Հայաստան

Հայաստանը Կրթության Մրցունականացման Ճանապարհին

Ակնհայտ է նաև մեկ այլ բան, քաղաքահենք ու պսեվդոէլիտար կրթությունից անցում կատարել մատչելի կրթությանն ու գիտությանը:

Նվարդ Վահանե

Լսեցի ակադեմիական քաղաքի հայեցակարգի ներկայացումը: Մի քիչ մասնագիտական սնոբիզմով զբաղվեմ, որովհետև արդեն հոգուս հասել են որոշակի պրոֆանացիաները: Եվ այսպես որպես համայնքային պլանավորման դասական կրթություն ստացած անձ, կամ ինչպես այստեղ են դեռ կոչում՝ քաղաքաշինարար:Ճ մոտեցումը եղել է խորքային և պատկերացնում եմ բավականին ռեսուրսներ են ներդրվել այդ համապարփակ հետազոտություններն իրականացնելու ու դրա հիման վրա մարդու հաբիթաթի ու զարգացման միջավայր ստեղծելու միտքը բյուրեղացնելու համար: Ավելին նախագծին նայելիս, թե տեղադիրքր, թե ստրատեգիական սահմանակցվածության տեսանկյունից ակնհայտ է հավակնությունը արագացուցիչ միջավայր ստեղծել այս քաղաքի միջոցով և Երևանի անհամաչափ զարգացման արդեն ինքնախժռող լիցքից լիցքավորել առնվազն երեք մարզերի էքսպոնենատալ զարգացումը, որը իհարկե նաև ալիքով /եթե լավ կառավարվի/ կտարածվի այլ մարզերի վրա: Ակնհայտ է նաև մեկ այլ բան, քաղաքահենք ու պսեվդոէլիտար կրթությունից անցում կատարել մատչելի կրթությանն ու գիտությանը: Տեղեկացնեմ, որ գյուղական վայրերից մոտ 60 տոկոսը այդպես էլ հասանելիություն չունի բարձրագույն կրթությանը, իսկ այս խնդիրը պետք է լուծվի: Վերջապես, նաև խնդիր է դրվել մեծացնել բուհերի ինքնաբավությունը և այն հանել ուսանողների կողմից վճարվող վարձերի պատանդը լինելու փակ շղթայից: Մի խոսքով հեռանկարային գաղափար է, մնաց հուսալ իրականցումն էլ կլինի որակյալ ու մենք վերջապես կունենանք մրցունակ կրթություն ու գիտություն, բայց նաև ակտուալացում:

Նվարդ Վահանե

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *