Հայաստան

Հավասարակշռություն Է Պետք

Գաղտնիքը» սակայն այն էր թերեւս, որ Ադրբեջանի սահմանապահ զորքը իր սպառազինության մակարդակով շատ քիչ է զիջում ցամաքային զինուժին: Ըստ էության, սահմանապահ ստորաբաժաննումները հագեցած են այնպես, որ դրանք կարող են լիովին համարվել ընդուպ մարտական ստորաբաժանումներ:

Հակոբ Բադալյան

ԱԱԾ հայտարարությունը. Երեւանը կապահովի՞ բալանսը

Հայաստանի ԱԱԾ հայտարարություն է տարածել, որ մայիսի 23-ից սկսած, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի՝ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը ստանձնում է Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը: Միաժամանակ, հայտնում են, որ Կիրանց բնակավայրի 5,6 կմ հատվածում մինչեւ հուլիսի 24-ը կիրականացվի անցումային ռեժիմով պահպանություն: Ըստ էության դա նշանակում է, որ պահպանությունը կիրականացնեն թե սահմանապահները, թե զինուժը, իսկ հուլիսի 24-ից՝ միայն սահմանապահները: ԱԱԾ հայտնում է, որ ադրբեջանական կողմից էլ պահպանությունը ստանձնում է սահմանապահ ծառայությունը:

Ըստ էության, այդպիսով ամբողջանում է ապրիլի 19-ի պայմանավորվածությունը, որի գնահատականները կրկնելու կարիք այս պահին թերեւս չկա, քանի որ դրանք շատ հայտնի են՝ թե Հայաստանի իշխանության կատարմամբ, թե Հայաստանի ընդդիմության կատարմամբ, թե Ադրբեջանի կատարմամբ: Դրան անդրադառնալու առիթներ եղել են ու դեռ կլինեն: Տվյալ պարագայում էական է մի հանգամանք, որը հայտնի է շատ վաղուց: Բանն այն է, որ Ադրբեջանը դեռեւս տարիներ առաջ, նույնիսկ 2018-ից առաջ է հայտարարել, որ Տավուշի մարզում սահմանին տեղակայում է սահմանապահ զորքեր՝ զինուժի փոխարեն: Բաքվի այդ որոշումն այն ժամանակ Հայաստանում արժանացավ ուշադրության, այն առումով, թե ինչու՞ է Ադրբեջանը գնում այյդպիսի քայլի:

Առաջին հայացքից, դա այսպես ասած խաղաղարար քայլ էր, այն դեպքում, երբ Ադրբեջանն այն ժամանակ վարում էր լրիվ հակառակ քաղաքականություն եւ շեշտը դրել էր ռազմական գործիքակազմի վրա: Հետեւաբար հարց էր առաջանում, ինչու՞ է Ադրբեջանը հայտարարում, որ Տավուշի հատվածում զինուժը փոխարինում է սահմանապահներով: «Գաղտնիքը» սակայն այն էր թերեւս, որ Ադրբեջանի սահմանապահ զորքը իր սպառազինության մակարդակով շատ քիչ է զիջում ցամաքային զինուժին: Ըստ էության, սահմանապահ ստորաբաժաննումները հագեցած են այնպես, որ դրանք կարող են լիովին ամարվել ընդուպ մարտական ստորաբաժանումներ:

Տարիներ առաջ Բաքվի որոշումը այդ իմաստով այլ բան չէր, քան մի կողմից այսպես ասած դիվանագիտական քող՝ իր ռազմատենչ քաղաքականության համար, իսկ մյուս կողմից պատերազմի պատրաստվելու շրջանակում ուժերի վերադասավորում: Ի դեպ, Ադրբեջանը ըստ էության սահմանապահ ուղեկալի անվան տակ գործնականում ռազմական հենակետ է կառուցում նաեւ Վրաստանի հետ սահմանի այն հատվածում, որը վիճահարույց է եւ պարբերաբար դառնում է աղմկոտ իրավիճակի պատճառ՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի հատվածը: Երբ այսօր դեմ առ դեմ կանգնում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունները, ըստ էության հարկ է արձանագրել, որ Ադրբեջանի պարագայում սահմանապահ ծառայությունը ըստ էության մարտական ստորաբաժանում է, հետեւաբար հարց է առաջանում, արդյո՞ք Հայաստանին հաջողվելու է ապահովել այդ իմաստով անհրաժեշտ հավասարակշռություն: Այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանն ինքն էլ խոստովանում է, որ սահմանի արձանագրումը դեռ անվտանգության համոզիչ երաշխիք չէ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *