Միջազգային

Նոր Ճնշումներ, Նոր Լարվածություն

Թրամփի ընտրած մոտեցումը վճռորոշ ազդեցություն կունենա համաշխարհային նավթի շուկայի վրա։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են գրեթե 5 դոլարով մեկ բարելի համար՝ Բայդենի միջոցառումների մասին հայտարարությունից հետո։ Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են գների հետագա աճ, ինչը կհանգեցնի վառելիքի համաշխարհային թանկացման։

Bloomberg-ը գրում է, որ Թրամփի թիմը նավթային պատժամիջոցների պլան է պատրաստում՝ Ռուսաստանի հետ գործարքի և Իրանի վրա ճնշման համար։
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները մշակում են լայնածավալ պատժամիջոցների ռազմավարություն՝ նպաստելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական համաձայնագրի ձեռքբերմանը մոտ ապագայում, միաժամանակ ճնշում գործադրելով Իրանի և Վենեսուելայի վրա, հայտնում են հարցին ծանոթ անձինք։
Ուրբաթ օրը Բայդենի պաշտոնաթող վարչակազմը կիրարկեց ռուսական նավթի առևտրի նկատմամբ արևմտյան երկրների կողմից մինչ օրս ամենակործանարար պատժամիջոցները։ Այս քայլը հարց է առաջացնում, թե ինչպես է Թրամփը վերաբերվում այս միջոցներին՝ հաշվի առնելով նրա ձգտումը շուտափույթ ավարտելու Ուկրաինայի հակամարտությունը։
Թրամփի թիմը դիտարկում է երկու հիմնական մոտեցում`
Քաղաքական առաջարկությունների մի փաթեթը՝ նախատեսված այն դեպքի համար, երբ նոր վարչակազմը կգնահատի, որ Ուկրաինայի հակամարտության լուծումը մոտ է, ներառում է որոշ բարեհաճ քայլեր՝ ուղղված պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթային արտադրողներին, որոնք կարող են նպաստել խաղաղ համաձայնագրի կնքմանը, հայտնում են անանուն աղբյուրները։
Երկրորդ տարբերակը ենթադրում է պատժամիջոցների ընդլայնում և ճնշման էլ ավելի ուժեղացում։
Թրամփի ընտրած մոտեցումը վճռորոշ ազդեցություն կունենա համաշխարհային նավթի շուկայի վրա։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են գրեթե 5 դոլարով մեկ բարելի համար՝ Բայդենի միջոցառումների մասին հայտարարությունից հետո։ Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են գների հետագա աճ, ինչը կհանգեցնի վառելիքի համաշխարհային թանկացման։
Աղբյուրների համաձայն, Թրամփի թիմի պլանները դեռ նախնական փուլում են և վերջնական առումով կախված են հենց նորընտիր նախագահի որոշումից։ Անցած շաբաթ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստման մասին, ինչը մեծացնում է հակամարտության շուտափույթ լուծման բանակցությունների հեռանկարը։ Ի վերջո, Թրամփի խորհրդականները կբախվեն նույն խնդրին, ինչ Բայդենի վարչակազմը՝ ինչպես խուսափել մատակարարման լուրջ խափանումներից և նավթի շուկայում գների աճից այն պայմաններում, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում համաշխարհային առաջատար երեք արտադրողների նկատմամբ։
Մեկ այլ խնդիր է՝ գտնել ճիշտ հավասարակշռություն տնտեսական պատերազմի գործիքների օգտագործման և դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակի պահպանման միջև։
Թրամփի թիմի ներկայացուցիչների խոսքով՝ Ռուսաստանի ավելի ագրեսիվ քաղաքականությունը կարող է հանգեցնել նավթի առևտրի նկատմամբ երկրորդային պատժամիջոցների ավելի ակտիվ կիրառման։ Խոսքը վերաբերում է եվրոպական բեռնափոխադրողներին պատժելուն, ինչպես նաև ասիական գնորդներին, ներառյալ Չինաստանի և Հնդկաստանի խոշոր ընկերությունները։
Մեկ այլ հնարավոր մոտեցում կարող է ներառել ավելի վճռական գործողություններ այն տանկերների նկատմամբ, որոնք տեղափոխում են ռուսական նավթը կենսական նշանակություն ունեցող դանիական և թուրքական նեղուցներով։ Ավելի մեղմ սցենարը կարող է ենթադրել ընդհանուր լիցենզիաների տրամադրում և գնի սահմանափակման վերացում մինչև 60 դոլարից բարձր մակարդակ՝ քայլեր, որոնք կնպաստեն, որ ռուսական նավթը շարունակի մուտք գործել շուկա։
Թրամփի թիմը նաև գնահատում է Իրանի և Վենեսուելայի նկատմամբ քաղաքականության տարբերակները։
Աղբյուրների համաձայն՝ նրա հիմնական խորհրդականների շրջանում կա համաձայնություն վերադառնալու Թեհրանի վրա առավելագույն ճնշման ռազմավարությանը։ Նրանք կարող են սկսել պատժամիջոցների մեծ փաթեթից, որը հարված կհասցնի նավթային արդյունաբերության խոշոր խաղացողներին, և որը հնարավոր է կիրառվի արդեն փետրվարին։ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում նման մոտեցումը էապես սահմանափակեց Իրանի նավթի արտահանումը, թեև նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում այն աճել է։
Վենեսուելայում իրավիճակը ավելի բարդ է։ Այստեղ, ընտրությունների բազմաթիվ կեղծիքների ֆոնին, երկարամյա ղեկավար Նիկոլաս Մադուրոն կրկին երդվեց։ Միևնույն ժամանակ, երկրում գործում են ամերիկյան նավթային ընկերություններ, ինչպիսիք են Chevron Corp-ը։
Մադուրոն դիմացավ Թրամփի վարչակազմի առավելագույն ճնշման ռազմավարությանը, նույնիսկ երբ այն սահմանափակեց երկրի նավթի արտահանումը, ինչպես նաև դիմակայեց Բայդենի պաշտոնյաների ջանքերին՝ խթանելու ազատ և արդար ընտրությունների անցկացումը։
Թրամփի առաջին ժամկետի ազդեցիկ խորհրդական Մաուրիսիո Կլավեր-Կարոնեն կվերադառնա Լատինական Ամերիկայում իր կարևոր դերին։ Աղբյուրները նշում են, որ կա ցանկություն վերականգնելու ավելի ագրեսիվ դիրքորոշումը, որը նա օգնեց ձևավորել 2019 թվականին, երբ ԱՄՆ-ն դադարեց ճանաչել Մադուրոյին որպես Վենեսուելայի օրինական նախագահ։
Աղբյուրը՝Bloomberg

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *