Ուկրաինայի զորքերը առաջին անգամ օգտագործել են բրիտանական Storm Shadow հրթիռները Ռուսաստանի տարածքում նպատակների դեմ անցյալ շաբաթ՝ ամերիկյան ATACMS հրթիռների արձակման հաջորդ օրը։
Bloomberg-ը գրում է, որ Մեծ Բրիտանիան Կիևին ավելի շատ Storm Shadow հրթիռներ է ուղարկում, իսկ Սթարմերը խոստանում է մեծացնել աջակցությունը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջերս Ուկրաինային տրամադրել է ևս մի քանի տասնյակ Storm Shadow թևավոր հրթիռներ, ինչպես հայտնում են հարցին ծանոթ անձինք։ Սա առաջին դեպքն է վարչապետ Քիր Սթարմերի օրոք, ով խոստացել էր շարունակել աջակցությունը Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում։
Մատակարարումները, որոնք հրապարակայնորեն չեն հայտարարվել, կատարվել են մի քանի շաբաթ առաջ՝ այն բանից հետո, երբ Կիևում ավարտվել էին երկար հեռահարության հրթիռները։ Այդ մասին հայտնել են անվտանգության հարցերով քննարկումներ անցկացրած, բայց անանուն մնալու ցանկություն ունեցող անձինք։
Հրթիռները ուղարկվել են մինչև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի՝ Ուկրաինային թույլատրելու որոշումը, որ դրանք կիրառվեն Ռուսաստանի տարածքում նպատակների դեմ։ Աղբյուրները չեն հստակեցրել հրթիռների ժամանման ժամանակը կամ դրանց ճշգրիտ քանակը՝ օպերատիվ անվտանգության ապահովման նկատառումներով։
«Մենք չենք մեկնաբանում օպերատիվ մանրամասները, քանի որ դա կծառայեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շահերին», — հայտարարել են Պաշտպանության նախարարությունում՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը Ուկրաինային մնում է «անսասան»։
Ուկրաինայի զորքերը առաջին անգամ օգտագործել են բրիտանական Storm Shadow հրթիռները Ռուսաստանի տարածքում նպատակների դեմ անցյալ շաբաթ՝ ամերիկյան ATACMS հրթիռների արձակման հաջորդ օրը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի հրապարակել, թե քանի Storm Shadow հրթիռ է տրամադրել Ուկրաինային պատերազմի ընթացքում, և պարբերաբար մատակարարումների մասին չի տեղեկացնում։ Ավելի վաղ Ուկրաինան բրիտանական հրթիռներ էր կիրառել Սև ծովում ռուսական ուժերի դեմ։
Վերջին անգամ Պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինային հրթիռների մատակարարումը ապրիլին, երբ վարչակազմը ղեկավարում էր Ռիշի Սունակը։
Աղբյուրը՝ bloomberg
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը