Ալիևի դեմ Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ երկրները, Մեծ Բրիտանիան՝ կարելի է միայն ենթադրել: Առայժմ նրան միայն տեղեկատվական «կսմիթներ» են հասցեագրվում: Ռուսաստանի հետ անվտանգային նույն համակարգին ֆորմալ անդամակցությունը կարող է քաղաքական ու նաեւ առեւտրա-տնտեսական հետեւանքներ ունենալ:
Վահրամ Աթանեսյան
ԵԽԽՎ-ն դատապարտում է Պուտինին. Ալիեւի փորձությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժոողովը Ռուսաստանին վերաբերող երեք բանաձեւ է ընդունել: Առաջինը սահմանում է ՌԴ նախագահ Պուտինին եւ բարձրաստիճան զինվորականությանը քրեական պատասխանատվության ենթարկելու համար միջազգային տրիբունալ ստեղծելու անհրաժեշտությունը, երկրորդը վերաբերում է Ռուսաստանի դեմ առեւտրա-տնտեսական պատժամիջոցների խստացմանը, երրորդը՝ դատապարտում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մշակութային ինքնության ոչնչացումը:
Միջազգային տրիբունալ ստեղծելու հարցով, պարզվում է, Եվրոպայի խորհուրդը եւ Ուկրաինան արդեն իսկ համաձայնագիր են ստորագրել, Եվրահանձնաժողովը համաձայնության է եկել ՌԴ դեմ պատժամիջոցների տասնչորսերորդ փաթեթի հարցում, իսկ ահա Ուկրաինայի մշակութային ինքնության ոչնչացման թեման, կարծես թե, առաջին անգամ է կարեւորվում՝ ներառելով նաեւ օկուպացված տարածքներից ուկրաինացի բնակչության բռնատեղահանության, հատկապես երեխաներին Ռուսաստան տեղափոխելու, ապօրինի որդեգրման հետ կապված հարցեր:
Նախօրեին Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է ձեւակերպել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի եւ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովի անունով: Գործնականում Շոյգուն եւ Գերասիմովը չեն կալանավորվի, բայց քաղաքական առումով ճանաչվում են ոչ բանակցունակ, իսկ ԵԽԽՎ-ում Ռուսաստանին վերաբերող միանգամից երեք բանաձեւի ընդունումը վկայում է, որ Ուկրաինայի հարցում Արեւմուտք-Ռուսաստան երկխոսության հնարավորությունը գնալով ավելի է նվազում:
Այս ֆոնին խիստ կարեւոր է դիտարկել Բաքվի քաղաքագիտական շրջանակներից հնչող տեսակետը, որ Ադրբեջանը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն ծրագրավորումներին ներգրվելու ազգային-պետական շահ չունի: Իշխող կուսակցությունից Միլլի մեջլիսի պատգամավոր Բաբաօղլուն գնահատում է, որ Ադրբեջանը «սեփական միջոցներով լուծում է անվտանգության հարցը»: Քաղաքական վերլուծությունների «Ատլաս» կենտրոնի տնօրեն Շահինօղլուն ակնարկում է, որ Ադրբեջանը «եվրասիական անվտանգության համակարգին «կարող է մասնակցել միայն թուրքախոս պետությունների դաշինքի ձեւաչափով»:
Հասկացվում է «որ Ռուսաստանի հետ անվտանգային նույն համակարգում Ադրբեջանի ֆորմալ մասնակցութան հարցը» չափազանց բարդ է: Ըստ երեւույթին, Աստանայում Պուտին-Էրդողան հանդիպումը ծանր է լինելու այն իմաստով, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովից հետո Թուրքիայի նախագահը մտադիր է Շուշիում կազմակերպել «թուրքական աշխարհի» առաջնորդների հանդիպում:
Ալիևի դեմ Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ երկրները, Մեծ Բրիտանիան՝ կարելի է միայն ենթադրել: Առայժմ նրան միայն տեղեկատվական «կսմիթներ» են հասցեագրվում: Ռուսաստանի հետ անվտանգային նույն համակարգին ֆորմալ անդամակցությունը կարող է քաղաքական ու նաեւ առեւտրա-տնտեսական հետեւանքներ ունենալ: Պատահական չէ, որ Սերբիայի նախագահ Վուչիչը չի բացառել, որ Ադրբեջանին վաճառված սպառազինությունները կարող էին հայտնվել Ուկրաինայում:
Բաքվում, երեւում է, հաշվարկ են ունեցել, որ ռուս-ուկրաինական պատերազմը չի երկարաձգվի, Արեւմուտք-Ռուսաստան լարվածությունը չի վերաճի էքզիստենցիալ դիմակայության եւ այդ միջակայքում հնարավոր կլինի խուսափել աշխարհաքաղաքական միանշանակ կողմնորոշման փորձությունից: Այդ հավանականությունն, իհարկե, լիովին չի սպառվել, բայց միջակայքը գնալով սեղմվում է: Աստանայում ՇՀԿ գագաթաժողովին ընդառաջ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը քննարկում է Թուրքիային 40 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր առաջարկելու հարցը: ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռանալու ռուսաստանյան ակնկալիքները չեն արդարանում: Իսկ Ալիեւն, ամենայն հավանականությամբ, կլինի այնտեղ, որտեղ Թուրքիան է:
Հոդվածը՝ 1in.am կայքից։