ՄԵՐ ՈՒՂԻՆ

Սեպտեմբեր 27-ը, Կամ՝ Դավաճանական/Դիվանագիտական Ինքնասպանությունը

1994-ի մեր հաղթանակը վերածել են Արցախավաճառքի բանակցությունների ու մինչև իսկ Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու զզվելի մտամարզանքի։

Հարութ Քալաջյան

Սեպտեմբեր 27-ի պատերազմի նախօրյակին՝ երբ Վարչապետ Նիկոլ Փաշինյան ԱԺ-ում ներկայացրեց 2 ընտրությունից մեկը կատարելու հրամայականը, ՔՊ-ականները դիրքավորվեցին զգացական մղումներով և հավատարիմ իրենց «Արցախը Հայաստան է ու վերջ» անիրատեսական կարգախոսին, ԻՍԿ Նախկինները՝ շարժվեցին դավաճանական այն միտումնավորությամբ՝ որ պարտված վարչապետը այս անգամ ի վերջո իրականացնելու էր իրենց երկամյա իշխանափոխական երազը..

Դժվար է այս պահին, խորհրդավոր այս ՕՐԸ հաշվարկել, թե 2018-ից մինչև 2020-ի Սեպտեմբերը Հայաստանը քանի՜ ԱԱԾ տնօրեն, Պաշտպանության նախարար, Շտաբի պետ և Արտգործ նախարար է փոխել։ Սակայն մեկ բան ակնհայտ է, որ բոլորն էլ ԱՆԽՏԻՐ չեն գտնվել (մեղմ ասած) հավատարիմ՝ իրենց հայրենասիրական կոչումներին…

Այսօր 4 տարի անց, Եռաբլուրում դարձյալ ականատես ենք լինելու իշխանափոխական երազներով տվայտող խամաճիկների սովորական ստերին և մեր ննջող նվիրյալների սրբազան ՕՐԸ իրենց գարշահոտ ծրագրերին ԼԿՏԻԱԲԱՐ ծառայացնելու հերթական դավաճանախոսության։

Պետք չէ մոռանալ, որ ՀՀ 3 նախագահներն էլ 1994-ի մեր հաղթանակը վերածել են Արցախավաճառքի բանակցությունների ու մինչև իսկ Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու զզվելի մտամարզանքի, Արցախի հզորացման փոխարեն՝ նախընտրել են պետական թալանը, դիվանագիտությունը շփոթել են քաղաքական միակողմանի զիջողականությամբ, ժամավաճառությամբ, և ամենազավեշտալին՝ «թուրքը մեզ կուտի եթե Պուտինին չտանք ամեն ինչ» պոռնկաչափ լլկվածությամբ…

Ահա այդ պատճառաբանությամբ է, որ հազարավոր մեր զոհերի հաղթանակը վերածվեց՝ մեզանից նոր հազարամատղաշներ խլող պարտության, որը ի վերջո, վարագուրվեց Արցախի 2023-ի Շահրամանյանական Ավազակախմբի Հայաթափմամբ։

27 Սեպտեմբեր 2024
Մուղնի

Գրառումը՝ Հարութ Քալաջյանի ֆեյսբուքյան էջից։