Հայաստան

Այս շարժումը Քի Վեսթի Շարունակությունն Է

Ռուսները, որ մեզ մեղադրում են Արցախի թեման Պրահայում փակելու մեջ, կարծես թե մոռացել են, որ հենց Վլադիմիր Պուտինն էր  Պուտինն էր հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է, մոռանում են, որ Շոյգուն ասաց, որ իրենք ադրբեջանցիների հետ փայլուն գործողություն են իրականացրել։ Իսկ ի՞նչ արեց ընդդիմությունը։ Արայիկ Հարությունյանին փոխարինեցին Սամվել Շահրամանյանով, որից 9 օր հետո Արցախն ընկավ։ Դա էր նրանց «ձեռքբերումը»։



Արամ Սարգսյան

1in TV-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են այս օրերին Երևանում ընթացող բողոքի շարժումը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող քաղաքական դեպքերն ու դրանց ազդեցությունը ՀՀ վրա։
Արամ Սարգսյանը, խոսելով բողոքի շարժման մասին, ասաց, որ դա ոչ մի լավ բան չի տալու Հայաստանին և մեծ վտանգներ է պարունակում իր մեջ։ Ի՞նչ է ուզում շարժումն ու որն է նրա նպատակը։ Նախ սկսեցին խոսել Կիրանցից, իսկ հետո եկան Երևան ու իշխանափոխություն պահանջեցին։ Ովքե՞ր են նրանցից բացի իշխանափոխություն պահանջում՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Ինչպե՞ս են նրանք պատրաստվում լուծել սահմանազատման հարցերը։ Պարզ է, որ բերելու են ռուսական ուղեկալներ շարեն սահմանին, տան Մեղրիի միջանցքը։ Այդպես են ուզում Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Ինչպե՞ս են շարունակելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Ասում են, որ արտաքին վեկտորի փոփոխություն չպիտի լինի, այլ շարունակելու են Ռուսաստանի հետ խորացնել հարաբերությունները։ Իսկ նման բան ուզում են նախկիններ, ռուսներն ու ադրբեջանցիները, որովհետև նրանց պետք է, որ Հայաստանը չգնա արևմուտք, միշտ մնա ինքնուրույնությունից զուրկ մի երկիր, որի փոխարեն ամեն ինչ կորոշեն ռուսները, բայց նրանք չեն հաջողելու, ոչնչի չեն հասնելու, որովհետև մարդիկ նրանց կողքը չեն կանգնում։ Շարժումը չունի հանրային լայն աջակցություն, որովհետև մարդիկ շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվել ու կատարվում, թե ով իրեն ինչպես է պահել։ Ի՞նչ իմաստ ունի ռուսների հետ ինչ որ հարաբերություններ խորացնելու, եթե ռուսներն են տարածաշրջանում ադրբեջանցիների հետ ձեռք-ձեքռի տված աշխատում։ Ռուսները, որ մեզ մեղադրում են Արցախի թեման Պրահայում փակելու մեջ, կարծես թե մոռացել են, որ հենց Վլադիմիր Պուտինն էր հայտարարում, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ինքն է առաջարկել ու հեղինակել, մոռանում են, որ մինչև նոյեմբերի 9-ը հենց Պուտինն է մի քանի անգամ հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, մոռանում են, որ Շոյգուն ասաց, որ իրենք ադրբեջանցիների հետ փայլուն գործողություն են իրականացրել, մոռանում են, որ Արցախում ռուսական զորքերի հրամանատարը շնորհակալություն հայտնեց ադրբեջանական կողմին։ Ու այսքանից հետո հավատալ, որ ռուսները պիտի օգնեն․․․Իսկ ի՞նչ արեց ընդդիմությունը։ Արայիկ Հարությունյանին փոխարինեցին Սամվել Շահրամանյանով, որից 9 օր հետո Արցախն ընկավ։ Դա էր նրանց «ձեռքբերումը»։ Այդպես էլ չհասկացան, որ դեմքերի փոփոխությունը կարևոր չէ, եթե եգործունեությունը նորից հինն է ու հին ձևի։ Իսկ այն ինչ հիմա պահանջում է ու ցանկանում է անել «սրբազան պայքարը», նույնն է ինչ որ Քոչարյանն ուզում էր անել 90-ականներին։ ԹԵման նույնն է՝ հանձնել Մեղրիի միջանցքը։ Արամ Սարգսյանը պատմեց, որ մի անգամ Ռոբերտ Քոչարյանն իրեն ասել էր, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրին փոխանակելու մտքի հետ ու նաև իրբև թե Կարեն Դեմիրճյանին այն ժամանակ հարցրել էր, թե ինչպե՞ս են իրենց ժամանակ արել, որ Սյունիքը չդատարկվի, իսկ Դեմիրճյանն էլ իբրև թե ասել է, որ ինչ էլ անեն՝ Սյունիքը դատարկվում է, այնտեղ մնում են միայն ծերունիներ։ Մեղրիի փոխանակման պլանի մասին իրեն՝ Արամ Սարգսյանին Քոչարյանն ասել է որպես պետական գաղտնիք, իսկ ինքը դրա մասին խոսել է միայն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, ով այդ մասին կարճ ասել է, որ դա լինելու բան չէ։ Իսկ ավելի ուշ, իր ձեռքում է հայտնվել Վազգեն Սարգսյանի մի գիրք, որտեղ կար Վ․ Սարգսյանի ձեռագրով գրված մի փաստաթուղթ, որում Վ․ Սարգսյանը նշում էր, որ «Արարատը, Մեղրին․․․մեր խելքի բանը չէ, ես դա չեմ ընդունում, պապին էլ համաձայն չէ»։ Պապի ասելով նկատի ուներ Կարեն Դեմիրճյանին։ Արամ Սարգսյանն ավելացրեց, որ Քի Վեսթը մերժեց ոչ թե Քոչարյանը, այլ Հեյդար Ալիևը, ով դրա դիմաց ստացավ իր նավթագազային ճամփուղիները և էլի ուրիշ հսկայական առավելություններ։ Քոչարյանն առանց Ռուսաստանի հրահանգի, չէր կարող նման բան առաջարկել, իսկ հիմա այն ինչ կատարվում է, հենց Քի Վեսթի շարունակությունն է, պարզապես որոշ դեմքեր փոխվել են։ Այն ժամանակ էլ իրեն արտասահմանցի իր գործընկերներից մեկը հարցրել էր, թե հայ ժողովուրդն ինչ կարծիք ունի դրա մասին ու երբ իմացել էր, որ ժողովուրդը տեղյակ չէ, զարմացած հարցրել էր, թե իսկ ինչպե՞ս են հայերը պատարստվում նման հարց լուծել՝ առանց ժողովրդին տեղյակ պահելու։
Արամ Սարգսյանն ավելացրեց, որ այս շարժումը քաղաքակրթական ընտրություն է նաև։ Մարդիկ ամեն ինչ շատ լավ են հասկանում ու տեսնում։ Տեսնում են, որ եվրոպացի դիտորդները որտեղ որ կանգնած են, այնտեղ խաղաղ է։ Այսինքն հասկանում են, որ դիավանագիտությունը ևս մեծ զենք չէ, իսկ Հայաստանի անվտանգությունն ավելի երաշխավորված կլինի ԵՄ կազմում։ Վատ է այն, որ մենք որպես ժողովուրդ, դանդաղաշարժ ենք ու նույնիսկ վարչապետի մակարդակով հայտարարում ենք, որ երազանք է այս տարի ԵՄ մտնելը։ Բայց ինչո՞ւ է երազանք։ Ինչո՞ւ ավելի կոնկրետ քայլեր չեն արվում այդ ուղղությամբ։
Արամ Սարգսյանի խոսքով, եթե հանրաքվե անցկացվի, մինչ այդ ժողովրդին մանրամասն բացատրվի, թե ինչն ինչոց է, մարդկանց 70 տոկոսը կքվեարկի կողմ ԵՄ անդամության հետևից գնալուն։ Մարդիկ ձգտում են դեպի Եվրոպա, դեպի եվրոպական կրթություն, եվրոպական հագուստ, եվրոպական ուտելիք, տոխնոլոգիա։ ԹԵկուզ Վրաստանի օրինակով կարող ենք տեսնել, որ եվրոպական տեխնոլոգիաների շնորհիվ վրացական սովորական գինին շատ ավելի թանկ արժե, քան հայկական տասը տարեկան կոնյակը, ինչ աբսուրդ է։
Արամ Սարգսյանը նաև խոսեց օրերս տեղի ունեցած ավիավթարից, իր ցավակցությունները հայտնեց զոհերի ընտանիքներին։ Նշեց, որ Իրանում իշխանությունն ամբողջապես պատկանում է Այաթոլլահ Խոմեյնիին, իսկ նախագահի պաշտոնը մոտավորապես նույնն է, ինչ կիսանախագահական պետությունում՝ վարչապետը, այսինքն քաղաքական պաշտոն չէ։ Իհարկե այնպես, չէ, որ ընդհանրապես քաշ չունի, բայց ամեն դեպքում Իրանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի սպասվում։
Արամ Սարգսյանը խոսեց նաև լոգիստիկայից, մասնավորապես նշելով, որ Եվրոպայի համար Ադրբեջանը պլան Ա-ն էր, իսկ Իրանը՝ պլան Բ-ը։ Բայց քանի որ Ադրբեջանն ինքն իր կամքով ռուսանում է, ամբողջովին ռուսական նավի մեջ է հայտնվում, Եվրոպան կարող է օգտագործել իր պլան Բ-ը։ Ամեն դեպքում Հայաստանը շարունակում է մնալ Ասիա-Եվրոպա ճանապարհի կարևոր մի հատված, չի կարելի ձեռքից բաց թողնել նման հսկայական հնարավորությունները։ Կատարն ու Իրանը միասին ունեն այնքան նավթ, որքան որ Ռուսաստանը և Եվրոպան ուրախությամբ կազատվի ռուսական էներգետիկ ճնշումից։ Եվրոպան ցանկանում է խաղաղություն, որպեսզի մեծ ներդրումներ կատարի այստեղ, իսկ Ռուսաստանը, ով առաջարկելու ոչինչ չունի, մնալու միակ միջոցը դիտում է պատերազմը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝
https://www.youtube.com/live/bZ3rBNX_iNQ

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *