Նախաձեռնող խումբը բավական պատկառելի է, բաղկացած մոտ հիսուն հոգի, որտեղ հավաքված են Ժողովրդավարական Ուժերի Հարթակի 4-ից 3 կուսակցություններ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես օրինակ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող է․ Խաչատրյանը, Հայաստան-Եվրամիություն SEPA-ի պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը, հայրենադարձված սփյուռքի ներկայացուցիչներ, ինչպես օրինակ Հարութ Քալաջյանը, և բազմաթիվ քաղաքագետներ, իրաբավաններ և այլն։
Հովսեփ Խուրշուդյան
1inTV-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» հկ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածության համար նախատեսվող եվրաքվեի կազմակերպիչ մարմնի աշխատանքները, արձագանքները, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։
Հ․ Խուրշուդյանը նշեց, որ իրենք արդեն դիմել են ԿԸՀ և սպասում են մերժման կամ հաստատման։ Եթե ԿԸՀ-ը խանգարելու միտում չունի, ապա այդ հանրաքվեն անցկացնելու թույլտբությունը կտա նույնիսկ մի քանի օրվա ընթացքում։ ԿԸՀ-ը պաշտոնապես անկախ կառույց է և հույս կա, որ այդպես էլ կշարունակվի։ Հանրաքվեի անցկացման և դրան հետևող կանոնակարգը ենթադրում է մի իրավիճակ, որ 50 հազար ստորագրություն հավաքելուց հետո այդ հարցը մտնում է ԱԺ և այնտեղ քննարկվում։ Եթե ԱԺ-ը մերժում է, ապա կազմակերպիչները կարող են շարունակել իրենց գործողությունները և նոր հանրաքվե ձեռնարկել, որի հմար արդեն անհրաժեշտ կլինի 300 հազար ստորագրություն։ Այդ դեպքում արդեն ԱԺ-ում քննարկելու հարցը վերանում է, քանի որ ստանում է պարտադիր կատարման բնույթ։ Իսկ այն, որ 300 հազար և ավել քվե կա՝ հաստատ է։ Հայստանում բնակչության մոտ 60 տոկոսը, Հ․ Խուրշուդյանի կարծիքով, պատրաստ է դեպի ԵՄ գնալուն, բայց տեխնիկապես շատ դժվար է այդ 300 հազար քվեն հավաքել։ Նախաձեռնող խումբը արդեն իսկ բավական շատ տեխնիկական բարդությունների է հանդիպել։ Իսկ նախաձեռնող խումբը բավական պատկառելի է, բաղկացած մոտ հիսուն հոգուց, որտեղ հավաքված են Ժողովրդավարական Ուժերի Հարթակի 4-ից 3 կուսակցություններ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես օրինակ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Խաչատրյանը, Հայաստան-Եվրամիություն SEPA-ի պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը, հայրենադարձված սփյուռքի ներկայացուցիչներ, ինչպես օրինակ Հարութ Քալաջյանը, և բազմաթիվ քաղաքագետներ, իրաբավաններ և այլն։
Հ․ Խուրշուդյանն ամեն դեպքում մտավախություն հայտնեց, որ ՀՀ իշխանությունները գուցե ինչ որ կերպ փորձեն խանգարել իրենց, որպեսզի դեպի ԵՄ գնացող շարժման դրոշը իրենք բարձրացնեն 2026-ի ընտրությունների ժամանակ։ Բայց դա լրիվ անիմաստ է, որովհետև նախաձեռնող խումբն ու դրան միացած կուսակցությունները իշխանությունների դափնիներ խլելու կարիք ու անհրաժեշտություն չունեն։ Իրենք ընդունում են, որ Հայաստանի եվրոպականացման ճանապարհի համար իշխանությունները լոկոմոտիվի դեր են տանում ու եթե իշխանությունները խանդ ունեն, ապա թող իրենք գլխավորեն այդ ամենը, իսկ նախաձեռնող խումբն իր ողջ ռեսուրսներով կաջակցի իշխանություններին։ Իսկ եթե ամեն դեպքում, իշխանությունները դանդաղեցնեն այդ ամենը, թույլ չտան, դա նշանակում է, որ հարվածում են ազգային պետական շահին ու այդ դեպքում կուսակցությունները գուցե հենց իրենք էլ դա ներկայացնեն 2026-ի ընտրություններից առաջ։
Հովսեփ Խուրշուդյանը նաև անդրադարձավ այլ խնդիրների, ինչպես օրինակ ՌԴ դեսպանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը պետք է վերադառնա ՀԱՊԿ, պետք է նորից Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խումբը վերագործարկվի Զանգեզուրի միջացնքի հարցով։ Բայց Ռուսաստանը ձեռքը փրփուրներին է գցում, իսկ մեր իշխանություններն էլ կարծես, թե չեն հասկանում, թե ռուսների հետ ինչպես է պետք խոսել։ Ռուսներն ընդհանրապես արձագանքում են միայն կոպտությանը ու խստությանը, ռուսների հետ պետք է ավելի կոշտ խոսել, հատկապես, որ նրանք ոչ մի հնարավորություն չունեն Հայաստանին պատժելու։ Այսօր Հայաստանը ռուսների համար փրկարար օղակի նման մի բան է դարձել։ Բացի դրանից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որ հայտնի է, որպես պրոռուսական ու ռադիկալ հակաարևմտամետ կառույց, իր տելեգրամում գրել է, որ իրենք ժամանակին հիմարություն են արել ռուսներին աջակցելով ու հրաժարվելով մեծ օգուտներ խոստացող միջուկային պայմանագրից, բայց այս անգամ այլև նման բան չի կրկնվի։ ԻՀՊԿ-ը կարծես նաև մեղադրում է Իրանի նախկին վարչակազմին ու ցանկանում հայտնել, որ իրենք շատ լավ հասկանում են, որ Զանգեզուրի միջանցք ասվածը դավադրություն է նաև Իրանի դեմ։ Իրանը չի ցանկանում իր սահմաններից մեկը կորցնել, չի ցանկանում կորցնել ԵՄ հետ իր միակ սահմանի հնարավորությունը։
Ամբողջական հարցազրույցը՝