Հայաստան

Խարդախ Օրեր Ենք Ապրում

Ամենից վատն այն է, որ այժմ օգտագործվում են պատանիները, ուսանողները, չարաշահվում է նրանց հուզական հայրենասիրությունը։ Նրանք դեռևս չափազանց երիտասարդ են իրերին սառը հայացքով նայելու համար, իսկ որոշները օգտվում են դրանից, մսխում են նրանց ավյունն ու էներգիան իրենց կարճաժամկետ պլանների համար։

Հակոբ Մովսես

1in TV-ը հյրունկալել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսին։ Զրույցն ընթացել է վերջին օրերին Երևանում ընթացող բողոքի ցույցերի և Հայաստանի ճակատագրի մասին։
Բանաստեղծի խոսքով՝ ժողովրդավարությունը հզոր ուժ է, հզոր պաշտպանական գործիք, հոյակապ քաղաքական գաղափար, բայց դա չեն կարողանում հասկանալ այն ուժերը, որոն չունեն այդ մտածելակերօը և որոնց համար այդ ամենն ընդամենը հումանիտար պահվածք է և ոչ թե քաղաքական մտածելակերպ։ Մինչդեռ ժողովրդավարությունը, որ գոյություն ունի դեռևս 10-րդ դարից և իր էությամբ բնորոշ է հայ ժողովրդին։ Ընդհանրապես այն ժողովուրդները, որոնք իրենց պատմության ընթացքում պետականություններ են կերտել, արժեք ունեն ստեղծած, ավելի հակված են դեպի ժողովրդավարությունը։ Եվ հայ ժողովուրդն էլ իր էությամբ, պետական մտածողությամբ մոտ է եվրոպական հասարակությանը, նրա հիմնարար արժեքներին։
Հակոբ Մովսեսն ասաց, որ հիմա շատ բարդ ու որոշիչ փուլ է հայ ժողովրդի կյանքում։ Բարդ է հատկապես նրանով, որ մենք երբեք մեր պատմության մեջ այսպիսի խարդախ ժամանակներ չենք ունեցել։ Եղել են բարդ ժամանակներ, եղել են ողբերգական ժամանակներ, բայց դրանք, որքան էլ որ լի են եղել ծանրագույն փորձություններով, իրենք իրենցով պարզ են եղել, տեսանելի ու հասկանալի։ Իսկ հիմա վատ օրեր են, խարդախ ժամանակներ։ Նենգ պահվածք ու քարոզչություն է տիրում։ Եվ ամենից վատն այն է, որ այժմ օգտագործվում են պատանիները, ուսանողները, չարաշահվում է նրանց հուզական հայրենասիրությունը։ Նրանք դեռևս չափազանց երիտասարդ են իրերին սառը հայացքով նայելու համար, իսկ որոշները օգտվում են դրանից, մսխում են նրանց ավյունն ու էներգիան իրենց կարճաժամկետ պլանների համար։
Ամենից ցավալին իհարկե այն է, որ այս իրավիճակում եկեղեցին կանգնեց նրանց կողքին, ովքեր իրենց իշխանության 20 տարիների ընթացքում Հայաստանը վերածեցին մի քրեաօլիգարխիկ համակարգի։ Հակոբ Մովսեսն ասաց, որ այդ ամենը շատ վշտացնող երևույթ է, հատկապես, որ խոսքը վերաբերում է մի այնպիսի փառավոր երևույթի, ինչպիսի հայ եկեղեցին է։ Բայց մենք պետք է կարողանանք նայել իրականության աչքերին։ Եկեղեցին անկախությունից հետո մերձեցել է իշխող վերնախավի հետ և նաև կոռումպացվել, ապրել է նրանց հետ ու շատ վատ գծեր և սովորույթներ ընդօրինակել։
Բանաստեղծը համաձայնվեց այ ն կարծիքի հետ, որ Հայաստանում ներկայումս կատարվողը չի կարող դրսից պատվիրված չլինել, քանի որ բազմաթիվ ուժեր կան, որոնք աշխատում են ընդդեմ հՀայաստանի Հանրապետության, բայց մենք, նույնիսկ այս իրավիճակում չպետք է իրար վախեցնենք դրանով։ Մենք պետք է շարունակենք ապրել հանուն այսօրվա ամենամեծ արժեքի՝ Հայաստանի Հանրապետութան։ Մեր պետությունը այն միաժ ուժն է, որը ճանաչում են բոլորը, որի հետ են հաշվի նստում, որը պաշտպանում է մեզ։
Հակոբ Մովսեսը նաև ասաց, որ այո՛, մենք պետք է լավ հարաբերություններ պահպանենք ռուսների հետ, բայց նաև պետք է կարողանանք հստակեցնել հարաբերությունները թուրքերի և մյուսների հետ։ Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են կատարվում՝ աշխարհաքաղաքական վերադասավորումներ։ Ռուսաստանը ևս մեծ պատրաստություններր մեջ է ու մենք պիտի հասկանանք, որ ռուսներն ունեն իրենց շահերը ու եթե այդ շահերը պահանջում են զոհել Հայաստանը, ապա ռուսները ոչ մի վայրկյան չեզ հապաղի դա անել։ բայց մենք նաև պիտի կարողանանք այնպես գործել, որ ռուսների ձեռքում մանրադրամ չդառնալ, որով նա ուրիշներին վճարում է կեղտոտ ծառայությունների համար։

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *