Միջազգային

Սիրիական Փորձը Եւս Մեկ Ահազանգ Է Մեզ Համար

Ի՞նչ նշանակություն ունի ռուսների ներկայությունը Հայաստանում։ Արդյո՞ք նրանք պաշտպանելու են մեզ, եթե թուրքերը, օրինակ հարձակվեն։ Արցախի ու Սիրիայի փորձերը ասում են, որ ոչ։ Այդ դեպքում ի՞նչ է լինելու ռոսւական ռազմաբազայի հետ։ Կամ ասենք հայ-իրանական սահմանին հայ սահմանապահն է գրանցում մուտքն ու ելքը, բայց ո՞ւմ է պատկանում ամբողջ թվային վերահսկողական մեխանիզմը։ Ո՞ւմ է պատկանում օրինակ Զվարթնոց օդանավակայանի թվային տվյալները։ Հայաստանի՞ն։ Դա հայկակա՞ն է, թե ոչ։

Ստեփան Ասդուրեան

1inAM-ը զրուցել է Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Ստեփան Ասդուրեանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային նորություններն ու դրանց ազդեցությունը Հայաստանի վրա։
Ստեփան Ասդուրեանն իր խոսքում նշեց, որ տեղի ունեցածն ինչ որ առումով անսպասելի էր շատ շատերի համար։ Նույնիսկ Իսրայելի ու շատ այլ երկրների համար դա կանխատեսելի չէր։ Նշվում էր, որ իրադրությունը բարդ է, բայց որ մի քանի օրում Ասադների իշխանությունը վերջնականապես կտապալվի, դա անսպասելի էր։ Սիրիայի անկումը միանշանակ պարտություն էր Ռուսաստանի ու Իրանի համար։ Ժամանակը ցույց կտա, թե կողմերից որ մեկի համար միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով դա ինչ հետևանք կթողնի։ Հիմա թուրքերը շտապում են խոշոր հաղթանակ արձանագրել, բայց արդյո՞ք դա այդպես կմնա։ Ինչ վերաբերում է Մոսկվային և Թեհրանին, ապա նրանք չօգնեցին Ասադին, որովհետև չկարողացան։ Հատկապես ռուսների պարագում դա մտահոգիչ է, որովհետև Սիրիան ռուսների համար շատ ավելի կարևոր էր, քան նույնիսկ Հայաստանը։ Տիրապետել Սիրիայում, նշանակում է տիրապետել կամ նման մեծ շանս ներկայացնել Միջերկրական ծովում, ինչպես որ Ուկրաինային տրապետելը նաև Սև ծովի համար է արվում։ Իսկ այն, որ ռուսներըը չպաշտպանեցին Սիրիան, մտահոգիչ է այն առումով, որ չի պաշտպանելու նաև Հայաստանը։ Գրեթե նույն ձև իրադարձությունները զարգացան Արցախում։
Պրոֆեսորը հարկ համարեց խոսել Հայաստանի և նրա քաղաքական կողմնորոշման մասին։ Ասդուրեանը նշեց, որ մինչև հիմա Հայաստանը վերջնական քաղաքական կողմնորոշում չունի, մինչդեռ դա հստակորեն անհրաժեշտ է գիտենալ, որովհետև ժամանակը գնալով սպառվում է, մարտահրավերներն ավելի են խստանում, իսկ մենք, խոշոր հաշվով ոչինչ չենք անում։ Ժպիտները և բարի խոսքերը ոչ մի նշանակություն չունեն։ Հայաստանը, անկախ նրանից, թե ինչ է հայտարարում, չունի ռազմաստրատեգիական այնպիսի փոփոխություններ, որն նրան կկարողանա ռեալ անկախացնի Ռուսաստանից, մինչդեռ դա հրատապ է՝ հատկապես, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։ Մենք դեռևս չենք կարողանում նույնիսկ պարենային անվտանգության հարց լուծել, ուր մնաց այնպիսի ստրատեգիական հարցերի մասին մտածելը, ինչպես գազ, նավթ, կամ լոգիստիկ նշանակության դեպքեր։
Ասդուրեանը նաև անդրադարձավ մի այլ կարևոր հարցի՝ ի՞նչ նշանակություն ունի ռուսների ներկայությունը Հայաստանում։ Արդյո՞ք նրանք պաշտպանելու են մեզ, եթե թուրքերը, օրինակ հարձակվեն։ Արցախի ու Սիրիայի փորձերը ասում են, որ ոչ։ Այդ դեպքում ի՞նչ է լինելու ռոսւական ռազմաբազայի հետ։ Կամ ասենք հայ-իրանական սահմանին հայ սահմանապահն է գրանցում մուտքն ու ելքը, բայց ո՞ւմ է պատկանում ամբողջ թվային վերահսկողական մեխանիզմը։ Ո՞ւմ է պատկանում օրինակ Զվարթնոց օդանավակայանի թվային տվյալները։ Հայաստանի՞ն։ Դա հայկակա՞ն է, թե ոչ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *