ողջունել Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության կայացման գործընթացները, բացի Ռուսաստանից։ Սա լրիվ հասկանալի է։ Ռուսաստանը երբեք էլ չի ուզի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, որովհետև այդ դեպքում ինքը չի կարողանա միջնորդ լինել։ Ի՞նչ միջնորդ, եթե կոնֆլիկտ չկա, իսկ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ կոնֆլիկտ լինի, որ ինքը անպետք չդառնա տարածաշրջանում։ Ադրբեջանը ևս փորձում է ինչ որ չափով ազատվել ռուսական «միջնորդությունից» և դրա համար էլ հիմա Հայաստանի հետ փորձում է արագորեն համաձայնության գալ ու փակել այս հարցը։

Հովսեփ Խուրշուդյանը նաև խոսեց Հայ Առաքելական Եկեղեցու բռնած դիրքից և դրա ազդեցությունից։ Նա ասաց, որ հասարակական պայքար տանող հոգևորականների մեծամասնությունը ՊԱԿ գործակալներ են և այլասերում են հենց եկեղեցին։ հոգևորականը թող հոգևոր գործերով զբաղվի։ Պետությունն իրականացնում է իր արտաքին քաղաքական գործառույթները, իսկ եկեղեցին անիծում է դրանք։ Դա ի՞նչ է նշանակու։ Այն տպավորությունն է, որ եթե նրանց առաջ կամըտրանք դրվի «կամ պետություն, կամ եկեղեցին» նրանք ընտրելու են եկեղեցին, թքծ թե պետականությունը չ իկործավի, կարևորն իրենց գրպանները լցնելն ու հարստանալան է, ինչպես, որ շատ լավ անում էին Ս․ Սարգսյանի օրոք, երբ հարմարավետորեն  տեղավորվել էին ՀՀԿ-ի ծոցում ու բազմաթիվ մասերում էլ եկղեցին վերածել էին ՀՀԿ գրասենյակների։ Սուպերմարկետրների տեր ու վաճառականները իրավունք չունեն գալ ու ժղովրդին քաղաքականություն խրատել։ Խուրշուդյանի գնահատմամբ, եթե այդ կեղծիքներով ընտրված բիզնեսմենները հոգևորականներ են, ապա ինքն էլ Հռոմի պապն է։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *