ՄԵՐ ՈՒՂԻՆ

ԱԺ-ում՝ Քաղաքական Նոր Օրակարգի Հրամայականը

Իշխանությունը, իրավունք չունի բավարարվել անպտուղ երկբեվեռացման հանգստավետությունից և օր առաջ՝ պետք է ձգտի քաջալերել կառուցողական ընդդիմություններին և մանավանդ շրջադարձային այս հանգրվանում՝ ընդհանրական նոր օրակարգով պարտավոր է գործակցել նրանց հետ։

Հարութ Քալաջյան

Հունիսի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվեի առաջարկի շուրջ։ Իրենց առաջարկություններով և դիտարկումներով հանդես եկան բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ։ Իրենց ելույթներում բանախոսները ներկայացրին բազմաթիվ տեսակետներ ԵՄ անդամակցության վերաբերյալ՝ նշելով դրա առավելությունները։
Ելույթով հանդես եկավ նաև «Պրո Արմենիա» հկ նախագահ Հարութ Քալաջյանը։ Վերջինս նշեց ոչ միայն ԵՄ անդամակցության քաղաքական, տնտեսական, սոցիալական առավելությունները, այլև ընդգծեց ԵՄ անդամակցության համար համապետական քվեարկության հրատապությունը։ Հարութ Քալաջյանը նաև կոչով դիմեց սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։

Ներկայացնում ենք Հարութ Քալաջյանի ելույթի տեքստը՝

Հարգարժան Եվրաինտեգրման Մշտական Հանձնաժողովի նախագա՛հ,
սիրելի գործակիցնե՛ր և մեզ ունկնդրող հայրենակիցներ,

Առանց ներքին քաղաքական մրցակցային ու կառուցողական գործընթացի՝ մեր պետականությունը չի կարող կատարելապես ամրապնդվել։

Արդեն 26 տարիներից ի վեր, հատկապես մեր երկրի սահմանադրական արյունարբու տապալումից հետո, Հայաստանի Կղերա/Ավետապետական ռուսաստրուկ համակարգը ամեն գնով ձգտում է մեր հայրենքը վերածել պուտինահպատակ գաղութի։

Մյուս կողմից, 6 տարիներից ի վեր, Ժողովրդային Հեղափոխությամբ ծնունդ առած մեծամասնություն վայելող իշխանությունը անբավարար ճիգերով փորձում է սանձել մեր երկիրը ապակայունացնող այդ հակապետական համակարգը՝ խուսափելով ստեղծել սահմանադրական այնպիսի օրենքներ, որոնք քաղաքականորեն կչեզոքացնեն ներքին թշնամիների գործունեությունը։ Իսկ գործադիր իշխանությունը տարաշրջանային օր ըստ օրից ահագնացող ու մեր երկրին սպառացող վտանգներին ի տես, իրավունք չունի բավարարվել անպտուղ երկբեվեռացման հանգստավետությունից և օր առաջ՝ պետք է ձգտի քաջալերել կառուցողական ընդդիմություններին և մանավանդ շրջադարձային այս հանգրվանում՝ ընդհանրական նոր օրակարգով պարտավոր է գործակցել նրանց հետ։

Այդ հրատապ օրակարգը՝ ՀՀ Եվրաինտեգրումն է, որի հայտը մեր ժողովրդի հավանության բովից անցկացրելուց հետո, գործադիր իշխանությունը պարտավոր կլինի պաշտոնապես ներկայացնելլ Եվրոպական Խորհրդին՝ և ներկայացնել անհապաղ, այսինքն՝ Մոլդովայի, Վրաստանի և ԱՄՆ ընտրություններից առաջ։

Եվ մինչ այդ, այստեղ հավաքված բոլոր ուժերը, քաղաքական քառյակի կուսակցություները, նրանց շուրջ համախմբված փորձագետներն ու հասարակական կազմակերպությունները իշխանության հետ գործակցաբար՝ պետք է տրամադրեն բավարար ժամանակ մեր ժողովրդին մարզ առ մարզ բացատրելու Եվրահանրաքվեի նպատակադրումներն ու այն բարեմասնությունները, որոնք մեկ անգամ ընդմիշտ կապահովագրեն մեր երկրի անվտանգությունն ու ազգաքաղաքական մշակույթը, ինչպես նաև՝ մեր ժողովրդի քաղաքակրթական զարգացումները։

Խոսքս ուզում եմ ավարտել դիմելով մեր սփյուռքի հայրենակիցներին, հատկապես նրանց՝ ովքեր օգտվում են արեւմտյան քաղաքակրթական բարիքներից։

Սիրելի՛ սփյուռքահայեր,

Հայաստանի Եվրաինտեգրմամբ մենք կարճ ժամանակահատվածում իրականացնելու ենք ընկերային ծառայությանց, առողջապահական, ժողովրդագրական, կրթական, կենցաղային ու ժամանակավոր անգործությունների ապահովագրման կենսական համակարգայնացումներ, որոնք բնականաբար կներգրավեն Հայաստան ապրելու և արարելու ցանկություններ, ուղեղային նոր հոսքեր և մասնավորապես կստեղծեն այնքա՜ն սպասված հայրենադարձությունը աշխուժացնելու իրատեսական համգամանքներ։

Շնորհակալություն ուշադրության համար։

21 Հունիս 2024

Երևան

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *