Միջազգային

Կիևը Մտադիր Է Նոր ԱԷԿ-ներ Կառուցել

Westinghouse-ը կտրամադրի երկու ռեակտոր։ Մյուս երկուսը, որոնք ռուսական նախագծման են, կգնվեն Բուլղարիայից 600 միլիոն դոլարով։ Դրանք այնտեղ պահվել են 2012-ին ձախողված նախագծից հետո։ Գործարքի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, և Գալուշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի միջամտությունը Բուլղարիայում առայժմ չի խափանել գործարքը։  

The Economist

Ռուսական հրթիռները շարքից դուրս են բերելՈւկրաինայի նախապատերազմյանէլեկտրաէներգիայի արտադրությանմոտավորապես կեսը։ Սակայն, քանի որՌուսաստանը խուսափել է միջուկայինռեակտորները վնասելուց, Ուկրաինայիէլեկտրաէներգիայի գրեթե 60%-ը ներկայումսարտադրվում է միջուկային էներգիայով, չնայած այնհանգամանքին, որ երկրի (և Եվրոպայի) ամենամեծԶապորոժիեի ԱԷԿ-ը 2022-ին գրավվել է Ռուսաստանի կողմից և ներկայումս փակ է։
Ուկրաինայի էներգետիկայի նախարար ՀերմանԳալուշենկոյի խոսքով՝ առանց միջուկայինռեակտորների Ուկրաինայի էներգահամակարգը «չիգոյատևի»։ Առաջին անգամ պատմության մեջպատերազմող երկիրը մտադիր է տեղադրել ավելիշատ ռեակտորներ։
Նախնական շինարարությունը արդեն սկսվել է։ ԸստWestinghouse ընկերության ներկայացուցիչ ԷլիասԳեդեոնի՝ Խմելնիցկիի ԱԷԿ-ում, որտեղ գործում եներկու ռեակտորներ, կառուցվում ենհաղորդակցություններ «պատրաստի» տարածքում, որտեղ նախատեսվում է տեղադրել ևս չորսռեակտոր։
Westinghouse-ը կտրամադրի երկու ռեակտոր։ Մյուսերկուսը, որոնք ռուսական նախագծման են, կգնվենԲուլղարիայից 600 միլիոն դոլարով։ Դրանք այնտեղպահվել են 2012-ին ձախողված նախագծից հետո։ Գործարքի շուրջ բանակցությունները դեռշարունակվում են, և Գալուշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի միջամտությունը Բուլղարիայումառայժմ չի խափանել գործարքը։ Նախագծիկողմնակիցները պնդում են, որ այն կարելի է արագիրագործել։ Բուլղարիայում պահվող ռեակտորներընույն տիպի են, ինչ արդեն աշխատում ենԽմելնիցկիի ԱԷԿ-ում, իսկ դրանց տեղադրմանհամար անհրաժեշտ կառույցները մասամբկառուցվել են դեռ 1980-ականներին։ Գալուշենկոնկարծում է, որ առաջին ռեակտորը կարող է գործարկվել երեք տարվա ընթացքում, թեև դաչափազանց լավատեսական է։
Ռեակտորների ավելացումը ակնհայտորեն չի լուծիՈւկրաինայի էներգետիկ ճգնաժամը։ Գերագույնռադայի էներգետիկ կոմիտեի նախկին անդամՎիկտորիա Վոյցիցկայան զգուշացնում է, որ առանցլրացուցիչ էներգիայի այս ձմռանը ևս 1,5 միլիոնուկրաինացիներ կարող են լքել երկիրը։ Նրակարծիքով՝ գումարները ավելի լավ կլինի ծախսելփոքր գազային էլեկտրակայանների և այլսարքավորումների վրա, որոնք Ռուսաստանի համար ավելի դժվար կլինի ոչնչացնել։
Ոմանք մտավախություն ունեն, որ միջուկայինօբյեկտի կառուցումը կարող է Ռուսաստանին դրդելհարձակվել դրա վրա։ Ուկրաինայի Ազգայինանվտանգության և պաշտպանության խորհրդինախկին պաշտոնյա Անդրեյ Զյուզը մտավախությունունի, որ Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնելշինհրապարակին դեռ մինչև միջուկային վառելիքիբերվելը։ Հարցը՝ արդյոք միջուկային էներգիան Ուկրաինայի էներգետիկ խնդիրների տրամաբանական լուծումն է, վիճելի է։ Սակայն ռազմավարները, հնարավոր է, ունեն այլ նպատակ։ Քարնեգիի հիմնադրամի ներկայացուցիչ Ջեյմս Ակտոնը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք Ուկրաինան փորձում է ներգրավել Westinghouse-ի ռեակտորներն ու ամերիկացի ինժեներներին՝ իր դաշնակցին ևս մեկ պատճառ տալու՝ թույլ չտալու, որ Ռուսաստանը կլանի երկիրը։

Աղբյուրը՝ the Economist

Թարգմանեց՝

Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *