Հայկական կողմն առաջարկել է Ռուսաստանին, որ Զվարթնոց օդանավակայանում, ինչպես նաև ՀՀ տարածքում գտնվող 17 հենակետերը, որոնք տեղակայվել էին պայմանավորվածությունների հիմքով, դուրս բերվեն Հայաստանից, ինչը և կատարվում է։
Արմեն Գրիգորյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Զրույցն ընթացել է Հայաստան-Ադրբեջան սահմազատման աշխատանքների և դրանց վերաբերող լուրերին։
ԱԽ քարտուղարն իր խոսքում նշել է, որ այդ սահմանազատման աշխատանքները կատարվում են հիմք ընդունելով Ալմա Աթայի հռչակագիրը և 1976թ․ խորհրդային քարտեզները։ Քարտեզի ադմինստրատիվ սահմանները դառնում են պետական սահման և այն ինչ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, մնում է Հայաստանին և ոչ մի սանտիմետր չի զիջվում Ադրբեջանին։ Գալով նրան, որ այս պահին կան հատվածներ, որ պիտի փոխանցվեն Ադրբեջանին, քանի որ ըստ քարտեզի դա մտնում է նրա կազմի մեջ՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ Ոսկեպարում, Բաղանիսում խնդիրներ չկան, որոշ բարդություններ կան Կիրանցի հետ կապված, ավելի կոնկրետ՝ չորս շինություն, որ հիմա հայկական կողմում են, բայց պիտի փոխանցվեն Ադրբեջանին։ Դրանցից մեկը տուն է, մյուսը՝ վագոն-վաճառասրահ, որը հիմա չի աշխատում։ Այդ չորս կառույցների մասով կառավարությունը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի դա բացասաբար չազդի սեփականատերերի վրա։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը հող է հանձնում Ադրբեջանին։ Մի բան է վերահսկելը, մեկ այլ բան է օրինական հիմքով տիրապետելը։ Եվ պետք է հասկանալ, որ այդ քարտեզների հիման վրա կատարված սահմանազատման գործընթացում նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այն հատվածները, որոնք պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, կվերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը։
Արմեն Գրիգորյանն ասաց, որ սահմանազատման աշխատանքները մեկ օրում արվող չեն, դա պարզապես հնարավոր չէ, ընդ որում դա բավական բարդ և երկարատև գործընթաց է և անհնար է, որ որևէ խնդիր չծագի։ Խնդիրների առաջացումը բնականոն երևույթ է, բայց կարևոր է նաև այն, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է լուծել առաջացած ցանկացած խնդիր։
ԱԽ քարտուղարը, մեկնաբանելով այն լուրերը, որ Հայաստանին վերադարձվող 25 հեկտար տարածությունը սուտ է, ասաց, որ այդ հատվածում կատարված սահմանազատման հետևանքով Հայաստանը հնարավորություն է ստացել օգտագործելու 25 հեկտար հողատարածք, որը անհնար էր շփման գծի առկայության ժամանակ։ Հիմա, երբ զինված ուժերի փոխարեն այնտեղ ծառայություն են իրականացնելու սահմանապահ զորքերը, այդ 25 հեկտարը նորից դառնում է լիովին վերահսկվող ու կիրառման համար պիտանի։
Ինչ վերաբերում է, նրան, որ ընդդիմադիրները հայտարարում են, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է, քանի որ Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, Արմեն Գրիգորյանն ասաց, որ այդ հռչակագրի համաձայն հետխորհրդային 12 պետություններ փոխադարձաբար ճանաչում են միմյանց սահմանները, ամեն ինչ օրինական հիմքերի վրա է կառուցված։ Իսկ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ողջ ԽՍՀՄ գոյության ընթացքում միայն երկու անգամ է օրինական վարչատարածքային փոփոխություններ արվել, դրանցից մեկը 1929 և 1984-88թթ․ գործընթանցերն են, ապա այս դեպքում կա մի իրավիճակ, որ 1984-88թթ․ գործընթացները մինչև վերջ չեն կատարվել, չեն ամբողջացվել ուստի և չեն կարող հանդիսանալ սահմանազատման հիմք, իսկ 1976թ․ քարտեզը, որով և սահմանազատումն իրականացվում է, հիմնվում է 1969, ապա և 1929թ․ քարտեզների վրա։
Արմեն Գրիգորյանը նաև խոսեց Հայաստան-Ռուսաստան բանակցությունների ու դրանց հետևանքով ռուսական 17 հենակետերի դուրս բերման մասին։ Հայկական կողմն առաջարկել է Ռուսաստանին, որ Զվարթնոց օդանավակայանում, ինչպես նաև ՀՀ տարածքում գտնվող 17 հենակետերը, որոնք տեղակայվել էին պայմանավորվածությունների հիմքով, դուրս բերվեն Հայաստանից, ինչը և կատարվում է։ Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններին դեռևս շարունակում են մնալ ռուսական զորքեր, ապա դրանք միջպետական պայմանագրային հիմքեր ունեն, Հայաստանն այս մասին որևէ բանակցություն չի վարել Ռուսաստանի հետ։ ԱԽ քարտուղարն ասաց նաև, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն կարող և չպետք է վերածվեն տարածաշրջանային խնդիրներ բարձրացնելու միջոցի, ուստի և անհասկանալի է ռուսների այն պահվածքը, երբ նրանք հայտարարում են, որ ԵՄ դիտորդների առկայությունը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի երկրների վրա։
Մանրամասները՝
https://www.youtube.com/watch?v=Wj3XhKOoG1U