Հայաստան

ԵՄ-ը Նպաստում Է Հայաստանի Հզորացմանը

Այսօր Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները բավական բարձր մակարդակում են գտնվում և դրանց արդյունքը մենք տեսնում ենք ուղղակիորեն։ Տեսնում ենք թե՛ քաղաքական աջակցության, թե՛ զենքի առումով։ Այդ հարաբերությունները գործնական են, շոշափելի, ոչ թե պարզապես դեկլարատիվ և ոչինչ չտվող։

Արման Եղոյան

1inTV-ը զրուցել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։

Արման Եղոյանը, մեկնաբանելով Ռուսաստանի այն հայտարարությունը, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանի զենք տալը ոչ միայն ռազմական նշանակություն ունի, այլ ենթադրում է նաև ՆԱՏՕ-ի գաղափարների տարածում և ներմուծում, ասաց, որ եթե զենք գնելը գաղափարական վտանգներ է պարունակում իր մեջ, ապա Ռուսաստանը լավ կանի անհանգստանա իր գործընկեր Թուրքիայի պահվածքից, որովհետև Թուրքիան ոչ միայն ՆԱՏՕ-ական զենքեր է գնում և կիրառում, այլև հենց ինքն էլ հանդիսանում է ՆԱՏՕ անդամ։ Այդ ինչպե՞ս եղավ, որ ՆԱՏՕ-ական Թուրքիայի կիրառած արևմտյան տեխնոլոգիաները նորմալ են, իսկ երբ Հայաստանն է փորձում իր համար անվտանգային մեխանիզմներ ստեղծել, դա ինչ որ գաղափարական վարակ է դիտվում։

Պատգամավորը նշեց, որ ամեն երկիր ունի իր անվտանգությունն ապահովելու իրավունք և Ռուսաստանն ու Ադրբեջանը անհասկանալի աղմուկ են բարձրացնում։ Ադրբեջանն ինչպե՞ս է պատկերացնում խաղաղությունը, որ ինքը զինվի մինչև ատամները, իսկ Հայաստանը՝ ո՞չ։ Դա՞ է նրա պատկերացրածը։ Հայստանը զինվում է, որովհետև ցանկանում է ապահովել իրեն, այնպես ինչպես աշխարհի բոլոր մյուս երկրները։ Խաղաղությունը հենց հավասարակշռություն է, այլ ոչ թե մեկի գերագահությունը մյուսի նկատմամբ։

Արման Եղոյանը անդարդարձավ նաև Ժողովրդավարական Ուժերի Հարթակի՝ ԵՄ անդամակցության թեկնածության հայտի ներկայացման համապետական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանն ու ասաց, որ այդ հարցը գտնվում է ՀՀ քաղաքական օրակարգում, բայց, բնականաբար դեռևս բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն՝ ինչպես օրինակ անցկացման ժամանակացույցի և մնացյալ այլ առումներով։ Հանձնաժողովը նաև կքննարկի նախաձեռնությանը դեմ կարծիքները, եթե դրանք ծանրակշիռ փաստարկներ բերեն։

Արման Եղոյանը վերահաստատեց, որ Հայաստանի անվատնգային մեխանիզմը ուժեղղանում է Հայաստան- Ֆրանսիա և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմամբ։ Այսօր Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները բավական բարձր մակարդակում են գտնվում և դրանց արդյունքը մենք տեսնում ենք ուղղակիորեն։ Տեսնում ենք թե՛ քաղաքական աջակցության, թե՛ զենքի առումով։ Այդ հարաբերությունները գործնական են, շոշափելի, ոչ թե պարզապես դեկլարատիվ և ոչինչ չտվող։ Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ բազմակողմ հարաբերություններին, ապա այնտեղ ամեն ինչ մի փոքր ավելի դանդաղ է գնում լրիվ հասկանալի  պատճառներով, բայց դրական դինամիկա կա և կա նաև տրամաբանական զարգացում։

ԵՄ ներկայությունը մեծ նշանակություն Հայաստանի անվտանգային միջավայրի համար, ասաց Արման Եղոյանը։ Անվտանգությունը ոչ միայն զենքով է ապացուցվում, այլև դիվանագիտությամբ։ Սահմանը մշտադիտարկող եվրադիտորները, որոնց նկատմամբ ոմանք ծաղրական քննադատություն ունեն, ասելով, թե բլոկնոտով և գրիչով զինված դիտորդը ի՞նչ կարող է անել։ Մինչդեռ լավ երևում է, որ դիտորդի ներկայությունն իսկ հերիք է, որ Ադրբեջանը չկարողանա իր ստերը տարածել այնպես, ինչպես նախկինում։ Երկու օր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ հայերը կրակել են, իսկ դիտորդները միանգամից հերքեցին այդ ապատեղեկատվությունը։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *