Հայաստան

ՌԴ Էմիսարներն Ու Գործակալները Հայաստանի Դեմ

Ռուսները կվնասեն, ինչքան կարողանան և դրա համար էլ Հայաստանի միակ ճանապարհը Արևմուտքն է, որովհետև նաև Արևմուտքն է այսօր մեր անվտանգությունը ապահովում, բայց մենք իհարկե պետք է ոչ մի վայրկյան չթուլացնենք բանակի զարգացման մեր ճիգերը։

Հովսեփ Խուրշուդյան


Civic News-ի հարցերին է պատասխանել «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։
Հովսեփ Խուրշուդյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Ռուսաստանն իր գործողություններով տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի հանդեպ ու շատ դեպքերում դրա համար օգտագործում է երկքաղաքացիներին, ինչպես օրինակ նախկին ՊՆ Արշակ Կարապետյանին, ով էլ ապատեղեկատվություն էր տարածել, թե Հայաստանում երեխաները չգիտեն, թե իրենք ինչ սեռ ունեն ու դպրոցում նրանց սովորեցնում են, ասաց, որ զարմանալի է, որ Արշակ Կարապետյանը նման անհեթեթությամբ է զբաղված ու այնպիսի անիմաստ ապատեղեկատվություններ է տարածում, որ նույնիսկ Հայաստանի ընդդիմությունը դրանք չի կիրառում։ Անձամբ Արշակ Կարապետյանին խորհուրդ տվեց չմտնել դպրոց ու օրինակ իներորդ, տասներորդ դասարանի տղաների հարցնել, թե նրանք գիտե՞ն, որ սեռին են պատկանում, որովհետև դա կարող է շատ ծանր նստել նրա վրա։ Իրականում հասկանալի է, որ Ռուսաստանն այս կերպ փորձում է հայերին համոզել, որ եթե Հայաստանը ընտրի եվրոպական կողմնորոշում, ապա ընտրելու է այլասերվածություն և այլանդակություն, վաղը կարող է հայտարարեն, որ ԵՄ ինտեգրման դեպքում բոլորը փոխելու են իրենց սեռական կողմնորոշումը։ Սա մաքուր ռուսական ձեռագիր է՝ ատելություն տարածող ջրերը պղտորող։ Բայց Արշակ Կարապետյանն ու Ռուսաստանը թող իզուր հույեր չփայփայեն։ Հայաստանը շարունակելու է իր եվրոպական ընթացքը, բայց միաժամանակ հայերը չեն մտնելու մեկը մյուսի անձնական կյանքի մեջ, փոխարենը զարգանալու և ամրանալու է ժողովրդավարությունը; Ռազմական առումով էլ Հայաստանն ընտրել է իր ճանապարհը՝ ՆԱՏՕ ստանդարտը, որը մեզ թույլ է տալու ամուր և զարգացած բանակ ունենալու։
Ռուսական տեղեկատվական պատերազմի գործիքներից մեկն էլ անընդհատ իր վարձկան լրագրողների միջոցով լուրեր տարածելն է, թե Հայաստանը ցանկանում է երկրորդ ճակատ բացել իրենց դեմ Ուկրաինայի նման՝ ասես ցանկանալով ասել, որ հայերը ևս կարող է կրկնեն Ուկրաինայի ճակատագիրը, եթե շարունակեն համագործակցել Արևմուտքի հետ։ Եթե հայերը դառնան հակառուսական բազա՝ պատասխան կտան դրա համար։ Ահա սա է նրանց սպառնալիքը։ Բայց ռուսները երբեք էլ հատուկ պատճառ չեն փնտրել հայերին վնասելու համար, երբ կարողացել՝ արել են։ Պարզապես ուժները չի հերիքում, օրինակ անցյալ տարի դեկտեմբերի 10-ին փակեցին Լարսը, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ դուրս կգան ԵԱՏՄ-ից, ռուսները իսկույն բացեցին Լարսը, որովհետև դա իրենց էլ է վնաս։ Ռուսները կվնասեն, ինչքան կարողանան և դրա համար էլ Հայաստանի միակ ճանապարհը Արևմուտքն է, որովհետև նաև Արևմուտքն է այսօր մեր անվտանգությունը ապահովում, բայց մենք իհարկե պետք է ոչ մի վայրկյան չթուլացնենք բանակի զարգացման մեր ճիգերը։
Հովսեփ Խուրշուդյանը նաև ասաց, որ այսօր շատ կարևոր է երեք երևույթ՝ Վրաստանը, ռուս-ուկրաինական պատերազմը, ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Վրաստանի պարագան կարևոր է այնքանով, որ եթե վրացական իշխանությունները որոշեն խզել կապերը Եվրոպայի հետ, անհնազանդության ակցիաները ուժով ճնշեն, ապա Արևմուտքը երես կդարձնի նրանցից, ինչը մեզ համար շատ վտանգավոր է, որովհետև ռուսները ավելի մեծ տարածք և ազատություն են ստանալու տարածաշրջանում գործելու համար, միաժամանակ թուլանալու է նաև եվրոպական ազդեցություննն այստեղ։ Ռուս-ուկրաինական պատերազմում եթե ռուսները հաջողության հասնեն, դա մեզ համար շատ վատ հետևանքներ է ունենալու, իսկ ԱՄՆ նախագահի ընտրություններն էլ աշխարհակարգ փոխող երևույթ են։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *