Հայաստան

Պատերազմը Չի Դադարել․ Հայաստանը Պետք Է Լարի Ուժերը

Ադրբեջանին պետք է հասկացնել, որ Հայաստանի հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել, պետք է բացատրել, որ Հայաստանն էլ իր հերթին կարող է չստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, եթե Ադրբեջանը շարունակի իր գաղութային քաղաքականությունը։

Գուրգեն Սիմոնյան

1inTV-ը զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանի նոր պահանջները և ՀՀ անելիքներն այս առումով։

Գուրգեն  Սիմոնյանը նշեց, որ բոլորովին զարմացած չէ, որ Ադրբեջանը նորանոր պահանջներ է առաջ քաշում։ Անձամբ ինքը դեռևս ամիսներ առաջ բազմաթիվ անգամներ նշել է, որ խաաղաղություն հենց այնպես չի գալու ու պետք չէ հավատալ այն բանին, որ Ադրբեջանը բարի կամք կցուցաբերի ու ազնվորեն խաղաղություն կկնքի։ Ադրբեջանը պահանջում է, որ ՀՀ-ը սահմանադրություն փոխի, իսկ ՀՀ ԱԳՆ-ը տալիս է կիսածամծմած մի պատասխան, որին հակաճառում է Ալիևը ու նոր պահանջներ առաջադրում։ Իրեն մի ժամանակ մեղադրում էին վատատես լինելու ու խաղաղության օրակարգին չհավատալու համար։ Ո՞ւր է այդ խաղաղությունը։ 

Գուրգեն Սիմոնյանը նշեց, որ խաղաղության համար երկու կողմ է անհրաժեշտ, իսկ պատերազմի համար մեկն էլ բավական է։ Այսօր Ադրբեջանը խոսում է ընդամենը տասը տոկոս այն մասին, թե ինչ է ցանկանում անել մեզ հետ։ Հայաստան-Ադրբեջան պայքարը գոյութենական է, ոչ թե քաղաքական, իսկ ՀՀ իշխանությունները չեն հասկանում։ Նրանք փակել են աչքերը և ցանկանում են տեսնել այն ինչ չկա։ Եթե հանկարծ իշխանությունը փորձի տուրք տալ Ադրբեջանի պահանջներին ու սահմանադրական փոփոխություններ ձեռնարկի, ապա նրանց պետք է կանգնեցնել, իմփիչմենթի գործողություն ձեռնարկել։ Համաձայնվել Ադրբեջանի պահանջներին, նշանակում է կոտրել Հայաստանի ողնաշարը։ Իշխանությունները հիմա երկու ելք ունեն․ նրանք կամ իրենց մեջ կամք կգտնեն, շատ արագ ոլորտի փորձագետներով կլցնեն համակարգը և կպայքարեն Ադրբեջանի սանձարձակության դեմ, կամ պիտի հեռանան։ Սա արդեն վերջն է ու իշխանությունները ուզեն թե չուզեն, պիտի հասկանան այդ ամենը։ Այսպես շարունակվեց Հայաստանի Հանրապետությունը կգնա դեպի կործանում։

Գուրգեն Սիմոնյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու առաջարկը նշանակում է ուրանալ Արցախի հայերի իրավունքները, նշանակում է քար դնել Արցախի հարցի վրա բոլոր առումներով։ Ադրբեջանը դեռևս հնարավորություն չունի, նրան թույլ չեն տալիս, որ իր ցանկությունները իրականացնի, բայց Ադրբեջանի գործողությունները հստակ գնահատականի պետք է արժանանան։ Ոչ թե ԱԳՆ-ը պետք է կիսատ պռատ հայտարարություններ անի, այլ Փաշինյանը պետք է պատասխանի Ալիևին։ Պետք է ասի, որ մենք անկեղծորեն խաղաղություն ենք ցանկանում, բայց այդ օրակարգի մեջ պետք չէ ու չպիտի մտնեն դրանից դուրս գտնող հարցեր ու մենք այդ դեպքում միայն կկարողանանք պայմանագիր կնքել։ Ահա թե ինչ պիտի պիտի ասի Փաշինյանը Ալիևին, որովհետև մենք նույնիսկ թղթով այդ խաղաղությունը չունենք։ բայց այդ թրթռացող ու չնշմարվող խաղաղությանը զոհ են գնում ՀՀ շահերը։ Թուրքիայի աջակցությամբ ցեղասպան Ադրբեջանը փորձում է հայերի հետ հաշիվներն ընդհանրապես փակել՝ վերացնել Հայաստանի Հանրապետությունը։ Առանց պետության հարյուր տարի հետո աշխարհում հայ չես գտնի։ Ադրբեջանին պետք է հասկացնել, որ Հայաստանի հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել, պետք է բացատրել, որ Հայաստանն էլ իր հերթին կարող է չստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, եթե Ադրբեջանը շարունակի իր գաղութային քաղաքականությունը։ Մենք բազմաթիվ մեծ ռեսուրսներ ունենք, մեծ հնարավորություններ։ Հայաստանը պետք է հստակ ասի, որ Ալիև՛ խաղաղությունը քեզ էլ պետք ու մենք էլ կարող ենք այն չստորագրել։ բայց մենք դրա համար պետք է նորմալ աշխատող փորձագետների խումբ ունենանք, կարողաննաք ռազմավարական ստրատեգիա իրականացնել։

Գուրգեն Սիմոնյանը նշեց, որ պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի մեջ չի վերջացել, այն ընթանում է նաև հիմա ու Հայաստանը պետք է պատրաստվի շարունակելու այն պատերազմը, որն Ադրբեջանը չի ցանկանում դադարեցնել։ Ադրբեջանը իր ախորժակը կչափավորի, եթե Հայաստանը ցույց տա, որ ունի ասենք 700 հազարանոց պատերազմին պատրաստ մարդ։

Գուրգեն Սիմոնյանը նաև անդրադարձավ այն բանին, որ իշխանությունները փոխանակ օգտագործելու 2018-ին ունեցած հսկայական ազդեցությունը, միավորելու սփյուռքն ու հաշտության օրակարգ ստեղծելու, կուսակցականացրեց հեղափոխությունն ու փչացրեց այն՝ համակարգը լցնելով ոչ պրոֆեսիոնալ մարդկանցով, ովքեր ոչ կոմպետենտ են իրենց վստահված աշխատանքներն իրականացնելու համար։

Գուրգեն Սիմոնյանը խոսեց նաև ԵՄ-ին անդամակցության համար ՀՀ կողմից վարվող շատ թերի քաղաքականության, անպատրաստվածության մասին։ ՀՀ արքատին քաղաքականության անպատրաստ իրավիճակը թույլ չի տալիս ոչ ԵՄ մտնել, ոչ էլ տարածաշրջանային նորմալ քաղաքականություն վարել։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *