Մանավանդ որ 1991թ. սեպտեմբերին կողմերը Ժելեզովոդսկի կոմյունիկե են ստորագրել՝ պարտավորվելով չեղարկել Լեռնային Ղարաբաղի մասին ԽՍՀՄ սահմանադրությանը հակասող բոլոր իրավական ակտերը: BBC-ի ադրբեջանական ծառայությունը թեմայի վերաբերյալ ծավալուն հրապարակում է արել, ինչից հասկացվում է, որ Բաքուն մերժում է իր սահմանադրության նախաբանի որեւէ խմբագրում իսկ:
Վահրամ Աթանեսյան
Խաղաղությունը երկրի զարգացման համար է, ոչ թե ռազմավարական սեղման
Հղում անելով հայկական լրատվամիջոցներին բաքվի մամուլը գրում է, որ Հայաստանը Վրաստանին կապող ավտոմայրուղու մի հատվածը «Թուրան» գործակալությունը եւ ուղեանց կամուրջն անցնում է Ադրբեջանին: Դա տեղի է ունենում Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման ֆոնին, որի մասին, սակայն, ադրբեջանական կողմը գրեթե ոչինչ չի խոսում: Միայն «Թուրան» գործակալությունը է մեջբերել հանդիպման մեկնարկին ԱՄՆ պետքարտուղարի խոսքը, ըստ որի՝ ամերիկյան ներգրավվածությամբ ձեռք են բերվել համաձայնություններ, եկել է դրանք ամփոփելու ժամանակը:
Ի՞նչ համաձայնությունների մասին է խոսքը, եթե Բաքվի իշխանական մամուլն ասում է, որ Վաշինգտոնում Ջեյհուն Բայրամովը Հայաստանի սպառազինվելու մասին ահազանգ է հնչեցրել, իսկ սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգի համաձայնեցման մասին այդպես էլ խոսք չկա:
Բաքվի պետական-փորձագիտական քարոզչությունը հերթական նենգափոխության է գնացել եւ ներկայացնում է այնպես, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին դրույթն ամրագրված է Հայաստանի սահմանադրության առաջին հոդվածում եւ քանի դեռ չի փոխվել՝ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի: ԱՄՆ պետքարտուղարի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը Ջեյհուն Բայրամովն այդ խնդրին անդրադարձե՞լ է:
Չափազանց սկզբունքային է Կիրանցի ճանապարհահատվածի հարցը, որովհետեւ եթե կողմերը գնում են խաղաղության պայմանագրի ստորագրման, ապա ըստ էության որեւէ բարդություն չպետք է լինի, եթե նույնիսկ ուղեանց կամուրջը 1976թ. քարտեզով գտնվել է Ադր. ԽՍՀ տարածքում. Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են պայմանավորվել ճանապարհահատվածի եւ կամրջի ճահագործման հարցում: Եւ դա կլիներ հստակ ցուցիչ, որ հակառակ կողմի մտադրությունները խաղաղասիրական են:
Իրականում, ինչպես մամուլն է փոխանցում, ճանապարհի այդ հատվածն արդեն փակ է, Հայաստանը շրջանցիկ հաղորդուղի է կառուցում, որը նաեւ Իջեւանը կկապի Նոյեմբերյանի հետ: Որքանո՞վ է արդարացված հայկական կողմի կառուցողական պացիֆիզմը, եթե հակառակ կողմից համարժեք վերաբերմունք չկա: Պատերազմի եւ խաղաղության ընտրությունը, ինչպես 2018-20 թվականներին, առավել եւս այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի տիրույթում չէ:
Եթե աշխարհաքաղաքական մրցակցությունը, որ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի շուրջ սրվում է, տանի կոնֆրոնտացիայի, ապա հայկական պացիֆիզմը որեւէ նշանակություն չի ունենալու, ինչպես եւ սահմանադրական փոփոխությունների կամ նոր սահմանադրության ընդունման խոսույթը: Ոչ ոքի չի հետաքրքրում, թե Հայաստանի սահմանադրության նախաբանում ինչ է գրված: Հակառակ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո քառորդ դար չարչրկված բանակցություններում խնդիրը կակտուալացվեր:
Մանավանդ որ 1991թ. սեպտեմբերին կողմերը Ժելեզովոդսկի կոմյունիկե են ստորագրել՝ պարտավորվելով չեղարկել Լեռնային Ղարաբաղի մասին ԽՍՀՄ սահմանադրությանը հակասող բոլոր իրավական ակտերը: BBC-ի ադրբեջանական ծառայությունը թեմայի վերաբերյալ ծավալուն հրապարակում է արել, ինչից հասկացվում է, որ Բաքուն մերժում է իր սահմանադրության նախաբանի որեւէ խմբագրում իսկ:
Ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանին լրջագույն աջակցություն կարող է ցուցաբերել Ստեփանակերտը՝ որպես բռնատեղահանված 150 հազար մարդու իրավունքների ներկայացուցիչ, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում: Եթե Ստեփանակերտի վերնախավը չի կատարում այս փուլի իր հիմնական պարտականությունը, ապա ծագում է ԼՂ ներկայացուցչական մարմին ձեւավորելու խնդիր: Կիրանցի հատվածում ճանապարհի կարգավիճակի փոփոխությունը եւ Ստեփանակերտի քաղաքական սուբյեկտության դեգրադացիան հավասարազոր են: Երկու դեպքում էլ Հայաստանը դիրքային չափազանց կարեւոր կորուստներ է կրում: Խաղաղությունը երկրի զարգացման, ոչ թե ռազամավարական սեղման համար է։
Հոդվածը 1in.am կայքից։