Տվյալները ցույց են տալիս, որ առ այսօր զոհվել է առնվազն 60,000-100,000 ուկրաինացի զինվոր։ Հավանաբար, ևս 400,000 զինվոր ծանր վիրավորվել են և չեն կարող շարունակել կռվել
The Economist֊ը անդրադարձել է ռուս֊ուկրաինական պատերազմում ուկրաինական զոհերի թվին։
-Երկու կողմերն էլ ծանր գին են վճարել երեք տարվա կոնֆլիկտի համար։ Նոյեմբերին Wall Street Journal-ը, հղում անելով արևմտյան հետախուզության անանուն աշխատակիցներին, հաղորդել է, որ մինչ այժմ զոհվել է մինչև 200,000 ռուս զինվոր։ The Economist-ի վերջին գնահատականների համաձայն, 2024 թվականի հուլիսի դրությամբ, մինչև հունիսի 21-ը զոհվել էր 106,000-140,000 ռուս զինծառայող։
-Ուկրաինայի կորուստների մասին տվյալներ ստանալն ավելի դժվար է, քանի որ նրա դաշնակիցները հակված չեն տրամադրելու նման գնահատականներ։
-Ուկրաինայի կորուստները գնահատելու համար մենք հավաքել ենք տվյալներ մարտերում զոհվածների մասին՝ օգտագործելով արտահոսած կամ հրապարակված հաշվետվություններ՝ հետախուզական ծառայություններից, պաշտպանական գերատեսչություններից, հետազոտողներից և բաց աղբյուրներից (տես գրաֆիկ 1)։
Այս հաշվետվությունները դժվար է անկախորեն ստուգել։ Անհետ կորած կամ ենթադրյալ զոհված զինվորները միշտ չէ, որ գրանցվում են տվյալներում։ Սակայն դրանք մոտավոր պատկերացում են տալիս զոհերի թվի մասին։
Տվյալները ցույց են տալիս, որ առ այսօր զոհվել է առնվազն 60,000-100,000 ուկրաինացի զինվոր։ Հավանաբար, ևս 400,000 զինվոր ծանր վիրավորվել են և չեն կարող շարունակել կռվել։
Այս թվերը չեն ներառում քաղաքացիական զոհերին, որոնց մասին տվյալները շատ քիչ են։ Ենթադրվում է, որ զոհվել են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։
UAlosses կայքի տվյալների համաձայն, 2022 թվականից ի վեր զոհվել է առնվազն 60,435 զինվոր։ Ի տարբերություն այլ աղբյուրների, UAlosses-ը համակարգում է զոհվածների անունները և տարիքային տվյալները, ինչը թույլ է տալիս հաշվարկել կորուստները տարիքային խմբերով և համեմատել տղամարդկանց ընդհանուր բնակչության հետ։ (Չնայած որոշ կանայք նույնպես ծառայում են առաջնագծում, մեծ մասը տղամարդիկ են)։
Տվյալները ցույց են տալիս, որ մահացել է ուկրաինայի զորակոչային տարիքային (18-49 տարեկան) տղամարդկանց ավելի քան 0.5%-ը։
UAlosses-ի տվյալները լրիվ չեն, և ոչ բոլոր զինվորների տարիքներն են հայտնի։ Իրականում տղամարդկանց կորուստները ավելի մեծ են։ Իսկ ծանր վիրավորվածների թիվն ավելի բարձր է։ Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր զոհված զինվորի հաշվով կա վեցից ութ ծանր վիրավոր, ապա մարտունակ տարիքային յուրաքանչյուր քսաներորդ տղամարդ կա՛մ զոհվել է, կա՛մ ծանր վիրավորվել։
Երկու երկրների մարտական զոհերի թիվը գերազանցում է Վիետնամի և Կորեայի պատերազմների զոհերին միասին վերցրած։ Զոհերի թիվը մոտենում է Ամերիկայի երկրորդ համաշխարհային պատերազմի կորուստներին։ Ռուսաստանի կորուստները Ուկրաինայում 2022 թվականից ի վեր (առանց նրա կողմից հավաքագրված օտարերկրյա մարտիկների զոհերի) գերազանցում են 1945 թվականից հետո Ռուսաստանի բոլոր պատերազմների կորուստները միասին վերցրած։
Աղբյուրը`Economist
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը