Հայաստան

Հայաստանը Բուժելու Դեղատոմսը


(Մաս 1-ին)

Տարիներ շարունակ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները չեն ունեցել ինստիտուցիոնալ բնույթ և անհրաժեշտ է ստեղծել հստակ ձևաչափ, որտեղ այդ հարաբերությունները կստանան պաշտոնական բնույթ: Հնարավոր տարբերակներից է ներկայացուցչական մարմնի ստեղծումը՝Սենատ, որի ընտրությունները հնարավոր է կազմակերպել հինգ տարին մեկ՝ 50 000 հայից մեկ պատգամավոր սկզբունքով՝ էլեկտրոնային կամ այլ կարգի քվեարկությամբ:

Լիլիթ Դալլաքյան


Այսօր, առավել քան երբևէ անհրաժեշտ է վերագնահատել և վերաիմաստավորել Հայաստանի Հանրապետության մոտ 30-ամյա անկախության ընթացքում թույլ տված ձախողումները՝ հատկապես Սփյուռքի հետ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և հայանպաստ լուծման ուղղությամբ: Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության ընթացքում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները չստացան այն ինստիտուցիոնալ ձևը, որը թույլ կտար օգտագործել Սփյուռքի հսկայական ներուժը ի նպաստ հայության և Հայաստանի անկախ պետականության բարգավաճման: ՀՀ հզորացման և բարգավաճման գլխավոր բաղադրիչը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարձրացումն է ինստիտուցիոնալ մակարդակի: Տարիներ շարունակ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները չեն ունեցել ինստիտուցիոնալ բնույթ և անհրաժեշտ է ստեղծել հստակ ձևաչափ, որտեղ այդ հարաբերությունները կստանան պաշտոնական բնույթ: Հնարավոր տարբերակներից է ներկայացուցչական մարմնի ստեղծումը՝Սենատ, որի ընտրությունները հնարավոր է կազմակերպել հինգ տարին մեկ՝ 50 000 հայից մեկ պատգամավոր սկզբունքով՝ էլեկտրոնային կամ այլ կարգի քվեարկությամբ: Իսկ այն համանյքներում, որոնց բնակչության թիմը պակաս է 50 000-ից գործող հայկական կազմակերպությունները կարող են առաջարկություններ ներկայացնել Սենատին, որոնք արտահերթ կարգով կքննարկվեն Սենատում: Այս գաղափարն ընդունվելու դեպքում պատրաստ եմ Ձեր քննարկմանը ներկայացնել առաջարկություններ՝ մասնավորապես Սենատի ձևավորման, ֆինանսավորման, գործունեության կանոնակարգման, Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ Սենատի հարաբերությունների վերաբերյալ:

Մեր իրականության մեջ այն երկրները, որոնք զրկված են հարուստ էներգետիկ պաշարներից, փոքրաթիվ են թվաքանակով՝ իրենց երկրների ռազմավարության մեջ կարևորում են բարձր տեխնոլոգիաները և մարդկային ռեսուրսը: Այսօր Թայվանը դարձել է առաջատար տեխնոլոգիաների՝ չիպերի թիվ մեկ մատակարարը աշխարհում և կարողանում է հակակշռել այնպիսի գերտերությանը ինչպիսին Չինաստանն է՝ վայելելով առաջատար երկրների և ԱՄՆ աջակցությունը՝ իր սահմանների պաշտպանության հարցում: Շատ է խոսվում Համապարփակ անվտանգության բանաձևի կիրառման անհրաժեշտության մասին, որի դեպքում փոքր պետությունները առավելագույն վնասի պատճաման սպառնալիքով՝ բարեհաջող կերպով ապահովում են իրենց սահմանների անվտանգությունը: Դրա վառ օրինակներից է ԽՍՀՄ-Ֆինլանդիա պատերազմի ընթացքը և ելքը:
Կայացած սփյուռք ունեցող երկրների փորձը վկայում է, որ Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունները որակական նոր աստիճանի բարձրացնելու, երկուստեք փոխշահավետ դարձնելու և համազգային խնդիրներ լուծելու, Սփյուռքը գործոնի վերածելու համատեքստում կատարվում են գործունեության ներքոհիշյալ 3 հիմնական ուղղությունները՝
ա) Սփյուք ունեցող երկրների և սփյուքը ներկայացնող պետությունների շահերի համդրումն ու ներդաշնակեցումը՝ ի նպաստ ու ի շահ Մայր Հայրենիքի,
բ) Սփյուռքի կողմից համաշխարհային արդի հիմնախնդիրների բարձրացումը՝ զուտ հայկական շահը սպասարկող կառույցի համբավը ռեզիդենտ երկրում չեզոքացնելու նպատակով: Դրա վառ օրինակներից է իսրայելական լոբբին, որը ողջ աշխարհում և Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո աջակցոթյուն է ստանում նաև իր պետության ավտանգության ապահովման նպատակով:
գ) Սփյուռք ունեցող երկրների հասրակական-քաղաքական կյանքում և այլ բնագավառներում ոչ հրապարակային այնպիսի լոբբիստական գործունեության իրականացումը՝այդ թվում Հայաստանի Հանրապետության և հայկական շահերը պաշտպանող գործիչներին ու կառույցներին աջակցելու իմաստով, որը վերջին հաշվով նպատակաուղղված է Մայր Հայրենիքի կայացած, մրցունակ, ժողովրդավարական և անվտանգության բարձր մակարդակ ունեցող պետություն դարձնելուն:
Անհրաժեշտ է ազատվել կուսակցական պատկանելիությունից ելնելով հայկական սփյուռքը ջլատելու քաղաքականությունից, ինչը բխում է նախևառաջ մեր թշնամիների շահերից և անկասկած ձեռնտու է և ինչ որ տեղ ղեկավարվում է Կրեմլի կողմից: Մեր հակառակորդները վաղուց հասկացել են, որ Հայաստան-Սփյուռք առողջ և միասնական քաղաքականությունը վտանգավոր և կործանիչ է հենց իրենց հայակործան քաղաքականության համար, քանի որ մեր Սփյուռքը օժտված է երկու կարևոր հատկանիշներով. վայելում է մեծ հեղինակություն ռեզիդենտ երկրի վերնախավի շրջանում՝ ստեղծելով հեղինակավոր կապեր և զարգացած աշխարհի ողջ տեխնոլոգիական ժառանգության կրողն է, ինչի համար պայքարը այսօր ոչ պակաս կարևոր է էներգետիկ պաշարների առկայությունից: Այդ պատճառով է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է մշտապես սեպ խրել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ, ինչը ցավալիորեն առանց գիտակցելու կրկնվում է նաև Հայաստանի իշխանությունների կողմից:
[շարունակելի]
Լիլիթ Դալլաքյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *