Հայաստան

Մամլո Հաղորդագրութուն

Քաղաքական ուժերի առաջնորդներն իրենց հաստատակամ հավատարմությունը հայտնեցին Հայաստանի ժողովրդին՝ նպատակ ունենալով ստեղծել համախոհ քաղաքական և քաղաքացիական ուժերի արդյունավետ շփման համար անհրաժեշտ միջավայր։

«Հանրապետություն» կուսակցություն
«Հանուն Հանրապետության» կուսակցություն,
«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն,
«Քրիստոնյա-Ժողովրդավարակա» կուսակցություն

Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձեւավորեցին
Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ

14 մայիսի 2024թ․, ք․ Երեւան
Տեղի ունեցավ ընդդիմադիր արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսակցության, Եվրոպական կուսակցության եւ Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդների եւ ղեկավար կազմերի ներկայացուցիչների հանդիպում,
Հանդիպման մասնակիցները, հայտնելով իրենց վճռականությունը ջանքեր գործադրելու․

  • Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կայացման եւ եվրոպական ինտեգրման գործում, որը տեսնում են Հայաստանի արեւմտյան քաղաքականության ուժգնացման եւ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Հայաստանի լիիրավ անդամակցության մեջ,
  • Հայաստանի ինքնիաշխանությունը վտանգող Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ պայքարում, որոնք արտահայտվում են երկրի ներքաղաքական կայունությունը խաթարող ներկայիս հրապարակային գործընթացներում,
  • Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման, բարեփոխումների, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, հատկապես դատական եւ իրավապահ համակարգերում վեթինգի իրականացման գործում, որոնք մնում են չլուծված իշխանությունների անհետեւողականության եւ կադրային խնդրահարույց քաղաքականության պատճառով,
  • Ալմա-Աթիի հռչակագրի սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման եւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հաջող ավարտի գործում,
  • Արցախի խնդրի արդար հանգուցալուծման եւ միջազգային իրավական եւ քաղաքական մեխանիզմների գործադրմամբ Արցախի հայության վերադարձի, անվտանգության եւ իրավունքների ապահովման գործում,
    ինչպես նաեւ վերահաստատելով իրենց հավատարմությունը քաղաքացիական ուժերի հետ համատեղ մինչ այժմ արտահայտած իրենց դիրքորոշումներին, որոնք ամրագրվել են, մասնավորապես, 2023թ․ փետրվարի 21-ի հայտարարության (Երեւան), 2023թ․ սեպտեմբերի 30-ի հայտարարության (Երեւան), 2023թ․ նոյեմբերի 13-ի հայտարարության (Բրյուսել), 2024թ․ մարտի 28-ի հայտարարության մեջ (Երեւան), ինչպես նաեւ խորացնելով միմյանց միջեւ համախոհության եւ համագործակցության ավանդույթը՝ որոշեցին ձեւավորել Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակ։
    Հիմնադրելով հարթակը` միջոցառմանը մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներն իրենց հաստատակամ հավատարմությունը հայտնեցին Հայաստանի ժողովրդին՝ նպատակ ունենալով ստեղծել համախոհ քաղաքական և քաղաքացիական ուժերի արդյունավետ շփման համար անհրաժեշտ միջավայր։ Մշտական գործող այս «կլոր սեղանը» կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների առջեւ ծառացած քաղաքական եւ քաղաքացիական խնդիրների եւ մարտահրավերների շուրջ մոտեցումների հետագա մերձեցմանը եւ հնարավորություն կստեղծի խնդիրների առավել լայն շրջանակի վերաբերյալ միասնական դիրքորոշումների ձեւավորման եւ համատեղ գործողությունների իրականացման համար։
    Հանդիպմանը մասնակցած ուժերը միմյանց միջեւ համագործակցության հետագա սերտացման եւ խորացման հնարավորության որեւէ սահմանափակում չեն դնում։
    Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակը բաց է բոլոր համախոհ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի, անհատների միանալու համար։

«Հանրապետություն» կուսակցություն
«Հանուն Հանրապետության» կուսակցություն,
«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն,
«Քրիստոնյա-Ժողովրդավարական» կուսակցություն

English text below

Press Release

Four Opposition Political Parties Form the Democratic Forces’ United Platform

May 14, 2024, Yerevan

The leaders and representatives of the four opposition non-parliamentary parties—the “Republic” Party, the “For the Republic” Party, the European Party, and the Christian-Democratic Party—met.
The participants of the meeting expressed their determination to make efforts.

  • In the making of Armenia’s independence and sovereignty and fulfilling the European integration, which they see in the strengthening of Armenia’s Western policy and Armenia’s full membership in the European Union and NATO,
  • In the fight against the threats coming from Russia, which threaten Armenia’s sovereignty, threats, that are expressed in the current public processes that undermine the internal political stability of the country,
  • The improvement of Armenia’s internal political life, reforms, adequate protection of human rights and fight against corruption, in the implementation of vetting especially in the judicial and law enforcement systems, which remain unresolved due to the inconsistency of the authorities and problematic personnel policies,
  • In the conclusion of the peace treaty with Azerbaijan of based on the principles of the Alma-Ata Declaration, and the successful completion of the demarcation and demarcation process,
  • With the fair resolution of the Artsakh problem and the implementation of international legal and political mechanisms to ensure the return, security, and rights of the Armenians of Artsakh,
    as well as reaffirming their loyalty to their positions expressed so far together with the civil forces, which were fixed, in particular, in the Statement of February 21, 2023 (Yerevan), the Statement of September 30, 2023 (Yerevan), the Statement of November 13, 2023 (Brussels), in the Statement of March 28, 2024 (Yerevan), as well as deepening the tradition of consensus and cooperation among themselves, they decided to form a Platform of the Democratic Forces of Armenia.
    Founding the platform, leaders of political forces, participating in the event, expressed their steadfast commitment to the people of Armenia, aiming to create an environment necessary for the effective communication of like-minded political and civil forces. This permanent “round table” will foster the convergence of approaches to the political and civil problems and challenges facing the Republic of Armenia and its citizens. It will also provide a platform to address various issues related to forming joint positions and implementing joint actions.
    The forces that participated in the meeting did not restrict the possibility of further enlargement and deepening cooperation.
    The platform invites all like-minded political and civil forces and individuals, fostering inclusivity and openness, to join our shared mission.

“Republic” party

“For the Republic” party

European Party of Armenia

Christian-Democratic Party

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *