Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ում գրել է. «Մեր խելագար հարևանը կրկին ցույց է տվել իր իրական էությունը»: Նա հավելել է, որ ռուսական հրթիռի «արագությունն ու բարձրությունը վկայում են մայրցամաքային հրթիռի հնարավորությունների մասին. հետաքննությունը շարունակվում է»:
The Financial Times-ը հաղորդում է այն մասին, որ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ միջմայրցամաքային բալիստիկ հիթիռ են արձակել։
Ուկրաինան հայտնել է, որ Ռուսաստանը 2022 թ. ամբողջամասշտաբ ներխուժումից ի վեր առաջին անգամ արձակել է մայրցամաքային հեռահար բալիստիկ հրթիռ՝ հակառակորդության սրման օրերի ֆոնին: Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը հինգշաբթի հայտնել են, որ հրթիռը, որը չի կրել միջուկային մարտագլխիկ, արձակվել է Kh-101 տեսակի յոթ թևավոր հրթիռների հետ միասին՝ ուղղված դեպի Դնեպր քաղաքը:
Ուկրաինական բանակի բարձրաստիճան պաշտոնյան Financial Times-ին հայտնել է, որ հրթիռը RS-26 Rubezh տեսակն է, որը կարող է անցնել մինչև 6,000 կմ հեռավորություն: Ուկրաինան հայտնել է, որ կարողացել է որսալ ռուսական ուղեկցող հրթիռներից վեցը, սակայն RS-26-ը չի որսացել: Հաղորդվում է, որ այն արձակվել է Ռուսաստանի հարավային Աստրախան մարզից:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հինգշաբթի անդրադարձել է «անհաստատ զեկույցներին» «նոր բալիստիկ հրթիռի» մասին, որը Ռուսաստանը «ամիսներ շարունակ պատրաստել է» Ուկրաինայի դեմ օգտագործելու համար:
Որոշ վերլուծաբաններ վիճարկում են RS-26-ի դասակարգումը որպես մայրցամաքային հրթիռ՝ նշելով, որ այն, ունենալով ավելի փոքր հեռահարություն, քան ICBM-ների մեծ մասը, գտնվում է միջին և մայրցամաքային հրթիռների միջև: Սակայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի New Start միջուկային զենքի վերահսկման 2010 թ. պայմանագրի համաձայն, մայրցամաքային հրթիռը (ICBM) սահմանվել է որպես «ցամաքային բալիստիկ հրթիռ, որի հեռահարությունը գերազանցում է 5,500 կմ-ը»: Մինչև հինգշաբթի, ICBM-ի օգտագործում հակամարտություններում երբեք չէր գրանցվել:
Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ում գրել է. «Մեր խելագար հարևանը կրկին ցույց է տվել իր իրական էությունը»: Նա հավելել է, որ ռուսական հրթիռի «արագությունն ու բարձրությունը վկայում են մայրցամաքային հրթիռի հնարավորությունների մասին. հետաքննությունը շարունակվում է»:
Տեղական իշխանությունների համաձայն, հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել է: Հստակ չէ, թե հրթիռն ինչ թիրախ էր հետապնդում կամ ինչպիսի վնաս է հասցվել:
«Այս տեսակի հրթիռների, լինի RS-26, թե իրական ICBM, սովորական օգտագործումը մեծ իմաստ չունի, հաշվի առնելով դրանց համեմատաբար ցածր ճշգրտությունը և բարձր արժեքը», գրել է Պավել Պոդվիգը՝ ՄԱԿ-ի Ապառազմականացման հետազոտությունների ժնևյան ինստիտուտի ավագ հետազոտողը X-ում: «Սակայն նման հարվածը կարող է լինել որպես ազդանշան», հավելել է նա:
RS-26-ի օգտագործումը հաջորդել է Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի արտադրած Atacms երկար հեռահարության հրթիռների և Մեծ Բրիտանիայի Storm Shadow հրթիռների արձակմանը վերջին օրերին ռուսական տարածքի ուղղությամբ: Atacms հրթիռների հարվածներին ի պատասխան՝ Ռուսաստանը փոխել է իր միջուկային դոկտրինը՝ նվազեցնելով առաջին կիրառման շեմը: ICBM-ների հեռահարությունը, որոնք նախատեսված են միջուկային մարտագլխիկները մայրցամաքների միջև փոխադրելու համար, շատ ավելի մեծ է, քան Atacms-ի և Storm Shadow-ի հրթիռների, որոնք կարող են անցնել 250-ից 300 կմ:
Ռուսաստանը RS-26 հրթիռով հարվածել է Ուկրաինային առաջին անգամ
Ռուսաստանը նախկինում Ուկրաինայի վրա օգտագործել է կարճ հեռահարության միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հրթիռներ: Ռուսական ուժերը բազմիցս արձակել են Իսկանդեր կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ և օդից արձակվող հիպերձայնային Կինժալ հրթիռներ, որոնք երկուսն էլ կարող են կրել միջուկային մարտագլխիկներ:
Մայրցամաքային հեռահար բալիստիկ հրթիռների (ICBM) մեծամասնությունն ունի շատ ավելի մեծ հեռահարություն, քան RS-26-ը, և կարող է անցնել 8,000-ից 15,000 կմ:
«RS-26-ը իրականում մայրցամաքային հրթիռ չէ: Այն փորձարկվել է 5,500 կմ-ից ավելի հեռավորության վրա, բայց գործնականում դա միջին հեռահարության հրթիռ է», – նշել է Պոդվիգը:
Ֆաբիան Հոֆմանը՝ Օսլոյի համալսարանի դոկտորական հետազոտական գործընկերը, նշել է, որ հարվածի տեսագրությունը վկայում է, որ հրթիռը կրել է բազմաթիվ անկախ թիրախավորվող մարտագլխիկներ՝ նախատեսված բացառապես միջուկային մարտագլխիկների համար:
«Սա ուղերձ է. «Այսօր հարվածը ոչ միջուկային մարտագլխիկով էր, վաղը կարող է լինել միջուկային մարտագլխիկով,» ասել է Հոֆմանը: «Այստեղ միանշանակ ռազմական նշանակություն չկար: Եթե նպատակն այն էր, որ որոշակի թիրախների հարվածելը, շատ ավելի արդյունավետ և հարմար հրթիռային համակարգեր կկիրառվեին»:
Հարվածը տեղի է ունեցել երկու ամիս այն բանից առաջ, քան նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը կվերադառնա Սպիտակ տուն: Թրամփը խոստացել է արագ ավարտին հասցնել Ուկրաինայում պատերազմը, սակայն չի հստակեցրել, թե ինչպես: Սամուսը նշել է, որ Ռուսաստանը պարտավոր էր տեղեկացնել ԱՄՆ-ին ICBM արձակելու ծրագրի մասին, որպեսզի խուսափի ՆԱՏՕ-ի դեմ միջուկային հարձակման սխալ ընկալումից: Նա հավելել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը ի վիճակի չեն որսալ մայրցամաքային հեռահար բալիստիկ հրթիռներ:
Աղբյուրը՝ the Financial Times
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը