Հայաստան

Բաքուն Մոսկվայով Հակակշռում Է Անկարային, Անկարայով՝ Մոսկվային

Մեզ հարկավոր է այնպիսի դաշնակից, որի համար Հայաստանի Հանրապետության գոյությունը խնդիր չէ, իսկ Ռուսաստանի դեպքում հայոց պետականության գոյություն ունենալը խնդիր է։ Եվ այնպես չէ, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ մեր շահերը միայն մի պահ չեն համընկել և դրա պատճառով նման վակուում է գոյացել դաշնակցային հարաբերություններում։ Վերջին երկու հարյուր տարում մենք ականատեսն ենք այն բանի, որ ռուսների ու թուրքերի շահերը անընդհատ համատեղվում են և դրանից առաջի հերթին տուժում ենք մենք։

Արեգ Քոչինյան

Պետրոս Ղազարյանը զրուցել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարարաշրջանին և ՀՀ ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։

Մեկնաբանելով Ալիևի քաղաքականությունը տարածաշրջանում՝ Քոչինյանը ուշադորթւյուն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը իրականացնում է փոխլրացման և հավասարակշռման քաղաքականություն՝ փորձելով Թուրքիայով զսպել Ռուսաստանին և Ռուսաստանով՝ Թուրքիային։ Դրան է միտված այն, որ նախ Բաքվում հանդիպում են ռուսների հետ, հետո այցելում են Թուրքիա և հեռախոսազրույց ունենում ռուսների հետ։ Ադրբեջանը նաև փորձում է արևմուտքի հետ ինչ ինչ համաձայնությունների գալ, բայց միաժամանակ գիտակցում է, որ այդ համաձայնությունների հիմքում ընկած է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, որը, սակայն, Բաքուն անընդհատ ձգձգում է՝ դրա համար մեջտեղ բերելով բազմաթիվ, շատ անգամ քննադատության չդիմացող պատճառներ։ 

Այն, որ Հայաստանը պատրաստ է թեկուզ հենց հիմա ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ Բաքվում շատ լավ հասկանում են։ Բայց Բաքուն ցանկանում է ձգձգել դա, քանի որ պայմանագրի ստրոագրումից հետո այլևս չի կարողանալու որևէ բան անել Հայաստանի դեմ։

Ռուսաստանը ևս խիստ շահագրգռված է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը երբեք էլ իրենց հարցերը չկարգավորեն, քանի որ դա հնարավորություն  է տալիս միշտ միջամտելու և իր շահերն առաջ տանելու համար։ Բայց Հայաստանը պիտի կարգավորի իր հարցերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Քոչինյանի դիտարկմամբ՝ ոչ ոք չի գալու և մեր հարցերը լուծելու մեր փոխարեն։ Այդ առումով պետք չէ մտածել, թե եվրաինտեգրումից հետո եվրոպացիները գալու են և մեր փոխարեն աշխատեն նրանց հետ։ Մեր հարցերը մենք պիտի լուծենք։ Բայց, այո՛, եվրաքվեն կարևոր խոսք է, մեզ հարկավոր է ունենալ մի այնպիսի դաշնակից, որի հետ մեր ռազմավարական պլանները համընկնում են։ Մեզ հարկավոր է այնպիսի դաշնակից, որի համար Հայաստանի Հանրապետության գոյությունը խնդիր չէ, իսկ Ռուսաստանի դեպքում հայոց պետականության գոյություն ունենալը խնդիր է։ Եվ այնպես չէ, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ մեր շահերը միայն մի պահ չեն համընկել և դրա պատճառով նման վակուում է գոյացել դաշնակցային հարաբերություններում։ Վերջին երկու հարյուր տարում մենք ականատեսն ենք այն բանի, որ ռուսների ու թուրքերի շահերը անընդհատ համատեղվում են և դրանից առաջի հերթին տուժում ենք մենք։

Խոսելով ՀՀ ներքին քաղաքականության մասին, Քոչինյանը նշեց, որ հայկական քաղաքական դաշտը բյուրեղացած է։ Առողջացման միտումներ դեռևս չկան և քաղաքական ուժերի միջև շփումները դեռևս ընթանում են հայհոյանի ոճով և «գող փիսո ու քաչալ շուն» տրամաբանությամբ։ Ցավոք, դեռևս չի նշմարվում այն գիծը, որից հետո առողջացում կարձանագրվի։ Քաղաքական դաշտի առողջացման և կայունացման համար հարկավոր է, որ առաջին հերթին փոխվի խորհրդանանական ընդդիմությունը։ Նրանց պետք է փոխարինեն ուժեր, որոնք իրենց թիկունքում չունեն այն ողջ բեռը, որ իրենց հետ քարշ են տալիս ՀՀԿ-ը և Ռոբերտ Քոչարյանի թիմը։ Քանի դեռ այս ընդդիմությունը առկա է, քաղաքական դաշտում ոչինչ չի փոխվելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *